Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել է 2001 թվականից միջազգային հետախուզման մեջ գտնվող ՀՀ 56-ամյա քաղաքացուն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել են Լոս Անջելեսից Հայաստան ժամանած 10-րդ դասարանցի ավելի քան 70 հայ աշակերտների:
Հունիսի 21-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
Հիմնական պատճառը, ըստ Կ.Մանասյանի, բնակիչների կողմից տարածված տոպրակներն են, կենցաղային իրերը, որոնք անձրեւաջրերի ընթացքում լցվում են դիտահորեր, կոյուղաջրեր` փակելով եւ խոչընդոտելով ջրի բնակարոն հոսքը:
Արցախի ժողովրդի անվտանգության բացարձակ առաջնահերթությունը, որից բխում է կարգավիճակի հարցը, շատ հստակ սահմանում է այն, թե մենք ինչպես ենք դիտարկում այս հարցը:
C կատեգորիայի համար նախատեսել պարտադիր ուսուցում, իսկ A և B կարգերի, A1 և B1 ենթակարգերի համար դիմած անձին ենթարկել բժշկական հավատարմագրման
Քոչարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 114 և դեմ՝ 4 պատգամավոր:
2018թ. հունիսին մեկնարկել է «Շուկայի ազատականացում և էլեկտրաէներգիայի առևտուր» (Market Liberalization & Electricity Trade Program/MLET) ծրագիրը, որի արժեքը կազմում է 8,000,000 ԱՄՆ դոլար, տևողությունը՝ 5 տարի: տարածքային կառավարման և ենթակառուցվածքներ
Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ավարտվել է անչափահասի կողմից Գորիս համայնքի 35-ամյա բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
2019 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 10.00-ին, տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ, որում քննվել և նշված գործերով կայացվել են հետևյալ աշխատակարգային որոշումները.
Բաբկեն Ղարդյանը խնդրեց, որպեսզի անդրադառնանք պայմանական վաղաժամկետ ազատման ոլորտում տիրող իրավիճակին և իր օրինակով փորձեց ցույց տալ, որ ոչինչ չի փոխվել, թեև հույսով սպասում են ոլորտի բարեփոխմանը:
Անցկացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների երկաթգծերի տեխնիկական քողարկման միասնական համակարգի ստեղծման միջոցառումների իրագործման միջպետական աշխատանքային խմբի հերթական նիստը:
Հունիսի 18-ից 20-ը ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չեխիայի Հանրապետություն:
ԱԱԾ մամուլի կենտրոն
Մարտի մեկից հետո դատարանները կայացրել են բազմաթիվ հակասական որոշումներ, այդ որոշումերի մեծ մասը հասարակության կողմից ընկալվել է որպես ապօրինի:
Նշվել է, որ նախատեսվելիք ծրագրերն ուղղված են լինելու կրթության և տնտեսության միջև կապի ապահովմանը՝ նորագույն տեխնոլոգիաները տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը ծառայեցնելու նպատակով:
Վեթինգի ենթարկվող դատավորը պետք է հնարավորություն ունենա բացահայտելու դատավորի պաշտոնն ստանձնելու պահից սկսած իր ունեցվածքի՝ գույքի և եկամուտների ձեռքբերման հիմքերի օրինականությունը:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Իսամ Ամինիի գլխավորած պատվիրակությանը:
Ոստիկանության զորքերի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն:
Վիգեն Քոչարյանն ասաց, որ իր համար մեծ պատասխանատվություն ու պատիվ է առաջադրվել որպես ԲԴԽ թեկնածու:
Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորի փախուստի փորձի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
«Հետք»-ը շարունակում է Երևանում փակված մակապարտեզների և դրանց տարածքների սեփականատերերի ուսումնասիրումը:
Հանրապետության տարածքում` հունիսի 21-26-ը` գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Խոշոր ցնցումներից հետո ժամանակի ընկալումը տարբեր է և էապես կախված է քաղաքական կամ հանրային դիրքավորումից։
Հանդիպման շրջանակում քննարկվել են երկու քաղաքների համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, կարևորվել է առևտրատնտեսական և հումանիտար կապերի ընդլայնումը:
Ավելին՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերջին օրերի ընթացքում ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ոչ մի կրակոց չի արձակվել:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի առաջնահերթություններից է զինված ուժերում կանանց դերի բարձրացման, խտրականության արգելքի, նրանց իրավունքների և ազատությունների ապահովման խնդիրները:
Երեկ այս գործով նախաքննության ավարտ է հայտարարվել:
Ամփոփելով կատարվածը` կարելի է փաստել, որ անձնակազմը, դրսևորելով մարտավարամասնագիտական ու բարոյահոգեբանական բարձր պատրաստվածություն և կրակային խոցման գերազանց արդյունքներ, իր առջև դրված խնդիրը կատարել է ամբողջ ծավալով:
Պապիկյանի խոսքով՝ ՀՈԱԿ-ի ղեկավարի ընտրության լավագույն տարբերակը մրցույթի միջոցով ընտրությունն է:
Այսօր՝ հունիսի 21-ին, ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նստաշրջան:
ՄԻՊ-ի միջամտությամբ հանվել է տեսակցության սենյակում առկա միջնապակին, որն արգելք էր հանդիսանում ազատազրկված անձանց և նրանց հարազատների միջև կենդանի շփման համար:
Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել է Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական տեղապահ:
Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին խաղաղ գործընթացին առնչվող հիմնական հարցերի և ներկա իրավիճակի շուրջ: