Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում նիստ է ընթանում։ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը «Ազատություն» ռ/կ-ի լրագրողին տեղեկացրել էր, որ իրենք նիստից...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ: Կառավարության ղեկավարը հանդիպել է ՌԴ հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հայազգի մի քանի տասնյակ գործարարների հետ:
Շիրակի համալսարանի նախկին դասախոս Գագիկ Համբարյանի, նույն համալսարանի ռեկտորի՝ 2018թ-ի մարտի 15-ի հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի միջին աշխատավարձի բռնագանձման պահանջի մասին հայցով հունիսի 17-ից սկսված...
Հուլիսի 26-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանն ընդունել է հերթական այցով Երևանում գտնվող և պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործմանն օժանդակող ԱՄՆ խորհրդատվական թիմին:
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման...
Հուլիսի 24-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցության ծրագրի շրջանակում կազմակերպվել է քննարկում ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի առաջին շրջանավարտների զինծառայության...
«Ես ձեզ հավատացնում եմ, որ մենք հարցին անպայման լուծում ենք տալու, եւ դա լինելու է բնության օգտին: Մարդն անձնական բիզնես է անում, անձնական եկամուտներն է շատացնում՝ լավ է անում, բայց դա չպետք է լինի երկրին, բնությանը վնասելու հաշվին: Հասկանում եմ...
«Հետք»-ը մի քանի ժամով հյուրընկալվել էր Արցախի արևելյան սահման՝ մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին տեսակցության։ Այցելության մասին դիրքապահները տեղյակ էին, սնունդ պատրաստելու այդ օրվա պատասխանատուն շարքային Վահան Մովսիսյանն...
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ ՀՔԾ-ում քննչական գործողություններն ավարտվել են։ Այս մասին «Հետք»-ին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Խոսնակն ասաց, որ գործողությունների ընթացքի վերաբերյալ մանրամասները...
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 25-ին չհայտարարված այցեր են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներ:
Հուլիսի 26-ին Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի (ՀԿԵ) գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ն: Ողջունելով հյուրերին՝ ԱԻ նախարարը նշեց, որ նախարարության և ընկերության...
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն` քննարկելու առողջապահության բնագավառում Եվրամիության հետ համագործակցությունը: Երկկողմ ծրագրերն...
Ագրոպարենային ոլորտի սարքավորումները շահառուներին կտրամադրվեն տարեկան 11% տոկոսադրույքով, որից 7%-ը պետությունը կսուբսիդավորի, արդյունքում լիզինգառուն կվճարի 4 %, մինչև 8 տարի մարման ժամկետով:
Լոռու մարզի Սարամեջ համայնքից Սպիտակի բժշկական կենտրոն դիմած 4 բնակչի մոտ արձանագրված աղիքային խնդիրների պատճառները պարզելու, ինչպես նաև տեղում վարակի աղբյուրի բացահայտման, համաճարակաբանական հետազոտությունների իրականացման նպատակով Առողջապահության...
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը քիչ առաջ ներկայացել է հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Նույն օրը Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության մյուս աշխատակիցներին ևս առաջադրվել է մեղադրանք և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հատուկ քննչական ծառայության շենքում է։ Այս պահին կատարվում են քննչական գործողություններ։ Այս մասին «Հետք»-ին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Թե ինչքան ժամանակ է, որ սկսվել են քննչական...
Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1- ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 19-ի ԲԴԽ-28-Ո-63 որոշմամբ ներկայացված առաջարկությունը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր...
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ առաջին բանակային զորամիավորման շրջանակում օրերս անցկացվել է եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություն, որի ընթացքում իրականացվել են զորավարժության մտահղացմամբ նախատեսված պաշտպանական և հարձակողական...
Այսօր՝ ժամը 15:00-ին, Կապանի համայնքապետարանում նախատեսված հանրային լսումը, որը վերաբերում էր «Արարատցեմենտ» ընկերության կողմից Կապանում ցեմենտի աղացման արտադրամաս կառուցելուն, տեղի չի ունեցել: Սա թվով երրորդ լսումը պետք է լիներ:
«Գեղի Գօլդ», «Տելիա Մայնինգ» և «Արարատցեմենտ» ընկերություննների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել «Հետքի» հրապարակումների հիման վրա: Քիչ առաջ մեզ հետ հեռախոսազրույցում այս մասին հայտնեց բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի...
ՄԻԵԴ-ի վճիռների հիմքով Կառավարությունն այս տարիների ընթացքում պետական բյուջեից փոխհատուցել է 1 միլիոն 158 հազար 290 եվրո:
«Ռոբերտ Քոչարյանը հատուկ պաշտպանության ենթակա անձ է եւ նրա անվտանգությունից ելնելով` չենք կարող կոնկրետ տեղեկատվություն հաղորդել հարցաքննության ժամի վերաբերյալ»,- ասաց ՀՔԾ մամուլի խոսնակը:
Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Մուշեղ Բաբայանը ազատվել է պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին նախարարներին, պետական մարմինների ղեկավարներին, մարզպետերին, ինչպես նաև անկախ պետական մարմինների ղեկավարներին հանձնարարեց յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ անգամ կատարել քաղաքացիների ընդունելություն:
Նախագծի արձանագրության մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի հանրակրթական կամ նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթական քաղաքացիներին կառավարության...
