Ստուգմամբ զբաղվում է ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։
Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 6 տուժած և 1 զոհ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Գերմանիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Անալենա Բերբոկը, Լիվերպուլում Մեծ յոթնյակի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո, լրագրողներին հայտարարել է, որ չնայած լարված իրավիճակին, անհրաժեշտ է անել բոլոր հնարավորը:
Ինքս ֆիլմում խոսել եմ նաև պատերազմի ժամանակ մարդու իրավունքների խախտումների մասին, ներկայացրել եմ պատերազմական հանցանքների մասին ապացույցները, միջազգային կազմակերպությունների խիստ անհամաչափ արձագանքի մասին․ ՄԻՊ
Խաղաղ օվկիանոսում Ֆրանսիայի անդրծովյան տարածք հանդիսացող Նոր Կալեդոնիայի ընտրողները, ձայների մեծամասնությամբ երրորդ և վերջին հանրաքվեի ժամանակ, դեմ են քվեարկել Նոր Կալեդոնիայի անկախությանը։
Ավստրիայում դարձյալ զանգվածային ցույցեր են։ Դրանց մասնակիցները բողոքում են կորոնավիրուսի համավարակի պատճառով իշխանությունների կողմից մտցված սահմանափակումների դեմ։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։
Բոլորին տրվել է հնարավորություն՝ կապ հաստատելու ընտանիքի անդամների հետ։ Առաջարկվել են հեռախոսազանգեր, տեսագրված ուղերձներ, որոնք փոխանցվելու են ընտանիքներին և իհարկե, նամակներ»,- նշեց նա։
Դեկտեմբերի 12-ին, ժամը 15:09-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի առանձնատներից մեկում․ ներսում քաղաքացի կա։
Իսկ քաղաքի բյուջեով ձեռք բերված նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 63 ավտոբուս, այսօրվանից սկսեց աշխատանքը 3, 20, 97, 99 համարի երթուղիներով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։10-ին, մարվել՝ 15։06-ին։ Ստեփանավան քաղաքի Վիրահայոց մայրուղու մոտակայքում այրվել է փայտե տնակ (մոտ 18 քմ)։
Սփյուռքի երիտասարդ դեսպաններն իրենց բնակության երկրներում ոչ միայն կազմակերպում են համայնքային միջոցառումներ, այլև ներդնում են իրենց ջանքները հայկական շահերի պաշտպանության գործում:
Ըստ աղբյուրի՝ Պաղեստինից ժամանած հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում։
Այս մեքենաները ունեն 2 սեղմավահանակ (ковш), ինչը հնարավորություն է տալիս մաքրել միանգամից երկու երթևեկելի գոտի։
Կարևոր է իմանալ, որ նոր ավտոբուսներ պետք է մուտք գործել միա՛յն առջևի դռնից, վճարել ուղևորության սկզբում՝ մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով և ուղևորության վերջում ավտոբուսից դուրս գալ հետևի դռնով։
Նախնական գնահատմամբ` թթվածնային կայաններից մեկը կուղարկվի Արցախ, մյուսները կբաշխվեն Ապարանի ԲԿ-ի, Սպիտակի ԲԿ-ի և Կապանի ԲԿ-ի միջև։
Երևան քաղաքում դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Դեկտեմբերի 17-ին ուշ երեկոյան ժամերին սպասվում է անձրև:
Իրաքի իշխանությունները լեհ-բելառուսական սահմանից տարհանել են ավելի քան 3 500 միգրանտների։ Այդ մասին կիրակի օրը՝ դեկտեմբերի 12-ին հայտարարել է Իրաքի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ աս- Սահաֆը։
Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 61-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք:
Երկու օր առաջ գիշերը ԱՄՆ Քենթուքի նահանգում տեղի ունեցած հզոր պտտահողմի զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ Այդ մասին հայտարարել է նահանգապետ Էնդի Բեշիրը։ Այն վնասներ է հասցրել նաև հարևան մյուս նահանգներին։ Դեռևս անհայտ է զոհերի հստակ թիվը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ կդադարեցվի նշված հասցեների ջրամատակարարումը։
Դեկտեմբերի 10-ից 11-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Փաստացի բուժում է ստանում 7866 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7802 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2447762 թեստավորում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հեթապահ բժիշկը։