Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր լրագրողներին ներկայացրեց պաշտոնավարման մեկ ամսում կատարած իր աշխատանքերը:
Պետական եկամուտների կոմիտեի երեք պաշտոնյաներ չեն ներկայացրել պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների հայտարարագիր:
Դեպքի առթիվ հետաքննություն է իրականացվում, նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը կղեկավարի «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը։
Ընդունվել են նաև ՀԱՊԿ-ի գործընկերոջ և կազմակերպությանն առընթեր դիտորդի կարգավիճակի իրավական ձևակերպմանը վերաբերող փաստաթղթերը։
Նոյեմբերի 2-ին Յուրի Խաչատուրովն ազատվել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2017 թվականի մայիսի 2-ից:
Քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 2018 թվականի նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի բոլոր հանգամանքները։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ներկա է գտնվել Օձուն համայնքում Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությանը:
Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։
Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» և ՆԱՏՕ-ի Բարեվարքության հարցերով միացյալ թիմը:
Գործող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը «Հետք»-ին հայտնել էր, որ երկար տարիներ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց որդիներին «գործուղում են» ծառայության ՊՆ շենք օրինակ որպես նախարարի կամ փոխնախարարի օգնական:
Ավագանու անդամն առաջարկում է Երևանում առանձին հատկացնել, որտեղ հրավառության վրա գումար ծախսելու փոխարեն մարդիկ ծառ կտնկեն՝ ներդրում անելով իրենց ընտանիքի, երեխայի ապագայի համար:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել իրենց հրապարակումներից մեկի արդյունքում։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Գրիգորյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գանգատի վերաբերյալ որոշումը:
«Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:
Գլխավոր դատախազությունը նախաձեռնել էր ընդերքօգտագործողների կողմից պետության և համայնքների նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրություն:
Այսպիսով՝ նոյեմբերի 7-ի դրությամբ, սույն քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 3 անձ, որոնցից մեկի՝ ՓԲԸ-ի նախկին տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Նախաձեռնության հեղինակը «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն է:
Նրանք պնդում են, որ որդիները որևէ մեղք չունեն, և նրանց նորից կալանավորելու հիմքեր չկան:
Հայաստանը գազի սակագնի նվազեցման շուրջ բանակցություններ է վարում «Գազպրոմ» ռուսական ընկերության և ՌԴ էներգետիկայի նախարարության հետ։
Որ փորձի փոխանակումը կարող են կապել կաշառակերության հետ, մի քիչ անհեթեթ է:
2012թ. Վանաձորի թիվ 30 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։ 2017թ. ՀՀ ԱԺ ընտրություններում գլխավորել է ԵԼՔ կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը և ընտրվել Ազգային ժողովի պատգամավոր:
«Գերիների փոխանակման առաջարկ նախարարությունը չի ստացել, սովորաբար նման առաջարկներն ընդունված կարգին համաձայն հիմականում Կարմիր խաչի խողովակներով ենք ստանում»,- ասում է փոխնախարարի պաշտոնակատարը:
«Ներգրավված են բոլոր ուժերը, որպեսզի նման աննախադեպ իրադարձություն այլևս տեղի չունենա»։
Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից կտեղափոխվի Բաղրամյան 26, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26-ից՝ Հանրապետության հրապարակ՝ Կառավարական տուն 1:
Նոյեմբերի 9-11-ը, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 12-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 13-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, նոյեմբերի 13-ին՝ ձյան տեսքով:
Պատգամավորն առաջարկում է վարչապետին սպասարկելու նպատակով հատուկ սարքավորված ինքնաթիռից ու ուղղաթիռից պաշտոնատար անձանց օգտվելու կարգը վերապահելու լիազորությունը տրամադրել կառավարությանը:
Ըստ որոշման՝ արդարադատության նախարարությանը հատկացվելու է 10 միլիոն դրամ՝ Ընտրական օրենսգրքի 10 հազար օրինակ տպագրելու համար
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տեղի է ունենում կառավարության հերթական նիստը, որի օրակարգում ներառված է 32 հարց:
Կողմերը նշել են պաշտպանական ոլորտում երկու պետությունների համագործակցության բարձր մակարդակը:
Վեց զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի կոտրվածքներ, որոնցից երկուսին նախատեսվում է տեղափոխել Կենտրոնական կլինիկական կենտրոնական հոսպիտալ:
Էրդողանի Թուրքիան վերադառնում է օսմանիզմի քաղաքականությանը և տարածքային հավակնություններ է ցուցաբերում իր նախկին տարածքների հանդեպ։ Դա մեծ մասամբ պայմանավորված է քրդական հարցով։