Ուկրաինացի պատգամավորի խոսքով՝ բոլոր հանգամանքները պարզելուց, և իր պատկերացմամբ՝ Ուկրաինայի ծառայությունների միջամտությունից հետո իրեն վերջիվերջո թույլատրել են մուտք գործել՝ «մեկանգամյա» նշումով:
«Սարգսյանը կայսերը և կայսերական ընտանիքին մաղթել է քաջառողջություն և երջանկություն, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,- ասվում է նախագահականի տարածած հաղորդագրությունում։
Ղուշչյանը մեզ հետ զրույցում դեպքի մանրամասները պատմեց:
Հայ աշխատավորին նվիրված տոնական միջոցառմանը մասնակցում էին «Գրանդ հոլդինգ» ընկերության աշխատակիցները:
Մղարթցի 84-ամյա Գառնիկ Խաչատրյանի (անձնագրով՝ Գամառնիկ) կյանքը կտրականապես փոխվել է, երբ սկսել է տրակտոր վարել:
«Travelan» տուրիստական գործակալության տնօրեն Աննա Սահակյանը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին՝ քաղաքացիներից խաբեությամբ գումար հափշտակելու հանգամանքով:
Երևան քաղաքում մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հերոսի մասունքների հուղարկավորությունը տեղի է ունենալու կիրակի՝ մայիսի 5-ին, ժամը 15։00-ին: Թաղման կարգն անձնապես կատարելու է Մայր Աթոռի երիցագույն միաբան Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը։
հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի պատվիրակության այցի նպատակները: Անդրադարձ է կատարվել նաև հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին ու կայունության հաստատման հեռանկարներին:
Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում է նաև աշխատողների իրավունքների պաշտպանությունը, և մենք այդ ուղղությամբ ևս նախատեսում ենք իրականացնել հետևողական քայլեր:
Պաշտպանության նախարարությունը մտադիր է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ իրականացնել:
Ավետյանի հայրը եղել է ժամանակի լավագույն գերմանագետներից մեկը: 1937 թվականին նրան կալանավորել, այնուհետեւ գնդակահարել են, իսկ ընտանիքին`աքսորել:
Մասնագիտությամբ ճարտարապետ Արտյոմ Ղազարյանը մետաղական աշխատանքներ է ստեղծում։ Նրան այս գործում օգնում է որդին՝ 23-ամյա Արման Ղազարյանը։
Այս խնդիրների համակարգային լուծումները՝ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, պետության համար պետք է լինեն աշխատանքի ոլորտում իրականացվող հետագա բարեփոխումների հիմնական օրակարգ:
Քաղաքացիների կարծիքով՝ մայիսի 1-ը վաղուց կորցրել է իր խորհուրդը, գրեթե ոչ ոք չի հիշում, որ տարիներ առաջ այն մեծ շուքով նշում էին բոլորը։
Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել աշխատանքի վետերաններին, ովքեր մեզ փոխանցում են ոչ միայն աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունն ու հարգանքը, այլև դարերից մեզ հասած արհեստներն ու հմտությունները:
Առինջի պատմական գերեզմանոցը Հայաստանի ամենաարվեստային խաչքարադաշտն է: