Իմ անձի առաջ իմ անելիքն այն է լինելու, որ խորհրդարանից զատվեմ, մեկուսանամ որևէ տեղ, ընտանիքս մի վեց ամսվա հացով ապահովեմ և իսկապես կարողանամ ուղղակի մի ամիս մաքուր լռությունների տրվել
Հատված 1984 թ. սեպտեմբերի 28-ին Երևանի պետական համալսարանում կայացած հանդիպումից
Դեռևս բրեժնևյան երանելի տասնամյակներում մոսկովյան քաղքենին՝ մեր պատմական ճակատագրին անգետ և անգիտացող, մեր նացիոնալիզմը տեսնում էր մեր միատարրության մեջ, և մոսկովյան բյուրոկրատը այդ միատարրությունը քայքայելու քաղաքականության անհաջող փորձ...
Դաժանորեն պայծառ ու դաժանորեն սև մի ամբողջ հարյուրամյակի մեջ իր լրումն է առնում մարդկության ամենակատարյալ արարումներից մեզ բաժին ընկած եզակիի՝ բանաստեղծ Եղիշե Չարենցի հայտնության հարյուր տարին:
Աշխարհի բնակչությունը երեքուկես միլիարդ է, մի հիսուն տարի հետո կլինի յոթ միլիարդ, մի ութսուն տարի հետո` տասնչորս, իսկ հայտնագործվելիք նոր ամերիկաներ չկան։
Փոշու վրայով գլորվող ջրի հուշիկությամբ իմ մեջ մի բան սողում է, վարակելով ամբողջ մարմինս։ Եվ բջիջներս տեղի են տալիս։
որ հայրենի երկրում ենք եւ բախտի ծանր պարտադրանքով հայրենի երկրում չենք որ մայրենի բարբառով ենք ղողանջում մեր կյանքը եւ ղողանջում ենք ոչ մայրենիով
Հետահայաց հարցազրույց Հրանտ Մաթեւոսյանի հետ