«Մենք մի գաղափարի շուրջ ելանք ճանապարհ ու կորցրեցինք ընկերներ: Մենք անելիք ունենք արդարացնելու մեր գոյությունը, մեր ընկերների առաջ մենք մեղավոր ենք: Մեր երազանքն ազատ, արդար, բարոյական երկիր ունենալն է»,- շարունակում է նա:
Նախագահ Սերժ Սարգսյանը Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Հունաստան:
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ բենզալցակայանի աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ:
Այսօր Ալեքսանյանի ուղեկցությամբ այցելեցինք Նորագավիթում գտնվող սպիրտի արտադրության գործարան:
Մեկ ամսից ավել է, ինչ Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքում՝ տեղադրվել է համայնքի 2015թ.-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, ըստ որի Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ ու հավելավճարներ տողով տարեկան ծախսը կազմել է 25 մլն 727 հազար:...
Այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գլխավոր ճարտարապետին, ինչպես նաև «Երևաննախագիծ» ՓԲԸ-ին «Վերնիսաժ»-ի տարածքի վարձակալի հետ քննարկել այդ հատվածի վերակառուցման ծրագիրը՝ հնարավորին...
Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի ավագանու անդամ Արմինե Սարիբեկյանն անթաքույց հպարտությամբ նշում է, որ ավագանու անդամ է դարձել 21 տարեկանում, երբ դեռ ուսանում էր Երեւանի պետական մանկավարժական համալսարանի քիմիական բաժնում: ՏԻՄ համակարգում իր...
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հարազատների ներկայացուցիչներին, ովքեր հարց են բարձրացնում իրենց հիվանդներին ապահովել անվճար«Զիպրեքսա» հոգեմետ դեղով` պնդելով, որ այն առավել արդյունավետ...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության ծառայող Ռոբերտ Մովսիսյանը կատարել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն:
Ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում արձանագրված թերությունների մասով նախորդ շաբաթ Նոր Նորք վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետը և տեսուչներից մեկն ազատվել են աշխատանքից, իսկ Ավան վարչական շրջանի համապատասխան...
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը գարնանային արձակուրդի վերաբերյալ շրջաբերական նամակ է ուղարկել ՀՀ մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան:
Համաձայն ՀՀ ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության տեղեկատվության` ս.թ. մարտի 18-ի և 19-ի գիշերը Արարատյան դաշտում, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում օդում հնարավոր է -2... -3, հողի մակերևույթին` -4...-5 աստիճան...
Հայաբնակ Գյուլուբաղը վանքապատկան գյուղ է: Այն 1995թ.-ից դարձել է վրաց ուղղափառ եկեղեցու սեփականությունը: «Գյուղի տերը Վրաստանի կաթողիկոսարանն է: Ամենամեծ իրավունքները Իլյա 2-րդ կաթողիկոս-պատրիարքի ձեռքում է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թմարտի 15-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով,հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն.
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանը, համատեղության կարգով, նշանակվել է Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը'...
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկու հրամանագիր է ստորագրել: Առաջին հրամանագրով Արսեն Սհոյանին ազատել է Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Երկրորդ հրամանագրով Արմեն Սարգսյանին նշանակել...
Հրազդան քաղաքի 2016 թ.-ի բյուջեով բնակչության սոցիալական պաշտպանությանը հատկացվել է 9 մլն 510 հազար: Տարին նոր է սկսվել, բայց բյուջեի այդ տողով հատկացված գումարի կեսից ավելին քաղաքապետ Արամ Դանիելյանն արդեն բաժանել է:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասի սպանության դեպքի առթիվ։
Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ դիմող քաղաքացիները թիվը տարեցտարի աճում է։ Այդ եզարհանգմանն ենք գալիս՝ ուսումնասիրելով Հաշտարարի ֆինանսական հաշվետվությունները։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:
Հողազավթման և ինքնակամ կառույցների հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, աշխատակիցների կողմից մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում...
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 09-12.03.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների...
Սահմանադրության 2015թ. դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ՀՀ ընտրական օրենսգիրքը պետք է համապատասխանեցվի Սահմանադրությանը և ուժի մեջ մտնի 2016թ. հունիսի 1-ից: Արդեն շրջանառության մեջ է դրվել Ընտրական օրենսգրքի նախագիծը, ինչն արժանացել է ընդդիմադիր...
Հայաստանի զարգացման հիմնադրամը հայկական յոթ ընկերությունների հետ համատեղ մարտի 13-15-ը մեկ միասնական տաղավարով Գերմանիայի Դուսելդորֆ քաղաքում մասնակցում է «PROWEIN՛2016» գինու և ալկոհոլային խմիչքների միջազգային մասնագիտացված ամենամյա ցուցահանդեսին:...
ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գտնվում է կարճատև արձակուրդում, որն անցկացնելու է արտասահմանում: Արտասահման կատարած մասնավոր այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարը կանցնի նաև բժշկական հետազոտություն: Միաժամանակ հայտնում ենք, որ ԱԺ նախագահի ժամանակավոր...
2015 թվականի ընթացքում «Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում իրականացված դաշտային աշխատանքների արդյունքում Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության կամավորների խումբը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի, Եղեգնուտի,...
Հանրապետության տարածքում մարտի 14-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-ի երեկոյան ժամերին, 15-ին, 16-ի գիշերը‵ ամենուրեք, 16-ի ցերեկը‵ Վայոց Ձորում և Սյունիքում, 17-ին‵ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում...
Մարտի 13-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի նախաձեռնությամբ Վիեննայում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության արտգործնախարարների հանդիպմանը։
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից, ՀՀՆ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3000 կրակոց:
Ներկայումս, ինչպես 2006-2007թթ․, երկու զուգահեռ գործընթաց է տեղի ունենում։ Մի կողմից ուժերի հարաբերակցությունը դեպի կոնկրետ հուն ուղղորդելու համար տարբեր լծակների միջոցով վարչախմբի ներսում վերափոխումներ են կատարվում։