Նելլի Ադամյանը հիվանդ է արյան քաղցկեղով՝ լեյկոզով: Նրան անհրաժեշտ է թանկարժեք վիրահատություն` ոսկրածուծի փոխպատվաստում: 22-ամյա Նելլին ներկայիս պահին գտնվում է Մոսկվայում, որտեղ նրան նախապատրաստում են բավականին բարդ վիրահատության:
Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը հերթական անգամ ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր` նախօրոք համաձայնեցված կետ, որի հետևանքով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված...
Երկրի ղեկավարը կարեւորել է մայրաքաղաքում ժամանակակից պայմաններին համապատասխանող նախադպրոցական հաստատության կառուցումը` այն համարելով լավ հիմք մատաղ սերնդի զարգացման, դաստիարակության եւ ժամանցի պատշաճ կազմակերպման համար:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:
Նշենք, որ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի նախընտրական համերգ-հանրահավաքի ժամանակ փուչիկների պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից 56-ը դեռևս գտնվում են հիվանդանոցներում, որոնցից 2-ը` վերակենդանացման բաժանմունքներում: Իսկ 85 հիվանդ...
Երկուստեք կարեւորվեցին Սյունիքի մարզում իրականացվող գյուղական համայնքների եւ անասնապահության զարգացման ծրագրերը, որոնց նպատակը ֆերմերային տնտեսություններին աջակցելն է, նրանց համար կայուն եկամտի հնարավորությունների ստեղծումը:
Հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող ջերմ և բարեկամական հարաբերությունները մշտապես ամուր հիմք են հանդիսացել Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական, մշակութային և տնտեսության ամենատարբեր ոլորտներում երկխոսությունը բարձր մակարդակի...
Մայիսի 17-ին, 20-21-ին առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 18-19-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ- արևելյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ...
ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գուրգեն Հարությունյանի դեմ Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. օր.-ի 38-338 հոդվածի 2 մասի 1- ին կետով` սուտ ցուցմունք տալուն դրդելը, որը զուգորդվել է ծանր հանցագործության մեջ մեղադրելով: Նշված արարքի...
Նույնականացման քարտը պարունակելու է տվյալների էլեկտրոնային պահոց, որտեղ ամրագրվելու են օրենքով նախատեսված տվյալներ, տվյալների պաշտպանվածությունն ապահովող` քարտին հատուկ անհատական կրիպտոգրաֆիկ բանալիներ, էլեկտրոնային թվային ստորագրության...
Նպատակ ունենալով համապատասխան օրենսդրության կիրառումը կանխատեսելի դարձնել հավաքների կազմակերպիչների և մասնակիցների համար՝ պաշտպանը ոստիկանապետին առաջարկել է աշխատանքային կարգով քննարկել բոլոր վիճահարույց հարցերը, ինչպես նաև համատեղ մշակել...
Ծրագրի արդյունքում հավաքագրված գումարը կուղղվի մայրաքաղաքի բնապահպանական խնդիրների լուծմանը, մասնավորապես, Աջափնյակ վարչական շրջանում կվերականգնվի Արզումանյան փող. հ.10 շենքի հարակից այգին։
Իշխան Մուրադյանը կնոջ հետ ապրում է Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում: Ամուսինները միայնակ են, քանի որ, սոցիալական պայմաններից ելնելով, որդին մեկնել է Ռուսաստան: Նրանք ազգությամբ եզդիներ են, սակայն սկսել են ապրել հայի կենցաղով: Գյուղում կատակով նշում...
Սույն թվականի մայիսի 16-ին` ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում ֆիզ-մաթ. Գիտքությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սևադա Հովհաննիսյանը միաձայն վերընտրվեց ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում:
Մայիսի 17-ից 21-ը Մոսկվայում անցկացվելիք 2012 թ. Եվրոպայի սամբոյի տղամարդկանց և կանանց առաջնությանը մասնակցելու համար Ռուսաստանի մայրաքաղաք կմեկնեն հայ ուժեղագույն սամբիստները:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Երևանի պետական համալսարանում կրթական, գիտական և մշակութային ուղղվածությամբ արաբագիտության կենտրոն ձևավորելու և Երևանում արաբերենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց հիմնելու հնարավորությանը:
«Նախագահական ընտրություններին արդեն հասարակությունը պետք է լինի ինքնակազմակերպված: Սա հիմնական մարտահարվերն է, որը կա հասարակության առաջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության»...
Այսօր հակերային հարձակման է ենթարկվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքը (www.heh.am)։ Հարձակման հետևանքով պաշտպանող համակարգն արգելափակել է կայքի հասանելիությունը` անվտանգության նկատառումներից ելնելով: Մասնագետներն այժմ աշխատում...
«Մեր հասարակությունը գտնվում է վախի մթնոլորտի ազդեցության տակ, մարդիկ ազատ չեն, չեն կարող իրենց քաղաքական կամքն ազատ դրսևորել»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը:
Այս տարի մայիսի 17-ին Հայ Առաքելական եկեղեցին կտոնի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Տոնի առթիվ միջոցառումների շարք է կազմակերպում Նոր Նորքի 5- րդ զանգվածի Ս. Սարգիս եեկղեցու ծխական համայնքը:
Նման վերաբերմունքի արժանանալուց հետո մեզ` Դավիթաշեն գյուղի ու հարակից տների (Մելքումով փողոց) բնակիչներիս, ուղղակի ծաղրանք է թվում կայքի պաշտոնական էջում գրված վերամբարձ խոսքերն այն մասին, որ իրենք գիտակցում իրենց առօրյա գործողությունների ազդեցության...
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը քննեց Հայկ Բաբուխանյանի և «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքն ընդդեմ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռի:
«Նախագահական ընտրությունները ոչինչ չեն որոշի, քանի որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Սերժ Սարգսյանը և ոչ թե Հանրապետական կուսակցությունը առաջիկա հինգ տարում դարձավ դրության տերը»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԻՄ առաջնորդ...
Ստացվել է UNESCO-ի կենտրոնակայանի կրթության հարցերով պատասխանատու պրոֆեսոր Քիան Թանգի պատասխան նամակը, որում, մասնավորապես, նշվում է, որ UNESCO-ն միշտ աջակցում է Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես, բարձրագույն կրթության...
Մայիսի 15-ին՝ ժամը 11.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բերման են ենթարկել Լեռնապատ գյուղի 25-ամյա մի բնակչի, որը փետրվար ամսին Լեռնապատ գյուղի հարակից անտառից ապօրինի հատել է 15 ուռենի և լորենի:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ:
Մայիսի 15-ին՝ ժամը 15.35-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Կենտրոնականի բաժին և հայտնել, որ զենք-զինամթերք ունի և թողնում է Պուշկինի փողոցի թիվ 43 շենքի բակում՝ աղբարկղի մոտ: Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ վայրում հայտնաբերել է «Կարաբին» ինքնաձիգի...
Մամուլում այսօր հրապարակված ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի` որոշ մարզպետների հետ «արտակարգ ռեժիմով խորհրդակցություններ անցկացնելու» եւ, առավել եւս, այդ խորհրդակցությունների բովանդակության մասին «հավաստի» տեղեկություններն...
Պարզվել է, որ նա մայիսի 3-ին հյուրընկալվելով 1939 թ. ծնված Ստելլա Բ.-ի տանը՝ գողացել է ոսկյա զարդեր` պատճառելով 410.000 դրամի նյութական վնաս:
Պարզվել է, որ նրանք Երասխ գյուղում գտնվող մի հիմնարկության տարածքից փորձել են գողանալ մոտ 500 կգ պողպատյա զսպանակներ, սակայն բռնվել են ընկերության պահակի կողմից:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց մայիսի 13-ի գիշերը Թբիլիսիի Ս. Նշան եկեղեցու զանգակատան փլուզման դեպքին: Երկուստեք արձանագրվեց հիշյալ եկեղեցու շուտափույթ վերանորոգման և ամրացման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը, այդ թվում` նաև նմանատիպ...
