Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ» խմբի ղեկավար Յան Լիդլ-Գրեյնջերին:
Գորիսի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:
Սարգսյանը հավաստում է, որ քննիչի կողմից ներկայացված այս հիմքերը դատարանում չեն հիմնավորվել և չի փաստվել մի հանգամանք, որը հիմք կտար ենթադրելու, որ իր պաշտպանյալը նման վարքագիծ կդրսևորի:
«Մեր սենյակի անկողինը քաշել եմ մի կողմ, որ վրան ջուր չկաթի, ծաղիկ եմ դրել, որ ծաղիկս ջրվի»
Հաղթած 6 անվանակարգերից 3-ը վերաբերում էին պետական հատվածին. նորարարական նախագծեր, որոնք արդեն գործարկվել են կամ ապագայում ներդրվելու են պետական կառույցներում
Ժամը 17:30-ին, բուժօգնության է տեղափոխվել 56-ամյա մի տղամարդ՝ «հրազենային վնասվածք, կլինիկական մահ» ախտորոշմամբ, ով գիտակցության չգալով մահացել է:
Դավթի մայրը Վիգեն Սարգսյանին ներկայացրել է որդու առողջական վատ վիճակը, խոսել օր առաջ որդու բուժման հարցը լուծելու անհրաժեշտության մասին, ինչը, բնականաբար, ազատազրկման վայրում անհնար է:
Սարիբեկի ռեկորդային ճանապարհը սկսվել է 5 տարեկանից: Ներկայումս նա թվով 6 ռեկորդ ունի Հայաստանի Դյուցազնագրում:
Տխուր պատկերն ամբողջացնում է շենքից դուրս գտնվող քարաշեն, սակայն անտանիք զուգարանը:
Սևանա լճում տեղի ունեցած վերջին ուսումնասիրությունների տվյալները եւ պարզվել է, որ այս տարի ջերմաստիճանի փոփոխությամբ պայմանավորված՝ ձկները առավել ուշ են ձվադրում կատարելու։
Օպերատիվ հետախուզության և Ներքին անվտանգության վարչություններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձինք փորձում են խոչընդոտել բանանի ներկրման գործընթացը:
ՏԱՑ-ի հաշվարկման հիմքում եղած մյուս երեք ոլորտների ցուցանիշներն անկում են ապրել։
Երբ դիմում են «Հայջրմուղկոյուղի» ընկերություն, ասում են՝ բակային տարածքներն իմը չեն, համատիրությունն էլ հայտնում է՝ շենքն է իմը, բակը մաքրում եմ, բայց կոյուղին, որը բակով է անցնում, ինձ չի պատկանում։
IFAD պատվիրակությունը Հայաստան է ժամանել «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի» (ԵԳՖԱԾ) վերահսկողության առաքելությամբ:
Տասնմեկ հոգուց բաղկացած ընտանիքի մայրը՝ Գայանե Տոնոյանը, պատմում է, որ ամեն քամուց կամ անձրեւից հետո շենքի պատերը խոնավանում են ու կամաց-կամաց պոկվում:
Երիտասարդին կյանքին անհամատեղելի մարմնական վնասվածքը պատճառվել է ավտոտեխսպասարկման կայանի մոտ կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Քրեական գործի նյութերը ծանոթացման համար տրամադրվել են վերը նշված անձանց:
Սյունիքի մարզի Կապան, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքներում տեղում է թույլ ձյուն:
Իրացման խոշոր ցանցերի ներկայացուցիչներին առաջարկվել է համագործակցության նոր ձևաչափ:
Նոյեմբերի 21-ի դրությամբ նշված քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 5 անձ
Աշխարհն այնքան հրաշալի էր թվում ինձ, որ չկարողանալով այն ընկալել իմ ընդամենը երկու աչքերով՝ մտքովս անցնում էր ևս մի լրացուցիչ աչք խնդրել քեզանից:
IDeA հիմնադրամի՝ սիրիահայերին աջակցելու կոչին միացել են տարբեր կազմակերպություններ եւ անհատներ, որոնց նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմել է 10 միլիոն դրամ:
Սերժիկ Ավետիսյանը նոր համայնքապետին է թողել համայնքի քառամյա ծրագրում ամրագրված խնդիրները:
Արմեն Հարությունյանի հրամաններով այսօր կադրային նշանակումներ են կատարվել Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում:
Քաղաքական կոռուպցիայի հայկական իրականությունը
Արծվիկ Մինասյանի հրամանով ժամանակավորապես դադարեցվել է Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Նոյեմբերի 19-ին շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):