Նա հույս հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը կամք կդրսևորի և արդարացման դատական ակտ կկայացնի։
ԱջապահյանԱյս դատական նիտում Երեմ Սարգսյանը հասցրեց անդրադառնալ միայն առաջին՝ ընդդատության խախտմանը, հաջորդ դատական նիստերին նա կշարունակի անդրադառնալ Առաջին ատյանի դատարանի թույլ տված մյուս խախտումներին։
Այսօր՝ փետրվարի 6-ին, Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց այս մասին Միքայել Աջապահյանի պաշտպանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը։
Հետագայում, արդարադատության նախարարը այս իրավիճակը փորձել էր բացատրել, իբրև սահմանված դիմում չներկայացնելու հանգամանքով: Այդպիսի դիմումներ չէին համարել Միքայել Սրբազանի պաշտպանների դիմումները:
Ինչպես տեսնում ենք, նշված գրությամբ չի հայտնվել դիրքորոշում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում Միքայել Սրբազանի հաշվին վիրահատվելու և բուժում անցնելու խնդրանքի վերաբերյալ:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 3-ին Միքայել Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Նա դատարանի որոշմամբ՝ շարունակում է մնալ կալանավորված մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։
Այս հարցը բարձրացրել եմ, երբ տեղեկացել եմ, որ Միքայել Սրբազանին տրամադրած նյութերս ուսումնասիրվել են ՔԿՀ աշխատակիցների կողմից:
Տեղի ունեցողը մաս է կազմում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա հոգևոր վերնախավի դեմ իշխանությունների սանձազերծած ապօրինությունների։ Այն միտված է խոսքի և արտահայտվելու ազատության սահմանափակմանը և լուրջ վնաս է հասցնում Հայաստանի միջազգային վարկանիշին։
Սա ոչ միայն հոգևորականի դեմ իրականացված հաշվեհարդար է, այլև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ազգային ինքնության և քաղաքացիների ազատ արտահայտման իրավունքի դեմ ուղղված քաղաքական հարձակում։