Ֆինանսների նախկին փոխնախարար, ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արթուր Աֆրիկյանի կնոջ կողմից Դուբայում շուրջ մեկ տասնյակ բնակարան օտարելու մասին «Հետքի» հրապարակումն ուսումնասիրվել է Գլխավոր դատախազությունում:
Հայաստանի ֆինանսների նախկին փոխնախարար Արթուր Աֆրիկյանը Դուբայում մինչեւ վերջերս 10-ից ավելի անշարժ գույք ուներ: Նախկինում այդ գույքը գրանցված էր նրա անունով, իսկ հետո սեփականատեր է դարձել կինը՝ Ալվարդ Մովսեսյանը:
Հայաստանից դուրս եկող միլիոնավոր դոլարներն արտերկրում դառնում են ներդրում, մասնավորապես, անշարժ գույքի տեսքով: