Ցերեբրովասկույլար նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Սահակյանը եւ ամերիկահայ հայտնի նյարդավիրաբույժ Միքայել Գրիգորյանը կատարել են աննախադեպ միջամտություն:
Երևանի քաղաքապետն անդրադարձել է նաև Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան 1/3 հասցեում կասեցված առերևույթ ապօրինի շինարարությանը:
Գործարարները ողջունել են կառավարության տնտեսական քաղաքականությունը, մասնավորապես, Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները, այդ թվում՝ եկամտահարկի նվազեցման ուղղությամբ:
Դեռևս զգալի անելիքներ կան հատկապես ռազմական գործողությունների հետ չկապված, առաջնագծում մարտական հերթապահության կամ զորամասերում տարբեր իրավիճակներում կատարվող ծանր և առանձնապես ծանր հանցագործության դեպքի նախականխման, կանխման ուղղությամբ։
Դասընթացի շրջանակներում ներկայացվել են սերժանտական անձնակազմի մասնագիտական ուսուցման արդի մոտեցումները, սերժանտական անձնակազմի առաջխաղացման տիպային մոդելները, ռազմական առաջնորդության սկզբունքները, առաջնորդին բնորոշող հատկանիշները և իրավասությունները:
Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը մրցակցությունից դուրս էր, նա նախ 230 կիլոգրամանոց ծանրաձողը բարձրացրեց, ապա գլխավերևում պահեց 240 կիլոգրամը՝ սահմանելով և՛ երկամարտի (435) և՛ հրում վարժությունում աշխարհի ռեկորդ:
Ես մեծ, հաճելի պարտականություն ունեմ, մի բան, որը երևի թե պետք է անեին ինձնից 30-40 տարի առաջ:
Եթե ջրօգտագործման թույլտվության պայմանները չեն խախտվել կամ փոփոխվել, կամ դրա երկարաձգումը չի հակասում ՀՀ օրենսդրությանը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հանրապետության նախագահի դիմումը մուտքագրվել է Սահմանադրական դատարան և գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում:
Բազմակողմանի քննության արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել` առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորությունից խուսափելու վերաբերյալ։
Փոփոխությամբ առաջարկվում է ճիշտ հակառակը՝ կառավարության նիստերը դռնբաց են, վարչապետի որոշմամբ նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ:
Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։
Իր զեկույցում ԱԱԾ տնօրենն առանձնացրել է ներկա փուլում Հարավային Կովկասի տարածաշրջանում գոյություն ունեցող ահաբեկչական բնույթի սպառնալիքները և ընդգծել դրանք չեզոքացնելու ուղղությամբ հատուկ ծառայությունների գործունեության առաջնահերթությունները:
Տիգրան Խաչատրյանը Համաշխարհային բանկի թիմի հետ քննարկել է նաև նախատեսվող հարկային բարեփոխումները՝ հատկապես բիզնեսի վրա ազդեցության տեսանկյունից
Նշված պահանջին համահունչ է նաև ՀՀ դատական օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ «Դատավորի (…) կենսաթոշակի չափը չի կարող պակասեցվել, բացառությամբ այն դեպքերի, երբ համարժեք պակասեցում կատարվում է բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար»:
Այս պահին Բարձրագույն դատական խորհրդին իրավական դաշտ կարող է վերադարձնել Հանրապետության նախագահը:
Նշված ընկերության հանքավայրի շահագործման իրավունքը դադարեցվել է` ընդերքօգտագործման պայմանագրային պարտավորությունները և ՀՀ օրենսդրության պահանջները խախտելու պատճառաբանությամբ:
Արամի մտքով անգամ չէր անցել, թե տուժողից վերածվելու է մեղադրյալի:
Փախուստի փորձին միացել է ընդհանուր առմամբ 8 կալանավորված և դատապարտված անձ, ովքեր պահվել են թիվ 008 և 009 խցերում, բոլորն էլ՝ օտարերկրացի (ԻԻՀ քաղաքացի)։
Պարոն վարչապետ, կոռուպցիայի ու ցանկացած ապօրինության դեմ էլի պայքարեք, բայց ոչ ի հաշիվ Հայաստանի ու Արցախի անվտանգության:
42-ամյա Հայրիկ Սարդարյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց հացադուլ է հայտարարել՝ պահանջելով դեսպանի հետ հանդիպում:
Պահի հրամայականով ստեղծված փոքր կուսակցությունների դաշինքների ժամանակն անցել է:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-14-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 10-12 աստիճանով:
Համայնքի մեկ այլ բնակիչ հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ հոկտեմբերի 18-ին, Ռ. Մ.-ն, մեքենայով կանգնելով իր տան բակում, հայհոյել է իրեն և սպառնացել, որ կսպանի: Երկու հաղորդումների հիման վրա էլ հարուցվել են քրեական գործեր, որոնք միացվել
«Յոթ հայրենասերների» դատավարությունից հետո Հայաստանի երիտասարդական միության (ՀԵՄ) անդամներից ոմանք հրաժարվեցին իրենց պայքարից:
Արթուր Մարտիրոսյանը Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր նոյեմբերի 7-ից:
Ես նորից եմ կոչ անում վերանայել մեր կեցվածքը Ամուլսարի հետ կապված։ Վերանայել և զգալ այն պատասխանատվությունը որ մենք զգում ենք Ամուլսարի հետ կապված, մեր բնության հետ կապված։
Անդրադարձ է կատարվել Հայաստանում արտադրվող տարբեր ապրանքների` Ղազախստան արտահանում կազմակերպելու հետ կապված հարցերին:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` կառավարությունն իր առաջ խնդիր է դրել ստեղծել աշխարհի հայության քարտեզ, որպեսզի տեսնի, թե ոլորտում ինչ ներուժ ունենք:
ՀՀ քննչական կոմիտեն, որը գտնվում է ՀՀ, ք.Երևան, Մամիկոնյանց 46/5 հասցեում, Քրեական գործով անկախ փորձագիտական գնահատման նպատակով հայտարարում է երկու փուլով նախաորակավորման ընթացակարգ։