Մայիսի 15-ին «1-03» ծառայությունից հայտնել են, որ ժամը 19.45-ին դեղորայքային թու նավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Մամիկոնյանց 29 շենքի 19-րդ բնակարանի բնակիչ, 1986 թ. ծնված Արմեն Գրիգորյանը:
Հիւսիսային Լիբանանի մէջ վերջին օրերուն ծայր առած բախումները հերթական անգամ մթագնած են լիբանանեան համապատկերը: Միջազգային լրատուամիջոցներուն հրապարակած լրատուութիւնները թէ պատկերասփիւռի կայաններուն կողմէ անվերջ պատկերասփռուող նկարահանումները...
Մայիսի 15-ին Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11.00-ին գյուրզա տեսակի օձի խայթոցից թունավորումով Մալիշկա գյուղի առողջության կենտրոն, այնուհետև Եղեգնաձորի հիվանդանոց է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ, 1933 թ. ծնված Ա. Մկրտչյանը:
Հենց նոր եմ վերադարձել Եգիպտոսում անցկացրած անմոռանալի ճանապարհորդությունից: Առաջնորդ հայրը` ի դեմս Թեմական Խորհրդի, ինձ հրավիրել էր ելույթ ունենալու որպես գլխավոր բանախոս Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի հուշատոնին: Որոշ մտավախությամբ ընդունեցի...
Միաժամանակ սա առաջին ՀԱՊԿ գագաթաժողովն էր Վ.Պուտինի կողմից ՌԴ նախագահի պաշտոնը կրկին ստանձնելուց հետո, և ինչպես սպասելի էր, Կրեմլի հին-նոր տերը գործընկեր պետությունների ղեկավարներին պետք է համապատասխան «մեսիջներ» հղեր` ՀԱՊԿ շրջանակներում Ռուսաստանի...
Իսկ «գործընթացի» իմաստն այն է, որ եթե ՀՌԱՀ-ը նպատակ ունի այդ հ/ը-ներին զրկել եթերից, նախապես մի երկու անգամ պիտի «վարչական պատասխանատվության ենթարկի»: Իրականում, իհարկե, բանը դրան չի հասնի, բայց փաստն այն է, որ Սերժ Սարգսյանը «պատանդ է վերցնում»...
Ռոբերտ Քոչարյանի պարագան մի փոքր այլ է: Լինելով գրեթե նույն խմորից պատրաստված կամ, ավելի շուտ, նույն քուրայում թրծված` երկրորդ նախագահը դավեր նյութելու հարցում պակաս վարպետ չէ: Սակայն, քանի որ չունի մեծ իշխանություն, Քոչարյանի վիճակն ինչ-որ տեղ...
Թեեւ ապագա կոալիցիայի ձեւավորման մասին պաշտոնապես դեռ որեւէ բան չի հայտարարվում, այդուհանդերձ, ապագա կառավարության եւ մի քանի այլ պաշտոնների բաշխումն արդեն որոշակի է: Մասնավորապես իշխանական աղբյուրները «ՀԺ»-ին փոխանցել են, որ ԲՀԿ խմբակցության...
Լավատեղյակ աղբյուրներից թերթին հայտնի է դարձել, որ ՕԵԿ-ում Արթուր Բաղդասարյանից լուրջ դժգոհություններ ու հիասթափություններ են հասունանում: Արդյունքում, ինչպես պատմում են «Ժողովուրդի» աղբյուրները, կուսակցության Աշտարակի կառույցի ղեկավար Ռազմիկ...
Թերթի տեղեկություններով՝ ՀԱԿ վերնախավը շատ է ցանկացել, որ խորհրդարան գնա «երկրապահական» թեւից որեւէ մեկը՝ Սասուն Միքայելյանը կամ Մյասնիկ Մալխասյանը: Սակայն վերջիններս ՀԱԿ համամասնական ցուցակի 13-14-րդ տեղերն են զբաղեցնում, եւ նրանց ԱԺ տանելու...