Վարչապետի խոսքով՝ չի եղել որևէ դեպք, որ ստուգում իրականացնելու լիազորություն ունեցող մարմինները որևէ տեղ ստուգումներ իրականացնեն և ոչինչ չբացահայտեն։
ՄԻԵԴ-ի եզրահանգմամբ՝ ոչ նյութական բնույթի վնասի դիմաց փոխհատուցման անհասանելիությունը խախտում է Կոնվենցիան և որ դիմումատուն օրենքով կամ գործնականում չի օգտվել հայցի ուժով օժտված փոխհատուցման իրավունքից:
Գործադիրի տրամադրած արտոնության համաձայն՝ ընկերությունը Հայաստան կներմուծի գյուղատնտեսության մեջ օգտագործվող 133 անուն, 660 միլիոն դրամ արժեքով ապրանքներ՝ ներմուծման մաքատուրքից ազատելով։ Ընկերությունը այս ապրանքները հանրապետություն է ներմուծելու...
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում հուլիսի 26-ի երեկոյան ժամերին հյուսիսային, առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Ես ցավով եմ ասում՝ նախնական տվյալներով որոշ բացահայտումներով զորակոչի ոլորտում դեռևս շարունակում ենք ունենալ չարաշահումներ, զարմանալի է, որ մեր երկրում՝ այսպիսի իրավիճակում գտնվող երկրում, կարող են նման չարաշահումներ տեղի ունենալ պաշտոնատար...
Վարդանյանը հիշում է, որ ձերբակալվելուց հետո քննչական խմբում ընդգրկված քննիչներից մեկը՝ քննիչի իր գործը պարտաճանաչ անելուն զուգահեռ, մարդկային հետաքրքիր վերաբերմունք էր դրսեւորում։ Օրինակ՝ այդ քննիչն է առաջարկել ցուցմունքներ չտալ վանաձորցի...
«Տեսագրվելը որոշում է վարույթն իրականացնող մարմինը, և տեսագրությունը հանդիսանում է այդ քննչական գործողության բաղկացուցիչ մասը, եթե նույնիսկ տեսագրվում է, դա չի նշանակում, որ այն հրապարակայնացվելու է․ տեսագրությունը կցվելու է գործին որպես բաղկացուցիչ...
Ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ կառավարության պահուստային ֆոնդից պետական վերահսկողական ծառայությանը հատկացվող գումարի չափը սահմանել 239 մլն դրամ՝ նվազեցնելով աշխատողների պարգևատրման համար նախատեսված 55.5 մլն դրամը։ Սակայն նախարարությունը...
Հոկտեմբերի 21-ին Կոտայքի մարզի Սոլակ համայնքում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Կառավարությունը այսօրվա նիստին նման որոշում ընդունեց` տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի առաջարկով։
Նիստի օրակարգում ներառված է 29 հարց:
«Հարկային գաղտնիք պարունակող և անհատ ձեռնարկատիրոջ տնտեսական ցուցանիշների վերաբերյալ տեղեկություններ չհրապարակելու նկատառումներից ելնելով` առաջարկում ենք հարկ վճարողին, հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանումից տեղեկանալ իր գործունեությանն...
Եղեգիս խոշորացված համայնքի մեջ մտնող Արատես գյուղը ազատագրվեց գեներալ Հովիկ Օհանյանից։ Տեղացիները տեսանյութում բացահայտում են, որ գեներալը 20 տարի շարունակ թույլ չի տվել, գյուղից որևէ մեկին այդ տարածքում խոտհունձ կատարել։ Ոստիկանների ուղեկցությամբ...
հուլիսի 26-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 27-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի հետևյալ գյուղերի ջրամատակարարումը՝ Քեթի, Արևիկ, Այգաբաց, Բենյամին, Լուսակերտ, Սարատակ, Հոռոմ, Գուսանագյուղ, Հայրենյաց, Ձորակապ, Մարալիկ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով կհոսանքազրկվեն`
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման, շինմոնտաժային, ձմռան նախապատրաստական աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի 26-ի ժամը 9:00-ից մինչև ժամը 15:00-ն դադարեցվելու է Արմավիրի մարզի Արշալույս,...
Մի քանի համայնքներ դժվարություններ ունեն գումարները հավաքագրելու հարցում: Որոշ դեպքերում հայտնի չեն պարտապանների գտնվելու վայրը, որոշները մահացել են կամ սնանկ են ճանաչվել: