Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգին:
Հայաստանի քննչական կոմիտեն և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպությունը համատեղ ուսումնասիրել են 2015-2016 թվականների ընթացքում սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ...
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ՊՈԱԿ-ի տնօրենին, նույն ընկերության ընտանեկան բժշկին և Քարագլուխ համայնքի ղեկավարին այսօր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«Սարի թաղում» 2016-ի հուլիսի 19-ին զանգվածային անկարգություններ հրահրելու և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործելու մեջ մեղադրվող Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսեյանի, Էդուարդ Զեյթունյանի գործով նիստը մեկամսյա...
Հայաստանի բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, ի դեմս ղեկավար Եղիշ Տերտերյանի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը, ի դեմս տնօրեն Կարեն Մանվելյանի, ստորագրել են համագործակցության հուշագիր։
Կորեացի գործարարը նախարարին տեղեկացրել է, որ աշխարհի տարբեր երկրներում ներկայացված իրենց ընկերությունը ցանկություն ունի հայկական «Աստերիա» դեղագործական ընկերության հետ համատեղ բիոտեխնոլոգիական դեղերի և պատվաստանյութերի արտադրություն կազմակերպել...
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 19-ին, կազմել է 481.73 դրամ:
Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումների քննիչների կողմից ցուցմունք տալուն հարկադրելու, առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ գործով ապացույց կեղծելու և պաշտոնեական կեղծիք կատարելու...
Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 19-ի նիստում հաստատվեց ընդլայնված միգրացիոն պրոֆիլի կառուցվածքին և ցուցանիշների ցանկին հավանություն տալու մասին հարցը։
Հոկտեմբերի 25-ին Գյումրու քաղաքապետարանում` Աբովյան ճեմափողոցում տեղադրվելիք արձանների ցանկի հետ կապված նախատեսված է հանրային քննարկում: Քննարկմանը մասնակցելու ցանկություն հայտնած արվեստագետների մեծ մասը նշեցին, որ փորձելու են չեղարկել...
2016 թվականի վերջի դրությամբ Հայաստանում կա ավելի քան 19 հազար բազմաբնակարան շենք, որոնք ունեն 441 հազարից ավելի բնակարաններ։ Իսկ բնակելի տները՝ առանձնատները, Հայաստանում թվով ավելի քան 393 հազար են։
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի խոսքով՝ գումարն անհրաժեշտ է` ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բայց բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող առաջին կուրսի ուսանողների...
«Հանցագործության մեջ կասկածվողը ձերբակալվել է: Հարցաքննության ժամանակ նա ընդունել է իր մեղքը և ասել, որ իր և զոհի միջև ճանապարհային վեճ է տեղի ունեցել»,- նշել է Իվանովան:
«Սասնա ծռեր»-ի գործով ամբաստանյալ Խաչատուր Գիշչյանի ինքնազգացողությունը դատարանում վատացել է. նրա համար Շտապօգնություն է հրավիրվել դատարան, ապա բժշկի խորհրդով՝ ամբաստանյալը տեղափոխվել է հիվանդանոց:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էլ առաջարկեց փոփոխություն կատարել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքների նախագծերում։
Օդի ջերմաստիճանը 20-ին, 21-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Կատալոնիայի ղեկավար Կարլես Պուչդեմոնը հերթական անգամ արհամարհել էր Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի այն հարցը, թե արդյոք նրանք անկախություն հռչակել են, թե ոչ: Այսօր Պուչդեմոնը կրկին հաստատել է, որ Կատալոնիան անկախություն կհռչակի, եթե Իսպանիան հրաժարավի...
Ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է իրականացնել շուրջ 59 մլն դրամի ներդրում, արտադրանքի ծավալը հասցնել մոտ 91 մլն դրամի՝ իրացնելով ՀՀ-ում, ԵԱՏՄ և ԵՄ երկրներում։
Կառավարություն ներկայացված նախագծում ասվում է, որ որոշման ընդունումը պայմանվորված է «Ն.Բ.Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ»-ի ինքնուրույն գործունեության ոչ նպատակահարմարությամբ...
Նախագծում նշվում է, որ Հայաստանում կառավարման արդյունավետության բարձրացման, թափանցիկության և բարենպաստ բիզնես-միջավայրի ապահովման համար, ինչպես նաև ժամանակակից թվային օրակարգի իրագործման նպատակով ստեղծվել է միասնական մասնագիտացված կենտրոնացված...
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Սյունիքի մարզի Տեղ համայնքին նվիրաբերել շենքեր՝ համայնքային զարգացման կենտրոն ստեղծելու և նախադպրոցական ուսումնական հաստատություն շահագործելու նպատակով։
Վրաստանի ներքին գործերի խախարարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարչապետը հայտարարեց՝ Կառավարությունը, հաշվի առնելով ռեալ շուկայի ծավալները, մասնավորապես՝ ստվերի առկայությունը, պետք է «Հայանտառ» ձեռնարկությունում բարեփոխումներ կատարի:
Թուրքիոյ հայ հասարակութեան գլխուն հետզհետէ անլուծելի փորձանքի մը վերածուած պատ րիարքական ընտրութեան խնդիրը այս շաբաթ դարձեալ նոր զարգացումներով կը զբաղեցնէ հա մայնքի օրակարգը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
հոկտեմբերի 19-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծխախոտագործների, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Նար-Դոսի փող. 1-40, Քրիստափորի փող. 1-15, Խորենացու փող. 28-185 համարների և 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի պող. 12-80 համարների...