Այսօր ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնում «Հետքը» տեղեկացավ, որ մարզի դատախազ Կարեն Շահբազյանը կալանքից ազատելու որոշում է կայացրել Աքորի գյուղի անչափահաս բնակիչ Մ.Ս.-ի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մեղադրանքով...
Մարտի 19-ին Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի բնակիչ Արամո Ավետյանը և Վրաստանի քաղաքացի ոմն Վասիլին (աղջկա ասելով` Վարուժան) սեքսուալ բնույթի բռնություն են իրականացրել Լոռու մարզի Աքորի գյուղի անչափահաս`17-ամյա բնակչուհի Մ.Ս.-ի նկատմամբ: