HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ է ընտրվել Իշխան Սաղաթելյանը

Հունիսի 15-ին  Հայաստանում իր աշխատանքներն է ավարտել ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը։ Հայտնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակը:

«Ժողովը քննել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի երկամյա գործունեությունը: Հաստատվել են ՀՅԴ Հայաստանի կազմակերպության առաջիկա երկու տարիների գործունեության սկզբունքները,  առաջնահերթություններն ու անելիքները։

Քննարկումների արդյունքում կայացվել են համապատասխան որոշումներ:

Ժողովի ավարտին ընտրվել է Գերագույն մարմին` հետևյալ կազմով.

Իշխան Սաղաթելյան,

Աշոտ Սիմոնյան,

Թադևոս Ավետիսյան,

Գեղամ Մանուկյան,

Տիրան Խաչատրյան,

Պետրոս Մեղրյան,

Հակոբ Մաթիլյան,

Իգոր Սարգսյան,

Կարեն Խանլարյան,

Խաչատուր Ստեփանյան,

Գերասիմ Վարդանյան,

Արգիշտի Գևորգյան,

Քրիստինե Վարդանյան։

ՀՅԴ Գերագույն մարմինն իր անդրանիկ նիստում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ է ընտրել Իշխան Սաղաթելյանին»,- նշվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter