Վեհաժողովը ողջունում է նաև սահմանների սահմանազատման մեկնարկը՝ հիմնված Ալմա Աթայի 1991թ. հռչակագրի վրա՝ ակնկալելով, որ գործընթացը կշարունակվի ամբողջ սահմանի երկայնքով:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը Հայաստանում նոր գործընթաց է, դեռևս չկա ձևավորված դատական պրակտիկա:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր՝ սկսած տարածաշրջանային ընթացիկ մարտահրավերներից մինչեւ Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի կոնկրետ ասպեկտներ:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Իտալիայի զինվորական գլխավոր դատախազ Մաուրիցիո Բլոկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է դատախազության հանրային կապերի բաժինը։
Հիշեցնենք՝ Արամ Խաչատրյանը Լոռու մարզպետի պաշտոնից ազատվել էր 2024թ․ հունվարին։ Նրա ազատմանը նախորդել էր Կառավարության կողմից Լոռու մարզում իրականացվող ծրագրերին ծանոթանալու նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին և նրա արտահայտած դժգոհություններին
Մենք պարտավորվում ենք ամբողջությամբ տարածել մանդատը և մատուցել այն ծառայությունները, որոնք մեզնից խնդրել են, և անդամ երկրները համաձայնել են՝ ամբողջ սահմանի մոնիթորինգ։
Տան պայմաններում պահվող շների մարզման և զբոսանքի համար նախատեսված այգու կահավորում ծրագրի օգտին 35 հոգի է քվեարկել։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում ֆինանսական ոլորտում առկա համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև սոցիալական ապահովության ոլորտին առնչվող հարցերին
2012թ. մարտի 6-ին համայնքի ղեկավար և ուսուցիչ Ա․ Գ-ին մեղադրանք է առաջադրվել՝ բռնաբարության հոդվածով։ Գործի քննության ընթացքում պարզվել է, որ նա սեռական հարաբերություններ է ունեցել երեխայի հետ նաև համայնքապետարանի շենքում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Web3 հայեցակարգի զարգացման վերջին միտումները, անդրադարձ է կատարվել ոլորտը ձևավորող նորամուծություններին։
BACEE-ի առաջնային նպատակն է՝ զարգացնել գործարար հարաբերություններն իր անդամ բանկերի և նրանց եվրոպական և համաշխարհային գործընկերների միջև:
Ելույթից հետո Գրիգորյանը պատասխանեց լրագրողների հարցերին։
Բյուջետային ֆինանսավորումը հանդիսանում է բազմամյա ծրագրի մաս, որն իրականացվում է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ։
Հայաստանի թիմը ղեկավարել է «Քվանտ» վարժարանի կենսաբանության ուսուցիչ Վահագն Գևորգյանը։
Հանդիպումից հետո գործընկերները հանդես են եկել համատեղ մամուլի հայտարարությամբ։
Հանցավոր խմբի թիրախը եղել են հիմնականում չբնակեցված տները կամ հողատարածքները:
Հայաստանի ռազմական գնումների շուրջ շարունակական հիստերիա բարձրացնող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր իր հոր անունը կրող Բաքվի միջազգային օդանավակայանում մասնակցել է իտալական «C-27J Spartan» տեսակի ռազմատրանսպորտային օդանավի ցուցադրությանը:
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը տեղեկացնում է, որ համատեղ ստուգայցի արդյունքում մերսման 4 սրահների գործունեությունը կասեցվել է։
Փաստի առթիվ կազմված նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտե։
Արդյունքում՝ վերոնշյալ գույքերը 17.699.130 դրամով ապօրինի օտարվել է այդ անձին։
Հնարավոր են գետերի ափամերձ տարածքների հեղեղումներ։
Եվրոպական լրատվամիջոցը ծրագրել էր 6 վավերագրական ֆիլմ նկարել Հայաստանի եւ հայաստանցու մասին: Դրանցից մեկի առանցքում Սուսաննա Հարությունյանի վեպն է:
ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը նշեց, որ Յունիբանկի անդամակցությունը մեծ նշանակություն ունի ոլորտի համար։
Վերոնշյալ երկու վարույթներով էլ նախաքննությունը շարունակվում է։
Սպարտակը Կապանի թիվ 2 ավագ դպրոցի 10-ի ԱԲ դասարանից է։ Ոչ թե 10-ի Ա կամ 10-ի Բ, այլ ԱԲ։ Այսպես են կոչվում Երևանի և 6 մարզերի դպրոցների 18 դասարաններ, որտեղ աշակերտները արհեստական բանականություն են ուսումնասիրում։
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
«Եվրո-2024»-ում կայացան նաև C խմբի վերջին՝ երրորդ տուրի հանդիպումները, որոնցում գրանցվեց նույն 0։0 հաշիվը․ Անգլիան խաղաց Սլովենիայի, իսկ Դանիան Սերբիայի դեմ։