Մայիսի 25-ի կարկտահարության հետևանքով վնասվել է Լոռու մարզի Ագարակ և Լեջան գյուղերի դաշտերի մոտ 70-80 տոկոսը: Այս կարծիքը հայտնեցին Ագարակի և Լեջանի գյուղացիները:
«Հայաստան» համահայկական հիմնադրամն ավարտել է Արցախի Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի խմելու ջրի համակարգի վերակառուցման ծրագրի առաջին փուլը: Ծրագրի ավարտին շուրջ 150 տնտեսություն ունեցող գյուղը կունենա կանոնավոր ջրամատակարարում:
Մայիսի 26-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատումների դեպքերը կանխելու նպատակով կատարված գիշերային շրջագայության ժամանակ Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 14-րդ կմ-ին ստուգել են 1984 թ. ծնված Էդվարդ Ս.-ի վարած «ԶԻԼ-43161» մակնիշի...
Մայիսի 26-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Վազգեն Պ.-ին:
Մայիսի 28-ին Երևանում անցկացվելու է պատմական և ռետրո մեքենաների շքերթ-ցուցահանդես, որը սկսվելու է ժամը 16:00-ին «Էրեբունի» թանգարանի դիմաց մեքենաների կայանումով:
Սուրբ Հակոբ Պարոնյան, հայ մտավորականության խիզախության հերոս, որ երբ մահացավ, գրպանում սոխ ու հաց էին գտել: Երվանդ Օտյան, որ ապրեցավ Տեր-Զորի դժոխքը եւ հրաշքով ողջ մնաց եւ մահացավ 1926 թ., երբ 60 տարի էլ չէր ապրել:
Լոռու մարզի Լեջան գյուղի 32/01 ընտրատեղամասում մայիսի 26-ին համայնքի ավագանու ընտրությունները սկսվեցին տեղամասային հանձնաժողովի անդամ Վարսենիկ Սուքիասյանի բացակայությամբ: Հանձնաժողովի նախագահ Գոհարիկ Սահակյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի բացակա...
Մայիսի 26-ին Շիրակի մարզից տեղեկատվություն է ստացվել, որ տրակտորի մարտկոցի պայթյունի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով Ախուրյան գյուղի բնակիչ, 1966 թ. ծնված Աշոտ Մինասյանը տեղափոխվել է Գյումրու ԲԿ, իսկ 1998 թ. ծնված Արտյոմ Մինասյանը տեղափոխվել...
Ուսման վարձ, բնակության վայր, աշխատանք, լեզվի հետ կապված դժվարություններ. ահա այն հիմնական խնդիրները, որոնք ունեն Հայաստանում սովորող սիրիահայ ուսանողները: Սփյուռքահայ ուսանողների խորհրդի նախագահ Սամվել Մկոյանը այսօրվա ասուլիսի ժամանակ ներկայացրեց...
Մայիսի 26-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 15.35-ի սահմաններում կարկտահարվել են Տավուշի մարզի Այգեհովիտ, Դիտավան և Ազատամուտ գյուղերը:
Երեկ երեկոյան՝ ժամը 23:30-ին, Ալավերդու դատարանի շենքի մոտ երկու մեծ ավտոբուս էր կանգնած: Ավտոբուսների մոտ հավաքված էր 100-ից ավելի երիտասարդ: Ինձ ճանաչելով՝ մի երիտասարդ գոռաց. «Գնում են, երկիրը լքում են, կանգնել են, որ Ալավերդուց մեկնողներին էլ վերցնեն:...
Մայիսի 27-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեքում կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Գյուղը չլքող տարեցները առանձնատան կողքին պայքարում են իրենց աղքատության դեմ՝ բանկից վարկեր վերցնելով: Հ. Պետրոսյանի խոսքով՝ գյուղացիներից շատերն են հիմա վարկերը փակելու հոգսի տակ:
«Ճանաչիր Երևանը» խորագրով մրցույթ-հեծանվավազքն ավարտվեց: Հարյուրավոր մասնակիցներ, որոնք նախապես գրանցվել էին 5 հոգանոց թիմերով, Շահումյանի արձանի մոտից հեծանիվներով արշավեցին մինչև Play City:
Մայիսի 28-ին Երևանում կբացվի «Նոֆի» 3-րդ միջազգային կինոփառատոնը: Այն կազմակերպել է Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնը (CANC): Փառատոնի վերջնական փուլ է անցել 45 ոչ կոմերցիոն ֆիլմ աշխարհի 24 երկրից, այդ թվում՝ եվրոպական, ասիական, ԱՊՀ երկրներից և ԱՄՆ-ից: