Ֆրութֆուլ Արմենիա հիմնադրամը հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) ՆՈՒՌ ծրագրի մեկնարկի մասին:
Համաձայն ՍԴՀԿ 7-րդ համագումարում ընդունված բանաձեւի՝ սույն թվականի օգոստոսի 16-ին կայացած Կենտրոնական Վարչության նիստի որոշմամբ, ստեղծվեց « ՍԴՀԿ վերլուծական կենտրոն»:
Քիչ առաջ հրդեհ է բռնկվել Աղվերանի անտառներում: Կրակի լեզուն մոտ է նախկինում Մերգելյան ինստիտուտին պատկանող «Լիլիթ» հանգստյան տանը եւ եւս մի քանի այլ հանգստյան տներին:
Մայրաքաղաքի բակերի բարեկարգումը անընդհատ աշխատանք է և պետք է խիստ հետևողականությամբ իրականացվի բոլոր վարչական շրջաններում, շեշտել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Այսօր ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ, անցկացնելու խորհրդակցություն նվիրված` Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և պահպանության խնդիրներին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայ ոսկերիչների ասոցիացիայի (ՀՈԱ) նախագահ Գագիկ Գևորգյանի գլխավորած պատվիրակությանը:
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ուկրաինական «Ուկրավտո» կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Շպակի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ուկրաինական արտադրության միջին տեղատարողության ավտոբուսների...
Օգոստոսի 15-ին` ժամը 19.00-ի սահմաններում, Սևանա լճի «Քաղաքային» լողափից 30 մ հեռավորության վրա ջրային մոտոցիկլետը բախվել է խարսխված առագաստանավին, որի հետևանքով ջրային մոտոցիկլետի վարողը ընկել է ջուրը:
Աշխարհը «փոքրացել» է, ժամանակը «կարճացել», տեղեկատվության տարածումը արագացել: Վերջին 2-3 տարիներին գլոբալիզացիայի կատարյալ միջոց են դարձել սոցիալական ցանցերը: Ամենահայտնի ցանցերից մեկը Ֆեյսբուքն է:
Օգոստոսի 14-ին` ժամը 10.13-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի «Մասիս կայարան» թաղամասում` նախկին փայտամշակման գործարանի տարածքում, երկաթբետոնե պանելի տակ կա դիակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վերջին ամսվա ընթացքում թեև «Հետքը» անդրադարձել է Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի «Ջիլիզա» և «Լալվար» անտառտնտեսությունների տնօրենների կողմից վերահսկվող անտառների անօրինական ծառահատումներին և վառելափայտի յուրացումներին, այսուհանդերձ,...
Հայ ուսանող ծանրամարտիկ Աղասի Աղասյանը (77 կգ քաշային կարգ) Չինաստանի Չենժեն քաղաքում մեկնարկած ուսանողական մարզական համաշխարհային 26-րդ ունիվերսիադայում, երկամարտում ցուցաբերելով 337 կգ ընդհանուր արդյունք, գրավել է առաջին տեղը` արժանանալով ոսկե...
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդն օգոստոսի 16-29-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի` Դիլիջան քաղաքում գտնվող «Տնտեսագետ» մարզաառողջարարական ճամբարում կիրականցնեն...
Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում օգոստոսի 10-ին կրպակների ապամոնտաժման գործընթացն ուղեկցվել է քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումներով:
Օգոստոսը եռուն ամիս է հատկապես հանրակրթական դպրոցների համար: Դպրոցի տնօրենները ջանք ու եռանդ չեն խնայում օր առաջ «իրենցով անել» հնարավորինս մեծ թվով աշակերտների, որպեսզի ավել գումարներ մտնի դպրոց:
Մերձմոսկվայում ձերբակալվել է հանցագործ շրջանակներում հայտնի Վարդան Ասատրյանը: 49-ամյա Վարդան Ասատրյանը, ով հայտնի է «Բջե» մականունով, վերահսկում էր բնակարանային գողերի և փոքր գրպանահատների գործունեությունը:
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանին պատկանող Ավան թաղամասի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել միջադեպ. Հնչել են կրակոցներ, երկու հոգի ստացել է հրազենային վնասվածքներ:
Հայրենի ոստիկանները սկսել են նկարահանվել հեռուստասերիալներում: Ընդ որում` հեռուստաաստղի կարգավիճակում հայտնվել են այն ոստիկանները, որոնց կեղծ ցուցմունքների հիման վրա Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների վերաբերյալ դատարանները դատավճիռներ են...