«Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպում։ Որպես խափանման միջոց է ընտրվել 72 ժամյա կալանքը։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ սույն թվականի հուլիսի 30-ին և 31-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է:
Նախաձեռնության անդամները խնդրում են բոլոր նրանց, ովքեր համաձայն են Դավիթին ազատ արձակելու պահանջի հետ, ստորագրել այս պահանջ հայտարարությունը` տեղադրված Նախաձեռնության ֆեյսբուքյան խմբում`
Դիտորդական խումբը հիմք ընդունելով՝ Երևան քաղաքի ՁՊՎ մոտենալու, մուտք գործելու ստեղծված խոչընդոտները, առաջարկում է ժամանակավորապես դադարեցնել տվյալ ՁՊՎ-ի գործունեությունը և այնտեղ պահվող ձերբակալվածներին անհապաղ տեղափոխել մարզային գործող ՁՊՎ-ներ...
«Soldier of Fortune» - ճակատագրի, հաջողության կամ բախտի զինվոր. սա հանրահայտ «Deep Purple»-ի 9-րդ ստուդիական՝ «Stormbringer» ալբոմի վերջին՝ 9-րդ երգն է:
Քիչ առաջ Հիմնադիր խորհրդարանի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ հեռախոսազրույցում հայտարարեց, որ «Սասնա Ծռեր» խումբը ցած է դնում զենքը:
Վանյանն արդեն երկու օր է՝ գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում: Պատմում է, թե ինչպես են քաղաքացիական հագուստով անձինք դուրս եկել վահաններով ոստիկանների պատնեշի հետևի կողմիցու թիրախավորված հարձակվել հենց լրագրողների վրա:
Հիմնադիր խորհրդարանը հրապարակել է Ժիրայր Սեֆիլյանի հողորդագրությունը։
«Հետք»ի զրուցակից Վահագն Գրիգորյանը հաղորդում է, որ արդեն մեկ ժամ է սպանդարյանցիները փակել են ճանապարհը՝ որպես բողոքի նշան։ Ըստ նրա՝ ավտոմեքենաների շարասյունը ձգվում է մի քանի կիլոմետր։
Այս պահի դրությամբ հիվանդանոցային բուժումը շարունակում է 22-ը։
Դատավոր Էդիկ Ավետիսյանը բավարարել է ԱԱԾ քննչական մարմնի միջնորդությունը՝ Պավել Մանուկյանին երկամսյա կալանքի մասին:
Մարտիրոսյանը փաստաբանին պատմել է՝ Սարի թաղում՝ ցույցի ժամանակ, ոստիկանները, զրուցելու նպատակով, նրան տարել են ոստիկանական «պատնեշից» այն կողմ ու այնտեղից բերման ենթարկել Նոր Նորքի ոստիկանական բաժանմունք։
Բերման ենթարկվածները կասկածվել են ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ։ Երեք ժամ պահելով ոստիկանական բաժանմունքում՝ հարցաքննելով, խուզարկելով և ոչինչ չհայտանբերելով, ոստիկանները ազատ են արձակել բերման ենթարկվածներին։
Թե բժիշկ Տոնոյանը, թե բուժքույր Մարգարյանը նշում են, որ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող տղաներն իրենց ասել են, որ բժիշկների դեմ որևէ բան չունեն, պարզապես իրենց պետք է բժիշկների ներկայություն:
Ցավոք իշխանությունը շարունակում է պատվանդանից չիջնել, ականջալուր չլինել,չերկխոսել ժողովրդի հետ:
ՊՊԾ գնդի տարածքից դուրս են հանվել զինված խմբի անդամներ Ռուբեն Գրիգորյանն ու Գևորգ Մելքոնյանը։
ՊԾ գնդի տարածքից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել զինված խմբի անդամ Սեդրակ Նազարյանը, ում բուժօգնություն է ցուցաբերվել
Վերջին մեկ ժամում պայթուններ են հնչում ՊՊԾ գնդի տարածքում:
Շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 46 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց:
Քաղաքացիները որոշ ժամանակ նստացույց արեցին, ոստիկանությունը հորդորեց նրանց ազատել Բաղրամյան պողոտան:
Ոստիկանության հարձակումները ցուցարարների վրա մեծացնում են հետագա արյունահեղության վտանգը:
Ուղիղ միացում Բաղրամյան փողոցից
Շտապօգնության մեքենայից ավելի շուտ հասավ ճանապարհային ոստիկանության մեքենան, սակայն քաղաքացին հրաժարվեց ոստիկանության մեքենայի օգնությունից, իր ոտքով քայլելով դուրս եկավ Բաղրամյան պողոտայից, քաղաքացիներից մեկը նրան տաքսիով ճանապարհեց հիվանդանոց:
Մենք հետևում ենք զարգացումներին մեծ մտահոգությամբ: Մենք ցավում ենք ևս մեկ ոստիկանի մահվան կապակցությամբ, և մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին: Իրավիճակի զարգացման վտանգից խուսափելու համար, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել...