Ըստ ինձ հասած լուրերի՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատրաստակամ է «Վալլեքսի» հետ նոր պայմանագիր կնքել Ալավերդում լեռնամետալուրգիական նոր գործարան կառուցելու համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օրակարգային հարցեր:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ներառել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդության համար ներկայացված երաշխավորության տակ ստորագրած պատգամավորների անունները։
Հատուկ քննչական ծառայությունում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի հիման վրա քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ` ոստիկանության պաշտոնատար անձի կողմից...
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: ՊՆ Արարատի մարզի զինվորական կոմիսարիատի Մասիսի բաժանմունքի պետը, զինկոմիսարիատի նախկին աշխատակիցը և բժիշկ-մասնագետը ձերբակալվել են: քրեական օրենսգրքի...
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 8-ին Երևան քաղաքի Մարշալ Խուդյակովի փողոց-Նվեր Սաֆարյանի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ամուլսար լեռը հանքարդյունաբերության հնարավոր հետևանքներից պաշտպանող բնապահպանները բաց նամակ են հրապարակել՝ ուղղված փոխվարչապետ Տիգրան Ավինյանին:
Արտակ Մանուկյանը ասաց, որ պետական գնոմների կարևորագույն սկզբունքներից մեկը մրցակցության ապահավոմն է, և եթե մի քանի ընկերություններ են մշտապես հաղթում մրցույթներում, ապա գործընթացում կարող են լինել կոռուպցիոն բնույթի երևույթներ, քանի որ ի տարբերություն...
Փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Նաիրիտ գործարանի 116 աշխատակիցների չվճարված աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է։
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրով բյուջետային սուբսիդավորման...
Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանն իր ֆեյսբուք էջում գրել է, որ ՀՀ և ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխման հարցով ստորագրահավաքին միացել են նաև Արցախի խորհրդարանի պատգամավորներ:
Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակության կազմում օգոստոսի 5-6-ը աշխատանքային այցով գտնվել է Վրաստանի Հանրապետությունում:
Սարապատ խոշորացված համայնքի գրեթե բոլոր բնակավայրերում միաժամանակ սկսվել է խոտքաղը: Մարդիկ շտապում են մինչեւ անձրևները քաղն ավարտել:
Արդարադատության նախարարությունն առաջարկում է սահմանել դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աղտոտված պարզվածքը Արծվանիկի պոչամբարից Նորաշենիկ գետ թափվելու փաստի առթիվ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ:
վերջին 30 տարիների ընթացքում ինչպիսի «հանրային պայմանագրեր» են կնքվել Հայաստանում։
ՏՄՊՊՀ-ն տեղեկացնում է, որ իրենց կողմից այսօր կատարված դիտանցման արդյունքներով՝ գերիշխող ապրանքային շուկաներում գները հիմնականում կայուն են, իսկ ինչպես և հայտարարվել էր մի քանի օր առաջ, որոշ շուկաներում, պայմանավորված մի շարք օբյեկտիվ գործոններով...
Օգոստոսի 6-ին կայացել է Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է եղել Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմումը և հաստատումը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 5-ին՝ ժամը 20.30-ին, 1984 թ. ծնված Էդգար Ա.-ն սղոցով հատել է ըստ իր հայտարարության` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Կոմիտասի պողոտայի թիվ 54/7 հասցեում գտնվող հողամասի թվով 1 և վնասել թվով 8 ծիրանի ծառերը:
Օգոստոսի 6-ին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպում է անցկացրել սնանկության դատարան տեղափոխվելու դիմում ներկայացրած դատավորների թեկնածուների հետ:
Ռուս գործընկերները ներկայացրել են որոշակի վիճակագրական տվյալներ: Նրանք նշում են, որ, ի տարբերություն 2017 թվականի տվյալների, 50 տոկոսով աճել է մարդատար մեքենաների, զբոսաշրջիկների՝ անցակետից օգտվելը: Ըստ կանխատեսումների՝ առաջիկայում այդ աճը կշարունակվի:
Ցանկալի կլիներ, որ երեկվա հեղափոխության առաջնորդները, կամ այսօրվա իշխանությունները օգոստոսի 17-ի հանրահավաքում հիշեցնեին և կոչ անեին հարգել հեղափոխության կարգախոսները։
օգոստոսի 7 -ին՝ ժամը 11։00-16։00-ը կդադարեցվի Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 5-րդ զանգվածի ջրամատակարարումը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով կհոսանքազրկվեն`