Կինը՝ Արաքսին, շատ քաղցր հուշեր ուներ իր ամուսնուց: Ասում էր՝ «ինք մասնագիտութիւն ունէր ափի գիծերը կարդալու»: Եվ ի՜նչ «տամա» խաղացող էր: Անգամ ծոցատետր ուներ, որտեղ ինչ-որ նշումներ էր անում խաղի հետ կապված:
Դեպքը տեղի ունեցավ գիշերը՝ 10.30-ին: Հաջորդ օրը ընկերներով պետք է գնային օդափոխության և Եփրատը տեսնելու: Չհասցրեց: Չհասցրեց նաև դասավանդումը սկսել Հալեպի նորաբաց Քարէն Եփփէ ճեմարանում: