Ադրբեջանական կողմի նման սադրիչ պահվածքի արձագանքը Իրանից բավականին տրամաբանական եւ կանխատեսելի է:
Դատավորը պնդում է, որ իր վերաբերյալ տեղեկությունները չեն կարող հասանելի դառնալ երրորդ անձանց, իր գործը քննող քննիչ Արման Երիցյանին և դատախազ Արամ Արամյանին բացարկ է հայտնել։
Սուրեն Պապիկյանը միաժամանակ բարձր է գնահատել դեսպանի անձնական ներդրումը հայ-իրանական հարաբերությունների խորացման գործում:
Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ բանակցությունների վերսկսման կարևորությունը՝ հակամարտության համապարփակ կարգավորման և տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման նպատակով։
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1677 աճյուն։
«Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, ճշգրտվել են ստորաբաժանումների գործողությունների հաջորդականությունը, փոխգործակցության կազմակերպման կարգը: Զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։
Կրեմլի մամուլի ծառայությունը տարածել է երկու երկրների նախագահների հանդիպման բաց հատվածը, որտեղ Ռուսաստան նախագահ Վլադիմիր Պուտինը խոսում է նաև Արցախում հրադադարի մշտադիտարկման ռուս-թուրքական կենտրոնի մասին։
Կողմերը քննարկել են արդարադատության ոլորտի բարեփոխումները, պարեկային ծառայության ստեղծումը, արդարադատական համակարգի և ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները:
Երևանի քաղաքապետարանը շարունակում է ապօրինի կառույցների ապամոնտաժումը։
Հայկոն վարակվել էր կորոնավիրուսով եւ սեպտեմբերի 21-ին տեղափոխվել հիվանդանոց:
ՀՀ ԱԳ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկվել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության հետագա զարգացմանն ու Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
15-րդ փողոցոմ մի քանի օր է՝ փոսալցման աշխատանքներ են կատարվում, սակայն բնակիչները դժգոհ են, փողոցը դժվար երթևեկելի է, անհարթ և, միևնույն ժամանակ, ծանրաբեռնված:
Անկարգություններին մասնակից, ինքնությունը չպարզված անձանց մասով օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումները շարունակվում են:
Լեզվի կոմիտեն առաջարկում է օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը։
Արմավիրում տեխնիկական սորտի խաղողի մթերման հիմնական բեռը Պռոշյանի կոնյակի և Երևանի կոնյակի գործարանների վրա է: Գործարաններից հավաստիացնում են, որ իրենց հնարավորություններն անսահմանափակ չեն: Մառանները ամբողջությամբ լցված են:
Արարատ Միրզոյանը նշել է նաև, որ Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման համար արհեստական խոչընդոտներ չպետք է ստեղծվեն և հարցը չպետք է քաղաքականացվի։
8 քրեական գործ՝ 8 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացություններով ուղարկվել է Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որոնցով ներկայում դատաքննությունը շարունակվում է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեությանը վերաբերող բողոքներով բարձրացված խնդիրներն ունեն համակարգային բնույթ և տարիներ շարունակ չեն ստանում լուծում:
ՀայՓոստը նախատեսում է նաև ընդլայնել մատուցվող պետական ծառայությունների շրջանակը:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ուղիղ հեռարձակմամբ:
Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ԿԳՄՍ 2021 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը