«Եթե օրենքի պահանջն այդպիսին է, ու նշում չկա այդ մասին, դա ի՞նչ է նշանակում, որ խախտում չկա»,- նշեց դատավորը: Դեղգործակալության փորձագետ Լուսինե Գասպարյանը չարձագանքեց դատավորի այս դիտարկմանը։
«ՀՀ առողջապահության նախարարությունը պետք է ավելի շատ մտահոգված լինի ազգաբնակչության մասով,-նշեց դատավորը,- այդ պահանջները ոչ թե դատարաններում պետք է ներկայացնել՝ ասել՝ դուք ջերմաչափ չունեք և այլն, այլ ընդամենը պետք է համապատասխան կարգեր սահմանվեն»:
Փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը համաձայն չէր նրա բողոքների հետ և պարզաբանումներ տալու ցանկություն հայտնեց, ինչը սպասված հարցազրույցից վերածվեց քննարկման և դեղագիտական ոլորտում լրագրողի գիտելիքների ստուգման:
Դեղգործակալության այսպիսի քաղաքականության պատճառով դեղերի շուկայում ձեւավորվում է մոնոպոլիա: Դեղերի գները, բնականաբար, ոչ միայն չեն նվազում, այլ հաստատված մենաշնորհի արդյունքում դառնում են կամայական:
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանն իր ղեկավարած կառույցը դարձրել է յուրահատուկ բիզնես պրոյեկտ` ներգրավելով այնտեղ հարազատներին, ընկերներին, իր եւ նրանց ընկերություններին:
Գրաքննադատ, արձակագիր, թարգմանիչ և հրապարակախոս Ալեքսանդր Թոփչյանն արժանացել է ֆրանսիական կառավարության բարձր պարգևին` «Արվեստների և գրականության ...