ՀՀ նախկին վարչապետ. ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի էլեկտրաէներգիայի սակագներին: Ստորեւ` Հ. Բագրատյանի գրառումը.
Սիսիանի քաղաքապետարանը մայիսի 12-ին հայտարարել էր բաց դասական աճուրդ՝ համայնքային սեփականություն հանդիսացող Իսրայելյան 27/3 հասցեում գտնվող անշարժ գույքը` 32 քմ հողամասը եւ նրա վրա կառուցված 24,79 քմ ավտոտնակը՝ 480 հազար դրամ մեկնարկային գնով վաճառելու...
«Տաթևի վերածնունդ» ծրագիրը գնահատվում է 80 մլն դոլար: Այն մեկնարկել է 2008-ին, և նախատեսվում է ավարտել 2017-ին: Ծրագրի շրջանակներում 2010-ին կառուցված ճոպանուղին գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում իբրև աշխարհի ամենաերկար երկկողմանի ճոպանուղի: Այս ծրագիրը...
Այցի նպատակն էր ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների և պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության հետ 2014թ. համագործակցության ամփոփումը, ինչպես նաև 2015թ. ծրագրերի և հետագա փոխգործակցության ուղիների համաձայնեցումը:
Անվճար իրավաբանական ծառայությունների կառուցակարգեր ստեղծելու ուղղությամբ Հայաստանում անկախացումից ի վեր զգալի աշխատանքներ են կատարվել, ստեղծվել է Հանրային պաշտպանի գրասենյակը, սակայն հարցը շարունակում է մնալ թերի կարգավորված` բազմաթիվ քաղաքացիներ...
Խստորեն դատապարտում ենք զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի նկատմամբ ոստիկանության կողմից շարունակաբար դրսևորվող անմարդակային վերաբերմունքը և բռնությունները` պահանջում ենք անհապաղ քայլեր ձեռնարկել օրինազանցությունները...
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանի «Սպիտակ կամար» ընկերությունը երրորդ տարին է՝ կառուցում է Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցը, որն այդպես էլ ավարտին չի հասնում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ՀՀ քաղաքացիներից ստացված գանգատներով վճիռների պահանջները կատարելու նպատակով կառավարությունը արդարադատության նախարարությանը հատկացվել է 160 հազար եվրոյին համարժեք դրամ:
42-ամյա Արշակ Սվազյանը մեղադրվում է ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանին անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին Սոսեի փողոցի շքամուտքում հարվածելու մեջ:
Համաշխարհային թմրաբիզնեսի նոր սերնդի «Սփայս» անվամբ հայտնի թմրամիջոցներն ընդգրկվեել են ՀՀ տարածքում արգելված թմրանյութերի և հոգեմետ նյութերի ցանկ:
Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր, Շանթ Հարությունյանի նախաձեռնած «Արժեքների հեղափոխության» մասնակից, քաղբանտարկյալ Լիպարիտ Պետրոսյանը 2015 թ. մայիսի 14-ից հացադուլ է հայտարարել:
Մասնակիցները, միմյանց փոխարինելով, պատրաստվում են նաև գիշերը մնալ կառավարության մոտ:
Համալսարանի շրջանավարտները ստանալու են և հայկական, և ռուսական պետական նմուշի դիպլոմ:
Մայիսի 14-15-ը Երևանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Համաշխարհային...
2014 թվականի մայիսի 23-ին անհայտ անձի կողմից Գաբրիել Մ.-ի հողամասին հարակից բեռնատարի չօգտագործվող կցորդի տակ առանց իրացնելու նպատակի խոշոր չափերի հասնող «մարիխուանա» տեսակի թմրամիջոց պահելու դեպքի առթիվ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում...
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4- րդ քաղաքական ֆորումը, որին մասնակցում են 47 երկրներից ու միջազգային կազմակերպություններից...
Կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարանը հայտարարում է 7-12 տարեկան հայ աշակերտների ընդունելություն: Ընդունելությունը կատարվելու է հարցազրույցով` տրամաբանական և առարկայական գիտելիքների շրջանակում:
Հայաստանի արտաքին առևտրում էթիլային սպիրտը մեծ մասնաբաժին ունի:
Մայիսի 15-ին, ժամը 15:00-ին Կինեմատոգրաֆիստների միության դահլիճում տեղի կունենա «Հետքի» պատրաստած «Պատերազմից վերադարձած հետախույզը.20 տարի բանտում» տեսաֆիլմի դիտում-քննարկմանը: Հասցե՝ Վարդանանց 18, Կինոյի տուն (մուտքը՝ Վերնիսաժի կողմից), մուտք ազատ...
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 14- ին՝ առավոտյան ժամը 05: 00-ի սահմաններում, Գորիս քաղաքով անցնող միջպետական ավտոճանապարհի 238-րդ կմ հատվածում (Մ2) հենապատը փլուզվել և միակողմանի փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը: