Ժ. Հակոբյանը ձերբակալվել էր 11.06.2019թ.-ին: 14.06.2019թ.-ին ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, և նույն օրը նա տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ:
Ընկերության մեքենաները բեռնված մոտ 200 տոննա դեղձով դեռ շարունակում են անորոշ վիճակով կանգնած մնալ Վերին Լարսի անցակետում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և միջազգային զարգացումների վերաբերյալ:
Նախարար Ա. Հարությունյանը համաժողովի շրջանակում այցելել է հայկական տաղավար, հետևել առաջնության ընթացքին, ոգևորել հայ մասնակիցներին:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ ուղղված միջոցառումները շարունակվում են:
29 տարի է անցել այն օրից, երբ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը: Դա հայ ժողովրդի միասնական և հավաքական կամքի դրսևորումն էր, որով ազդարարվեց հայոց պետականության սկիզբը։
Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ շատ ուրախ է կրկին հանդիպել դեսպանին, ով այս տարիների ընթացքում իր գործունեությամբ ապացուցել է, որ Հայաստանի իրական բարեկամն է:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Նախարարությունն առաջարկում է դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար տրված տարկետումները։
Վարկավորման առավելագույն չափը 50 մլն դրամն է, ժամկետը՝ 36 ամիս, տոկոսադրույքը՝ տարեկան 3 տոկոս:
Կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, լսել նրանց տեսակետները հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակի և հարցի լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ։
ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը նշել է, որ էլեկտրոնային առևտրի հարկմանն առնչվող խնդիրների կարգավորումն օրակարգային է ՀՀ կառավարության համար
Գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանին կոչումազրկելու որոշումն ընդունել էր Ռոբերտ Քոչարյանը 2002 թվականին: Հարությունյանը այդ քայլը որակել էր որպես քաղաքական հաշվեհարդար:
Օգոստոսի 23-ին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Դուշանբեում անցկացված ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի կոմիտեի հերթական նիստին:
Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վարչապետ ընտրվելու օրվանից Ամուլսարի հարցն այն միակ հարցն է եղել, որի հետ կապված իրեն ուղղված բոլոր նամակներն անձամբ կարդացել է:
Երևան քաղաքում՝ օգոստոսի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Բունիաթ Եղիազարյանի մեղադրանքը վերաբերում է քննիչ Միքայել Զադոյանի հետ քաղաքացի Բաբկեն Գասպարյանից կաշառք վերցնելուն:
Դրանք հարուցվել են նրա կողմից կատարված առևերևույթ հանցագործություններ կատարելու դեպքերով
դրանք գործելու են որպես արյունաբանական կենտրոնի մասնաճյուղեր կամ բաժանմունքներ, կունենան իրար նման կառուցվածք և հաստիքացուցակ
«Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ ներկայացնեմ, որ որևէ զինծառայող որևէ լուրջ վնասվածք չի ստացել»,- ասյ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ջերմուկ, որտեղ հանդիպումներ է ունենալու Ամուլսարի շահագործման վերաբերյալ հարցեր քննարկելու նպատակով:
Այցի ընթացքում նախատեսվում են քննարկումներ Գնդևազ համայնքի բնակիչների, Ամուլսարի հանքի չշահագործման համար տարածքում հերթապահություն իրականացնող քաղաքացիների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
21-ամյա երիտասարդը, որ Ամիրյան փողոցի բնակիչ էր, բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Ռոբերտ Ղուկասյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: