Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի և Աշոտ Պետրոսյանի հետ, ինչպես...
Կրկին կոչ ենք անում կողմերին՝ րոպե առաջ գնալ երկխոսության և պատրաստ լինել զիջումների, ձեռնպահ մնալ բռնության կոչերից և ուժի կիրառումից: Ստեղծված իրավիճակից միակ ելքը երկխոսությունն ու փոխզիջումներն են:
«Հետքի» թղթակիցը Խորենացի փողոցից հայտնում է, որ րոպեներ առաջ պայթունի երեք ձայն է լսվել, սակայն ոստիկանները չեն մեկնաբանել, թե դրանք ինչ ձայներ են և արդյո՞ք ՊՊԾ գնդի տարածքից են հնչել։
Երեկ գիշերվանից ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով անձիք փորձում են բերման ենթարկել Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի անդամ, երգիչ Եղիշե Պետրոսյանին։ Գիշերվանից այդ մարդիկ կանգնած են Պետրոսյանի բնակարանի առջև և, ինչպես ինքն է ասում, հերթափոխով...
«ՊՊԾ գնդի տարածքում այս պահին որևէ գործողություն չի կատարվում: Իրականում մի խումբ անձինք փորձել են խախտել ոստիկանության կողմից պահպանվող անվտանգության գոտին և թափանցել գնդի տարածք: Ոստիկանությունը կիրառում է հատուկ միջոցներ: Քաղաքացիներին կոչ...
Վառված թփերը, փողոցում թափված ու կոտրված քարերը դեռ հիշեցնում են Սարի թաղում տեղի ունեցած երեկվա բախումների մասին։ Մարդիկ խուսափում են զրուցել, նրանցից ոմանք հորդորում են հեռանալ այդ տարածքից. վտանգավոր է։
Հրանտ Բագրատյանը սույն թվականի հուլիսի 19-ին մեկնել է արտասահման բուժման։ Այս մասին հայտնել է «Ազատություն» կուսակցությունը:
«Սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեպանոսյանը»,- գրել է Աշոտ Ահարոնյանը:
Փաստաբան Նորայր Նորիկյանը պատրաստակամություն է հայտնել հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած գործողությունների հետևանքով աչքը կորցրած 17-ամյա Սայաթ Հարությունյանին աջակցել իրավաբանական հարցերում: Վերջին օրերին փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում...
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 30-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում մեկնարկել են «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվող մրցումները, որոնց մասնակցում են ՀՀ զինված ուժերի զինծառայողները:
Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, Ենիգոմշյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառեց երկամսյա կալանքը։ Ենիգոմշյանին այժմ տեղափոխում են «Արմավիր» ՔԿՀ:
ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ խորապես մտահոգված է հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանության կողմից բռնության ու բիրտ ուժի կիրառման մասին ցնցող պատկերներով ու արժանահավատ հաղորդումներով:
Այն, ինչ տեղի ունեցավ անցած գիշերը, կեղծված ընտրություններից եւ սահմանադրական հանրաքվեից հետո մարդու իրավունքների խախտումների, բիրտ ուժի ցուցադրության ամենացայտուն շքահանդեսն էր: Իշխող վարչախումբը ֆիզիկապես նվաստացրեց, ահաբեկեց ու ձերբակալեց...
Մեկ անգամ ևս հաստատում ենք. գործընթացները պետք է տեղափոխվեն բացառապես իրավական, օրինական դաշտ, պետք է բացառվեն բռնության ու նոր բախումների ցանկացած դրսևորում: Պետք է հրաժարվել այն սկզբունքից, որ նպատակը արդարացնում է ցանկացած միջոց:
Այն, ինչ վերջին օրերին տեսնում եմ հեռուստացույցով, տարիների փորձով գիտեմ՝ կիսատ-պռատ ինֆորմացիա է: Գիտեք, որ ինֆորմացիայի այլ աղբյուր բանտում չկա: Դա է պատճառը, որ լրիվ չեմ կարողանում պատկերացնել՝ ինչ է կատարվում կլոր բանտից մի քանի կիլոմետր այն կողմ՝...
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացվել է երեկ Սարի Թաղում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում քաղաքացիներին մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ Ոստիկանության ծառայողների դեմ անհապաղ քրեական գործ հարուցելու պահանջ:
Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 1-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Վրաստան:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տարածել է հետևյալ հայտարարությունը.
Ժամը 15:00-ի դրությամբ մայրաքաղաքի բուժհաստատություններից դուրս է գրվել 48 տուժած, բուժումը շարունակում է 25 հիվանդ:
Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Գործողության իրականացման ընթացքում հավաքի մասնակիցների և լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ թույլ տրված ենթադրյալ խախտումներին վերաբերող ահազանգերի կապակցությամբ ոստիկանության պետի կարգադրությամբ...
Հուլիսի 29-ի երեկոյան Երեւանի Սարի թաղում և Խորենացի փողոցում ցույցերը ցրելիս ոստիկանական ուժերը կրկին թիրախավորված հարձակում են գործել լրագրողների վրա։ Բիրտ ուժի կիրառման հետեւանքով տուժել են մեր գործընկերները. Հովհաննես Մովսիսյանը, Կարլեն Ասլանյանը...
Հուլիսի 30-ին, ժամը 10.39-ին արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ Երևանի Էրեբունի համայնքում գտնվող Վարդավառի լճում քաղաքացին ջրահեղձ է լինում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Խորենացի փողոցում և Սարի Թաղում տեղի ունեցած բախման հետևանքով տուժել են իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ, վնասվել է նրանց աշխատանքային տեխնիկան:
Այսօր լուսադեմին՝ ժամը 04։00-ի սահմաններում, Խորենացի փողոցից բերման են ենթարկել Հովսեփ Խուրշուդյանին։
Հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 14 դատական նիստեր էին նշանակված: Դրանց մասը չկայացավ, մյուսները հետաձգվեցին:
Մենք ուշադիր հետևում ենք հուլիսի 17-ին Էրեբունու պարեհակապահակային ծառայության գնդի գրավումից ի վեր Երևանում զարգացող իրադարձություններին։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ ՀՀ ՔԿ հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում հուլիսի 30-ին հարուցվել է քրեական գործ՝ հուլիսի 29-ի ուշ երեկոյան Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ։
Արցախի Ազգային ժողովի քաղաքական ուժերը, մասնավորապես՝ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, «Հայ Հեղափոխական դաշնակցությունը», Արցախի ժողովրդավարական կուսակցությունը և «Շարժում-88» կուսակցությունը Երևանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ...
Բանագնացները այցելել են ինձ 2 անգամ և մեկ անգամ զանգահարել են ու փոխանցել, որ Սերժ Սարգսյանը չի փոխել իր դիրքորոշումը և շարունակում է մնալ այն կարծիքին, որ տղաները պետք է վայր դնեն զենքերը, որից հետո միայն տեղի կունենա հանդիպում իմ և իր մեջ:
Տասնհինգամյա Սոնա Յավրումյանը երեկ հոր՝ Մարատ Յավրումյանի հետ եղել է Խորենացի փողոցում, երբ սկսվել են բախումները ոստիկանների և հավաքվածների միջև։ Սոնան պատմում է ժամը 23։00-24։00-ի սահմաններում իրենց հետ կատարվածը.
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը դատապարտում է՝ հարկադրական բնույթի լիազորություններ կիրառելիս պիտանիության, անհրաժեշտության և համաչափության սկզբունքները խախտած ոստիկանների գործողությունները, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական...
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ վաղ առավոտից իրականացվում են այցեր Ոստիկանության բաժիններ:
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Խորենացի փողոցում և Սարի թաղում երեկ տեղի ունեցած միջադեպի հետևանքով մայրաքաղաքի բժշկական հաստատություններ տարբեր վնասվածքներով դիմած 73 անձանցից հիվանդանոցային բուժումն այս պահի դրությամբ շարունակում...
«Ա1+» լրատվամիջոցի լրագրող Ռոբերտ Անանյանն այս պահին շարունակում է բուժում ստանալ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Երեկ երեկոյան քաղաքացիների բողոքի ցույցը լուսաբանելու ժամանակ «Սարի թաղում» լրագրողը վնասվածքներ է ստացել:
Փաստաբան Արայիկ Պապիկյանը երեկ է տեսակցել «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանին։ Պետրոսյանը հուլիսի 26-ից գտնվում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում։ Պապիկյանը բավարար է գնահատում Պետրոսյանի ներկայիս առողջական...
ՀՀ ԱՆ ՔԿՎ-ն արձագանքել է երեկ ՀՀ ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանին դիմած մի խումբ լրագրողների խնդրանքին՝ ապահովել իրենց մուտքը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ մեկուսարան` կալանավորներ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի և Աշոտ Պետրոսյանի պահման...
Հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում հունիսի 29-ին' ժամը 23:25-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. Հրաչ Վաղինակի Գևորգյանը: Նրա վիճակը գնահատվում...
Քաղաքացիական հագուստով ինչ-որ անձինք պտտվում են հիվանդանոցի ներսում և մուտքի մոտ, խոչընդոտում են լրագրողների նկարահանումներին, թույլ չեն տալիս լուսանկարել վերակենդանացման բաժանմունք տարվող վիրավորներին։
Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով նախնական տվյալներով շտապ օգնության մեքենաներով մայրաքաղաքի 5 բժշկական հաստատություն են տեղափոխվել կամ դիմել տարբեր վնասվածքներով 60 տուժած։
Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կապված բոլոր միջադեպերն անհապաղ քննության կառնվեն, կպարզվեն հանգամանքները, ինչի մասին լրացուցիչ կհայտնվի:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հաղորդումներ են ստացվել այն մասին, որ բռնություններ են գործադրվել լրագրողների նկատմամբ, ինչպես նաև խոչընդոտվել է նրանց աշխատանքը:
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ բժշկական հաստատությունները շարունակում են ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն բոլոր դիմողներին:
Բողոքի պահանջը մեկն է՝ Հովհաննես Հարությունյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց:
Տեղում պարզվել է, որ տան պարսպի մոտ այրվել է մոտ 20 քմ խոտածածկույթ. հրդեհը մարվել է տեղի ուժերով: