Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ըստ թարմացված տեղեկությունների, ապրիլի 4-ին՝ ժամը 22:30-ի դրությամբ, հակառակորդի կրած զինտեխնիկայի կորուստները հետևյալն են՝ 11 տանկ, 1 ՀՄՄ, 4 անօդաչու թռչող սարք և 2 ավտոտեխնիկա:
Զինծառայողների հարազատները, չկարողանալով կապվել զինվորների հետ, ժամանում են Երևանի «Մուրացան» կենտրոնական զինվորական հոսպիտալ՝ պարզելու իրենց զինվորը վիրավո՞ր է, թե՞ ոչ: Հարազատներից ոմանց թույլատրեցին մուտք գործել հոսպիտալ, ոմանք՝ ժամեր շարունակ...
ԼՂՀ ՊՆ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը «Հետքին» հայտնեց, որ ավտոբուսը, որը Մարտակերտի ճանապարհին ռմբակոծվել է, տեղափոխում էր քաղաքացիական անձանց:
Արդեն երեք օր է՝ պաշտոնական Մոսկվան՝ ի դեմս արտգործնախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, Երևանին և Բաքվին կոչ են անում երկուստեք դադարեցնել ռազմական գործողությունները...
Ադրբեջանական զինուժը Մարտակերտի ճանապարհին ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, ինչի հետևանքով 5 զոհ կա: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվում են մարտական գործողությունները: Օրվա ընթացքում հակառակորդը, բացի նախօրեին գործածության մեջ դրած զինատեսակներից, սկսել է կիրառել նաև սեփական զինանոցում կուտակված «ТОС 1» տիպի ծանր հրանետային...
Արցախում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ԼՂՀ ՊՆ ներկայացուցիչը հայտնել է, որ ապրիլի 2-ի լույս գիշերը սկսված ԼՂՀ-Ադրբեջան սահմանային թեժ բախումների ընթացքում հայկական կողմը տվել է 20 զոհ (այսօրվա ժամը 11:00-ի դրությամբ), 72 վիրավոր, 26 անհետ կորած: Պաշտպանության...
«Հայրենիքը սկսվում է սահմաններից: Սա պետք է չմոռանան բոլորը՝ կառավարության անդամները, ԱԺ պատգամավորները և երկրի օլիգարխները»,-հրաժեշտից առաջ հիշեցրեց Կոթիի գյուղապետը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից իրավիճակի աննախադեպ սրումը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: 2016թ. ապրիլի 1-2-ի գիշերը ադրբեջանական բանակը սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ:
Ապրիլի 2-ին Մատաղիսում զոհված 53-ամյա Նոդարիկ Մարգարյանը Լոռու մարզի Գուգարք գյուղից էր: Ամուսնացած էր, ուներ 4 երեխա՝ երկու որդի ու երկու դուստր: Վերջին տարիներին կնոջ ու փոքր դստեր՝ 15-ամյա Սառայի հետ բնակվում էր Մատաղիսում, որտեղ և աշխատում էր որպես...
Արցախի կառավարությունը հայտնում է, որ Արցախի համար ստեղծված իրավիճակում հազարավոր հայրենակիցներ դիմում են Արցախի Հանրապետության կառավարությանը՝ հայտնելով իրենց աջակցությունն ու օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը:
Այսօր ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանն անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն հանրապետության իրավապահ կառույցների պատասխանատուների մասնակցությամբ' քննարկելու 2016թ. ապրիլի 02-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից ռազմական գործողությունների...
Ապրիլի 2-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով զոհված Սասուն Մկրտչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ այսօր` Կոնդի սբ. Հովհաննես եկղեցում:
Այսօր մերձդնեստրյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի և Մերձդենստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վիտալի Իգնատևի միջև։
Ապրիլի 4-ին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Հոսեին Շեյխին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:
Ալիևը պետք է հասկանա, որ ամեն սադրանքի դեպքում պատասխան պետք է տա: Եվ ոչ միայն ՊԲ-ի կողմից ջարդվելով և ետ շպրտվելով, այլև որևէ պետության կողմից ԼՂՀ ճանաչման փաստով: Այս հարցում, իհարկե, առաջինը Հայաստանը պետք է լինի, որի կողմից Արցախի չճանաչումը մեծապես...
Ապրիլի 4-ին ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանը, խմբի անդամներ Ալեքսանդր Արզումանյանը, Էդմոն Մարուքյանը, Կարեն Բեքարյանը, Թեւան Պողոսյանը, Հրանտ Բագրատյանը եւ Նաիրա Կարապետյանը հանդիպել են Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան...
Սերժ Սարգսյանն այսօր կեսօրին՝ 15:25-ին այցելեց Երևանի Մուրացանի անվան կենտրոնական զինվորական հոսպիտալ և 15 րոպե անց հեռացավ:
Միևնույն ժամանակ, որպես ռազմական գործողություններին չմասնակցող կողմ` ՀՀ պաշտպանության նախարարությունը հատկապես գնահատելի է համարում այն հանգամանքը, որ այդ կոչերն ուղղված են փաստացի այդ գործողությունների մեջ ներգրավված կողմերին՝ Ադրբեջանի և Լեռնային...
«Ջավախք» հայրենակցական միությունը հայտնում է, որ խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի նկատմամբ արկածախնդրական պատերազմի սանձազերծումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Լևոն Շահվերդյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Վարդան Գևորգյանը նշանակվել...
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև իրավիճակին համարժեք լուծումներ գտնելու ճանապարհները քննարկելու...
Սասունի պլաններում ապրիլի վերջ նշանվելն էր: Սեփական աշխատանքի շնորհիվ մեքենա էր գնել, պատրաստվում էր ավելի բարեկեցիկ դարձնել կյանքն ու ամուսնանալ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 5-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի եւ Արա Ղազարյանի հետ աշխատանքային հատուկ այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Այսօր Ջավախքում գործող կառույցները և հանրությունը համախմբված և միասնական են ավելի քան երբեք: Հարյուրավոր ջավախահայ երիտասարդներ պատրաստ են Արցախ մեկնելու առաջին իսկ անհրաժեշտության դեպքում:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ընթանալ թեժ բախումներ:
Պատգամավորը խորհրդարանում հայտարարեց, որ Արցախի օրինական իշխանությունները պետք է ներգրավվեն բանակցային գործընթացներում և հայտնեն իրենց դիրքորոշումը, այդ թվում՝ միջազգային ատյաններում:
Ազգային ժողովը այսօր մեկ րոպե լռությամբ սկսեց քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ վերջին օրերի ընթացքում լայնածավալ գործողություններ են սկսվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանի երկանյքով, ինչը Ադրբեջանի ագրեսիվ...
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքներիհանձնակատարների ուշադրությանն է ներկայացրել ադրբեջանական կողմից հայկականքաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակիչների նկատմամբ տեղի ունեցող հանցավորոտնձգությունների,...
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում հայտարարեց, որ այլևս ակնհայտ է միջազգային հանրության համար, որ Ադրբեջանն ահաբեկչական պետություն է, իսկ ահաբեկիչները ուժից բացի այլ լեզու չեն հասկանում: Այդ մասին բազմիցս ասել է հայկական...
Հայ հրետանավորների դիպուկ ու հեռահար կրակի տակ ընկնելով՝ ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ, որոնք ռեզերվից փորձել են տեղափոխվել առաջնագիծ, ոչնչացվել են:
«ԱրմենՏել» ընկերությունը տեղեկացնում է, որ 374 97 ցանցում ռոումինգում գտնվող Beeline բաժանորդների համար, 2016թ. ապրիլի 2-ից սկսած 374 97 ցանցում ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր, ինչպես նաև տեղական ուղղություններով ելքային զանգերի համար սակագինը...
Ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղում սկսված մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների անունները։
Քաղաքացի Սամվել Հ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Աբովյանի բաժանմունքի...
Ապրիլի 4-ի գիշերը ձյան առատ տեղումներ և բուք է սպասվում Վայոց ձորի, Սյունիքի և Արցախի լեռնային ու նախալեռնային գոտիներում:
«Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը Արցախից հաղորդում է, որ հյուսիսային ուղղությամբ ադրբեջանցիները խուճապի են մատնվել և փախուստի դիմել: Հայկական զինուժը նրանց կոմից գրաված դիրքերը հետ է վերցրել:
«VivaCell-MTS»-ը հայտնում է, որ 2016թ. ապրիլի 2-ից սկսած՝ 374 97 ցանցում ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր, ինչպես նաև տեղական ուղղություններով ելքային զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ 1 րոպեի համար: Վերը նշված ուղղություններով SMS հաղորդագրությունների...
«Յուքոմ» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ից սկսած «Յուքոմ» ընկերության շարժական հեռախոսակապի (նախկին «Օրանժ Արմենիա») բաժանորդների համար ԼՂՀ (374 97 ցանցում) ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր ելքային զանգերի 1 րոպեի և SMS հաղորդագրությունների...
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ընթանում են թեժ մարտեր: Ղարաբաղյան ուժերը հակառակորդին պատճառելով զգալի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ՝ մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով նախաձեռնությունը...
Երկրաշարժը զգացվել է Ստեփանավանում՝ 3 բալ ուժգնությամբ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
«Նոր ուրախ լուրեր, առավոտյան մարտերում հայկական ստորաբաժանումները 3 նոր տանկ են խոցել»,- ֆեսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այն հայ պաշտոնյաներից է, որը խորը արմատներ է գցել օֆշորային գոտիներում։
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական...
Սյունիքից մոտ 200 կամավորականներ են ժամանել Արցախ և, բաժանվելով վաշտերի, մենկնելու են դիրքեր։ Կամավորներին Վերածննդի հրապարակում դիմավորել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը։
«Հետքի» նկարահանող խումբը այսօր որոշ նկարահանումներ է կատարել Արցախի հյուսիսային սահմանագծում:
«Վերջապես սպասված լուրեր։ Հայկական ստորաբաժանումները ռազմաճակատի որոշ հատվածներում լուրջ առաջխաղացում ունեն ազատագրելով նորանոր դիրքեր ու բնագծեր»,-հայտնել է ՊՆ մամլո խոսնակը: