Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանի ուղերձը
Ուրախ եմ, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը հանգուցալուծվել է բանակցությունների և խորհրդարանական գործընթացի միջոցով և շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի նոր վարչապետ ընտրվելու կապակցությամբ։
Թիվ 132 դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Հակոբ Թադևոսյանն ահազանգել է «Հետքին»՝ հայտնելով, որ նույն դպրոցի տնօրեն Վիկտորիա Սուքիասյանն իրենից 70 հազար դրամ կաշառք է պահանջել՝ բացակայությունները հաշվի չառնելու համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանին, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին և ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին:
Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ նշանակվելուց հետո դառնում են ընդդիմություն:
«Հուսով եմ, որ Ձեր կողմից ձեւավորված կառավարությունը կշարունակի անել հնարավորը հայոց անկախ պետականության զորացման, ժողովրդի պաշտպանունակության ամրապնդման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության,...
Մայիսի 9-ին նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Արցախի Հանրապետություն` մասնակցելու Շուշիի ազատագրման 26 ամյակին նվիրված միջոցառմանը:
Գեորգի Կուտոյանը վարչապետ Փաշինյանին զեկուցել է երկրում անվտանգության իրավիճակը և նշել, որ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է բարձր պատասխանատվությամբ իրականացնել իր առջև դրված խնդիրները:
28-ամյա Կարեն Օհանյանը Հանրապետության հրապարակում հաղթական խորովածն էր անում։
Մասնավորապես, իրենց դիմումների համաձայն՝ աշխատանքից ազատվել են գլխավոր ռազմական տեսուչի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Հարությունյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը և պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը:
Այսօր Ազգային ժողովը ձայների 59-42 համամասնությամբ ՀՀ վարչապետ ընտրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին: Վերջինս Հայաստանի անկախությունից ի վեր 15-րդ աձն է, որ զբաղեցնում է երկրի վարչապետի պաշտոնը: Վերհիշենք, թե մինչ այս ովքեր են եղել գործադիր...
ՀՀ նախագահի նստավայրում այսօր կայացել է երկրի նախագահի և նորընտիր վարչապետի առաջին հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է նախագահականը։
Դատախազությունը տեղեկացնում է, որ դեռևս 2017թ. սկսած՝ իր ուշադրության առանցքում պահելով նախորդ տարիներին հանրապետությունում տավարաբուծության զարգացման ծրագրի իրականացման գործընթացը՝ կոնկրետ քայլեր է ձեռնարկել դրանում արձանագրված իրավախախտուները,...
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է 486.68 դրամ, որը նախորդ օրվա համեմատ աճել է 0.49 դրամով։ Այս մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի տվյալները։
ՀՀ նախագահի աշխատակազմը տեղեկացնում է, որ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու հրամանագիրը։
Ազգային ժողովը հրապարակել է այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանի ամբողջական ելույթը, որը ներկայացնում ենք նույնությամբ։
Ամերիկահայ խոշոր գործարար և բարերար Գարո Արմենը (Նյու Յորք) շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին: Գ․Արմենը Հայաստանի Հանրապետությունում բարեգործական ծրագրերից մեկի՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիրն է:
«Եվրամիությունը հույս ունի Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հետ համագործակցելով՝ իրականացնել նոյեմբերին ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը՝ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների...
Արմեն Սարգսյանը մայիսի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
«Հույս ունեմ, որ Ձեր գործունեությունը կամրացնի Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև գործընկերային համագործակցությունը ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում»:
Հիմնական պահանջը իշխանության թեւերի տարանջատումն ապահովելն է՝ իշխանությունը տարանջատել բիզնեսից, դատական իշխանությունը՝ գործադիրից, առանձին ոլորտներում որդեգրել նոր քաղաքականություն, նոր կառուցվածք:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ընտրվեց վարչապետ 59 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու լուրը Վանաձորում ընդունեցին բուռն բացականչություններով, շամպայն բացելով:
Քիչ առաջ խորհրդարանը 59 կողմ, 42 դեմ ձայներ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանին ընտրեց Հայաստանի նոր՝ 16-երորդ վարչապետ: Մինչ խորհրդարանում անցնում էր վարչապետի ընտրությունը, քաղաքացիները ուղիղ հեռարձակմամբ Հանրապետության հրապարակում հետեւում...
Քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, որոշել եմ հրաժարական տալ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Նախ, որ իմ քաղաքական թիմը հանդես է գալու որպես ընդդիմություն, և երկրորդ կարծում եմ, որ ՊՆ ղեկավարությունը պետք է ձևավորվի...
Չնայած ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վարչապետի թեկնածուի քվեարկությունից առաջ հայտարարեց, որ իրենք 10+1 ձայն են տալու Նիկոլ Փաշինյանին, որը «Ելք», «Ծառուկյան» դաշինքների ու ՀՅԴ խմբակցությունից արդեն 46 ձայն ուներ, քվեարկությունից...
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցված օգտատիրոջ կողմից տարբեր քաղաքացիներից առցանց ընդունվել են թմրամիջոցների առաքման պատվերներ, որոնց դիմաց վճարումները կատարվել են էլեկտրոնային դրամապանակի միջոցով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում է
Խորհրդարանում շարունակվում է վարչապետի ընտրությունը, «Ելք» խմբակցության տեսակետը ներկայացրեց Էդմոն Մարուքյանը։
Հայաստանում մայիսի 8-ի ցերեկը, 9-13-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հրաժեշտի հայտարարությամբ է հանդես եկել իր ֆեյսբուքյան էջում:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ընտրվեց վարչապետ 59 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Այսօր առավոտից Վանաձորի գլխավոր Հայքի հրապարակում հավաքված լոռեցիները հրապարակի մեծ էկրանի միջոցով հետևում են ԱԺ նիստի ուղիղ եթերին։
Մեկնարկել է Ազգային ժողովի հատուկ նիստը: Այս պահին հազարավոր քաղաքացիներ են հավաքվել հրապարակում եւ հոտընկայս, ուղիղ հեռարձակմամբ հետևում են խորհրդարանական քննարկմանը, որի օրակարգում ընդգրկված է Նիկոլ Փաշինյանի վարչապետության հարցը:
Իրավունքի ուժով գումարվող խորհրդարանի հատուկ նիստին գրանցվել է 100 պատգամավոր։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մինչ օրակարգին անդրադառնալը հիշեցրեց, որ այսօր Շուշիի ազատագրման օրն է և շնորհավորեց բոլորին «նվիրական օրվա առթիվ»։
Մեկնարկել են խորհրդարանի հատուկ նիստի աշխատանքները, որի օրակարգում է վարչապետի ընտրության հարցը։
Կառավարության հանձնարարականի շրջանակում ամփոփվել են կրթության և գիտության նախարարության` ավելի քան մեկ ու կես տարվա ընթացքում կատարված հիմնական աշխատանքները:
Հանրապետության հրապարակում հավաքվող քաղաքացիների հոսքը չի դադարում։ Ուղիղ հեռարձակմամբ քաղաքացիները հետևում են վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ընտրության գործընթացին։
«Անցնող գիշեր ՀՀ-Ադրբեջանական սահմանը խախտելու փորձի ժամանակ հայ դիրքապահների կողմից ձերբակալվեն են վեց անձ:
Այս պահին էլ շարունակվում է քաղաքացիների հոսքը դեպի հրապարակ: Նրանց մեջ մեծ թիվ են կազմում մարզերից ժամանածները: Մարդիկ գալիս են մեքենաներով, միկրոավտոբուսներով, ավտոբուսներով:
Պարզ է, որ անցած տարիներուն ընթացքին երեսփոխան կոչուած պատգամաւորներէն շատեր չեն հասկնար, որ իրենք ժողովուրդի պատգամներն ու կամքը կատարողներն են։ Այսինքն՝ ժողովուրդը իրենց ընտրած է որպէս իր ներկայացուցիչը՝ իր եւ հայրենիքի շահերը պաշտպանելու...
Էջմիածին քաղաքի կենտրոնական հրապարակում են հավաքվել երիտասարդներ, ուսանողներ: Նրանք ավտոմեքենաներով և քայլերթով պատրաստվում են շարժվել Երևանի Հանրապետության հրապարակ` տոնելու Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելը:
Կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի 524-Ն որոշմամբ ներդրվել է արդարադատության նախարարության կողմից վարվող հարցումների միասնական www.e-request.am հարթակը: Նախարարությունը հայտնում է, որ հարթակի նպատակն է քաղաքացիներին ընձեռել հնարավորություն էլեկտրոնային...
Վաղ առավոտից հարյուրավոր քաղաքացիներ եկել են Հանրապետության հրապարակ, որտեղից պատրաստվում են հետևել Ազգային ժողովում կայանալիք վարչապետի ընտրությանը։ Խորհրդարանը վարչապետ կընտրի այսօր՝ 12։00-ին գումարվելիք հատուկ նիստի ընթացքում։
Սերժ Թանկյանի և Նիկոլ Փաշինյանի ելույթները Հանրապետության հրապարակում
Օդակայանում նրան դիմավորեց Նիկոլ Փաշինյանը։ Նրանք երկուսով եկան Հանրապետության հրապարակ։