Մոնթեն հաճախ վերցնում է հեռադիտակն ու նայում հեռուն: Այնտեղ փնտրում է հորը: «Ես ուզում եմ պապայիս տեսնեմ: Հեռադիտակով որ մոտեցնեմ, կտեսնեմ՝ ինչ է անում, ու ինքը ինձ կժպտա, ձեռքով կանի»,- մորն ասում է Մոնթեն:
Անցյալում մնացին իր 30 տարվա բոլոր օրերը, բոլոր խենթությունները, բոլոր աղջիկները. Ս.-ն՝ Սերպին, իրականում Սոֆին, որին սիրում էր և կարիքը ուներ՝ իբրև սյուն հենվելու համար:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո 194 մարդ համարվում է անհետ կորած, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով 42 անձ ունի անհետ կորածի կարգավիճակ։
Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի մոտ 60-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում․ ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է վարորդի դին։ Ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Վարչապետը ողջունել է Մ. Կանդայի այցը Հայաստան և շնորհավորել նրան ԱԶԲ-ի նախագահի պաշտոնում նշանակվելու առիթով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս այցը առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ համընկնում է Հայաստանի և ԱԶԲ-ի գործընկերության 20-ամյակի հետ։
իկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման ընթացքը: Ներկայացվել են հայտարարագրման ցուցանիշները և տեմպերը բարելավելու ուղղությամբ առաջիկա անելիքները:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված Հայաստան–Իրան երկկողմ շփումների շարունակականությունը: Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումներն ու ընդգծել խաղաղության պահպանման կարևորությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Անդրեասյանին նշանակել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ։
Օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ին աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։
Նախագահ Փեզեշքիանը նշել է, որ Հայաստան–Իրան վերջին բարձրաստիճան շփումները և իր պաշտոնական այցը ՀՀ նպաստել են Իրանում առկա անորոշությունների արդյունավետ հասցեագրմանը։
ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված համաձայնությունները՝ կարևորելով կայունության և անվտանգության ապահովումը Հարավային Կովկասում:
Այս փուլում գործընթացը նախատեսված է միայն երկու այնպիսի անհատների միջև գործարք կնքելու համար, ովքեր ունեն վարորդական իրավունքի վկայական, ՏՄ համարանիշը չի փոփոխվում, հետևաբար վաճառողը ՏՄ-ն պարզապես հանձնում է գնորդին։
ՀՎԿԱԿ-ը խորհուրդ է տալիս սեպտեմբերի առաջին օրերին միջոցառումները կազմակերպել շենքերի ներսում՝ պայմանավորված շոգ եղանակով և սպասվող բարձր ջերմաստիճանով: Ուլտրամանուշակագայուն ճառագայթները կարող են պատճառ լինել արևահարության, մաշկի քաղցկեղի առաջացման։
Գորիս-Վաղատուր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Peugeot» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և ուղևորի դին դուրս բերել ձորից։
Բաժակների ապակին կարող է կոտրվել, եթե ներսից ճնշում գործադրվի, ինչը կարող է հանգեցնել վնասվածքների։ Որակի շեղման պատճառը բաժակների արտադրության ընթացքում առաջացած չափազանց մեծ ճնշումն է։
Սեպտեմբերի 3-ից Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը կդադարեցնի գործունեությունը, սակայն ԿԽՄԿ-ն չի դադարեցնի շփումը Ադրբեջանի իշխանությունների հետ: