Հաշվի առնելով, որ մի շարք լրատվամիջոցներում շրջանառվում է տեղեկատվություն, թե Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել սեպտեմբերի 3-ին Վրաստանում մեկնարկած զորավարժությանը` ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է.
վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը և նշել, որ երկկողմ գործընկերության փաթեթը ներառում է մոտ 1,1 մլրդ եվրոյի 158 ծրագիր:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի և Մովսես Ներսիսյանի սպանության գործով դատաքննությունը:
Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արդյունահանելու դեպքի մի շարք հանգամանքներ. 2 անձ ներգրավվել է որպես կասկածյալ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2017թ. սեպտեմբերի 6-ին Երևան քաղաքի Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկում կկատարվի լուսացույցների տեղակայման փոփոխություն:
Սոցիալական փաթեթի շահառուների բժշկական սպասարկման նոր համակարգը ներդնելու ուղղությամբ աշխատանքները տարվում են ժամանակացույցին համապատասխան։ Առողջապահության նախարարի հրամանով արդեն հաստատվել է սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական...
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 25-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները, կասկածյալը ձերբակալվել է:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը:
ՉԺՀ պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը սեպտեմբերի 4-ին հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարար Չան Վանցյուանին։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել են հայ-չինական բանակցությունները։...
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի և նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանի վերաքննիչ բողոքն այսօր նախագահող դատավոր Անդրանիկ Մնացականյանի կողմից մերժվեց: Սաֆարյանը և փաստաբան Հայրապետյանը բողոքարկում են, որ հարուցված քրեական գործի շրջանակում...
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննության նպատակով գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործի քննությամբ հիմնավորվել է, որ Աշոտ Դավթյանը, զբաղեցնելով Բնապահպանության նախարարության համակարգում...
Բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Գոշ տեղամաս» մասնաճյուղի թիվ 5 պահաբաժնին կից համայնքային տարածքում: Հրդեհը տեղայնացվել և մարվել է ազգային պարկի...
«Կանաչ գյուղ» տիտղոսին արժանացած այս համայնքում 2013 թ.-ից զբաղվում են վերականգնվող էներգիայի և գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրմամբ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, կազմել է 478.22 դրամ, որը նախորդ աշխատանքային օրվա համեմատ նվազել է 0.23 դրամով: Այս մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի տվյալները։
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են 26-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն...
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 5-6-ը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ` այսօր շարունակվեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի քննությունը:
Օգոստոսի 4-ի առավոտյան պաշտպանական գերատեսչության ղեկավար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Պեկինում հյուրընկալվել է «Պոլի գրուպ» ընկերությունում։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն:
Քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող Սուրեն Մոսիյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբան...
Երեւանում դանիացիները վերջին երկու խաղում դժվարությունների առաջ են կանգնել. մեկ անգամ նրանց օգնել է 11-մ հարվածը, մյուս դեպքում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցվել: Այնինչ այսօր նրանց շատ եւ շատ անհրաժեշտ է 3 միավորը՝ հնարավորության դեպքում Մոնտենեգրոյից...
Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից տարածքում, արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալների համաձայն, այրվել է բուսածածկ և անտառածածկ տարածք մոտ 20 հա չափով: Ժամը 11:10-ի դրությամբ հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ:
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ընդունելության, հերթագրման հետ կապված ծնողների կողմից վերջին օրերի բողոքների տարափն ու Արթուր Գևորգյանի անհասկանալի հարցազրույցը պահանջում է անդրադառնալ Երևանում նախադպրոցական կրթության կազմակերպման...
Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչ Վալենտին Մեխակյանը, երբ լսել է, որ կառավարությունը կիլոգրամը 160 դրամով ցորենի էլիտար սերմացու է հատկացնում գյուղացիներին, որոշել է հացահատիկի սերմացուն փոխել, ավելի բարձր բերքատվություն ապահովել: Նա եղել է...
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Սեպտեմբերի 4-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Գետափնյա, Թբիլիսյան, Շահումյան, Հովսեփյան, Գայի, 1-ին, Ուսանողական փողոցների, Զինավան թաղամասի, Մյասնիկյան 120-ից-180 համարների ջրամատակարարումը: