Սեպտեմբերի 1-ին Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Firebird ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի հետ։ Ալեքսանդր Եսայանը ներկայացրել է Հայաստանում ԱԲ խոշոր տվյալային կենտրոնի ստեղծման նախագծի արդեն իսկ կատարված աշխատանքները։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան Անուշ Գրիգորյանը խաղողաքաղի էր գնացել: Ժամը 8֊ին իմացավ, որ պատերազմ է սկսվել։ Ամուսինը՝ Արմեն Գրիգորյանը, որ Պաշտպանության բանակում պայմանագրային ծառայող էր, դիրքերում էր։
Քաղաքացի Թ.Խ.-ն իր կողմից անօրինական տեղադրված խողովակաշարի միջոցով խառնարանային լճից իրականացրել է ապօրինի ջրառ։ Բնության հուշարձան հանդիսացող Կարմիր Կատար խառնարանային լճի տարածքում ապօրինի տեղադրված խողովակաշարն ապամոնտաժվել և առգրավվել է։
Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որ մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում, որ ՀՀ-ն և ԱՄՆ-ն կիրականացնեն հաղորդակցության ներդրումային ծրագրիրը, որը կոչվում է «Թրամփի ուղի». Ն. Փաշինյան։
Աշոտ Հակոբյանին պատկանող (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան) հացի արտադրամասում արձանագրվել են հետևյալ խախտումները՝ արտադրական շինությունների պատերի, առաստաղների, հատակի, պատուհանների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ և այլ խախտումներ։
Երևանի նախկին քաղաքապետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (փողերի լվացումը), 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով։
Հայաստանի հանրային ռադիոընկերության նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը ամոթալի փորձ է որակում իր անվան շուրջ ծագած աղմուկն ու իր նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը՝ ապացույցներ կեղծելու մեղադրանքով։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խմբեր։
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, գրավը և պաշտոնավարման կասեցումը։
««Կուտ» ՍՊԸ-ի պաղպաղակը համապատասխանում է սննդամթերքի անվտանգության բոլոր նորմերին»,- նշվում է հաղորդագրությունում։
Համացանցում և սոցիալական կայքերում հնարավոր է նաև հանդիպել օգտատերերի և կայքերի, որոնք վաճառում են ոչ իրական QR կոդեր:
Փրկարարները հոսանքազրկել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարպվելը:
2025 թվականի սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մշտական խորհուրդը որոշում է ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների փակման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: Այն նախատեսվում է ընդգրկել Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Նոր համակարգի շնորհիվ համապատասխան պետական մարմինների միջև տվյալների փոխանցումը կկատարվի ինքնաշխատ։
Գ․Խ․-ի կողմից փաստաբանին օգտագործելու միջոցով դատարան ներկայացված բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ կեղծ դատավարական փաստաթուղթ հանդիսացող միջնորդությունը բավարարվել է, իսկ հայցադիմումն ընդունվել վարույթ:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական երկրորդ այցի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել։
Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Բնակարանի պատշգամբում (մոտ 5 քմ) այրվել են կենցաղային իրեր, բազմոց և դուռ․ տուժածներ չկան։
Կողմերը քննարկել են Հայաստան–Ադրբեջան խաղաղության օրակարգը՝ կարևորելով կառուցողական երկխոսության, փոխվստահության և տարածաշրջանային կայունության անհրաժեշտությունը։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով, սեպտեմբերի 3-4-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։
Դրանց մասնակցում է ավելի քան 2000 զինվորական, 450 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, ներառյալ՝ 9 ինքնաթիռ և ուղղաթիռ, ավելի քան 70 անօդաչու։
Վճռի հիմքում, ի թիվս այլնի, դրվել էր այն, որ օտարված գույքը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված և ֆիզիկական ու իրավաբանական անձանց օտարման ոչ ենթակա հողամաս է։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ձերբակալվել է Գերագույն ռադայի նախկին նախագահ Անդրեյ Պարուբիյի սպանության մեջ կասկածվող անձը։ Ինչպես գրում է BBC-ն, հղում անելով Ուկրաինայի նախագահին, կասկածյալն առաջին ցուցմունքն է տվել։
Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը միտված քայլերը։
Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վիետնամի վարչապետ Ֆամ Մին Չինի հետ:
Հունգարական Wizz Air ավիաընկերությունը Լառնակա (Կիպրոս)-Գյումրի չվերթերն իրականացնելու է ՀՀ կառավարության սուբսիդավորմամբ: