HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Անդրանիկ Քոչարյանը ԲԴԽ թեկնածուից հետաքրքրվեց, թե որպես փոխնախարար՝ ինչ է արել անկախ դատական համակարգի կայացման համար

Խորհրդարանը քննարկում է Բարձագույն դատական խորհրդի թափուր անդամի ընտրության հարցը: Իշխող ուժն այս պաշտոնում առաջադրել է արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանի թեկնածությունը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց Վիգեն Քոչարյանին, որ վերջինս եղել է փոխնախարար Դավիթ Հարությունյանի պաշտոնավարման շրջանում:

«Մարտի մեկից հետո դատարանները կայացրել են բազմաթիվ հակասական որոշումներ, այդ որոշումերի մեծ մասը հասարակության կողմից ընկալվել է որպես ապօրինի: Ձեր պաշտոնավարման ժամանակ որևէ գործողություն կատարե՞լ եք նման որոշում կայացրած դատավորներից, գոնե բացատրություն վերցնել կայացրած որոշումների վերաբերյալ: Ամենակարող Դավիթ Հարությունյանի ուշադիր հայացքի ներքո այդ որոշումները կայացվում էին, և որևէ մեկը մինչև հիմա պատասխանատվություն չի կրել դրանց համար»,- ասաց նա:

Վիգեն Քոչարյանն արձագանքեց՝ որևէ քայլ ձեռնարկելու համար համապատասխան լիազորություններով էր պետք օժտված լինել:

«Իմ լիազորությունները սահմանված են համապատասխան օրենսդրական ակտերով և որևէ միջամտություն դատարանների գործունեության դեմ, իմ կամ նախարարի կողմից, կհամարվեր իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտում»,- ասաց Վիգեն Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանն հարցրեց՝ գոնե առիթ ունեցե՞լ է նախարարին ասելու, թե «երկրում ինչ վատ բաներ են կատարվում»:

«Զրույցներ եղել են, բայց դրանց բովանդակությունը հրապարակելը էթիկա չէ»,- ասաց Վիգեն Քոչարյանը՝ հավելելով, որ իր իրավասության ներքո գտնվող ոլորտում ամեն ինչ իրականացրել է դատական համակարգի բարեփոխումների հարցում, մասնավորապես՝ միջազգային կազմակերպությունների թե՛ իրավական, թե՛ ֆինանսական աջակցություն ստանալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter