Հուլիսի 03-ին՝ ժամը 12.20-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1961թ. ծնված Արմեն Մնացականյանի դիակը՝ «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածքով և ձախ թևի քերծվածքներով»։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել` քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավել Վրաստանի քաղաքացի Մ.Դոլոյանին։
Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում են կառույցի անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հյուրանոցում քաղաքացու ճամփորդական պայուսակը գողացած անձի ինքնությունը։
Հայաստանի ներքաղաքական զարգացումներում ղարաբաղյան հիմնախնդիրը և դրա կարգավորման ուղիների որոնումները եղել և շարունակում են մնալ կարևոր ու ազդեցիկ քաղաքական գործոն, որը մեծապես պայմանավորել է ՀՀ ներքաղաքական զարգացումների ուղղությունը և քաղաքական...
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի անդամներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ովքեր Երևան են ժամանել մասնակցելու ՀԱՊԿ-ում Հայաստանի...
Պատճառվող անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը։
Արցախում ծանր վիրավորում ստացած 3 զինծառայող դեռևս բուժումը շարունակում է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը 2016 թվականի հուլիսի 3-ին ահազանգ էր ստացել, որ Հրազդան գետում՝ Կորեայի ձոր կոչվող հատվածում, կան բազմաթիվ սատկած ձկներ։
Քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արթուրի Մխիթարյանի մահվան դեպքի առթիվ:
Այս տարվա հունվար-մայիսին Հայաստանում ծառայությունների ծավալը կազմել է 468 մլրդ դրամ՝ 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 8,6%-ով։
Այսօր երեկոյան կամ վաղն առավոտյան, ըստ հաղորդագրության, տեղեկություն կտրամադրվի նաև Լարսի ճանապարհով այլ տիպի մեքենաների (նաև ծանրաքարշ) երթևեկության հնարավորության մասին։
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ըստ ժամանակացույցի մայրաքաղաքում շարունակվում է քաղաքաշինական ծրագրերի իրականացումը:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել 6 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։
Այդ երազանքը խաղացողների համար ավարտվել է պարտքերով և վարկերով, մեկ անգամ` ինքնասպանությամբ, մեզ ծանոթ մեկ այլ դեպքում` խարդախությամբ և գողությամբ, արդյունքում` բանտում: Եվ ստացվում է, որ առանց ջանքերի հարստանալու հնարավորությունը ոչ թե խաղացողներինն...
Մարգարա գյուղի ուղղությամբ՝ հայ-թուրքական սահման տանող ճանապարհով երթևեկելիս աջ կողմում գրեթե բոլորն են նկատել լքված շինարարական վերամբարձ կռունկն ու դրա վրա հյուսված արագիլների մոտ մեկ տասնյակի հասնող բները:
Օթեւանի արդեն նախկին գյուղապետ Բրո Ֆատոյանն ասաց, որ ընտրության ցածր մասնակցությունը պայմանավորված է բնակիչների բացակայությամբ:
Այս տարվա մայիսին բանկային համակարգի միջոցով արտերկրից Հայաստան կատարված մասնավոր տրանսֆերտները կազմել են մոտ 109,5 մլն դոլար։ Նույն ամսում Հայաստանից դեպի արտերկիր փոխանցվել է մոտ 67 մլն դոլար։ Արդյունքում զուտ ներհոսքը կազմել է մոտ 42 մլն դոլար։
Համաձայն պաշտոնական հաղորդագրության` բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 27.06-01.07.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել...
Արագածոտնի մարզի Թթուջուր համայնքի ղեկավարի՝ երեկ կայացած ընտրությունում հաղթել է անկուսակցական Զոհրակ Ասլանյանը:
Դիտարկվող տարածքներում Շիրակի մարզի Մեծ Սարիար և Կրաշեն համայնքներում տեղացել է թույլ կարկուտ, նշված համայնքները, ինչպես տեղեկացնում է նախարարությունը, չեն պաշտպանվում Հիդրոմետ ծառայության կողմից:
Հակառակորդը, ըստ պաշտոնական հաղորդագրության, հրադադարի ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից:
Փաշինյան. «…Որևէ մեկը մեզ հետ չպետք է մաֆիա խաղա»