HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

2 միլիարդ 707 միլիոն դրամ ԿԸՀ-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար

Դեկտեմբերի 9-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություների անցկացման համար 2018 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացվելու է  2 միլիարդ 707 միլիոն 144 հազար 200 դրամ։ Նման որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։ Տեղեկացնենք, որ նիստը վարում է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանում է՝ մասնացելու ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստին։

Ըստ որոշման՝ արդարադատության նախարարությանը հատկացվելու է 10 միլիոն դրամ՝ Ընտրական օրենսգրքի 10 հազար օրինակ տպագրելու համար, ոստիկանությանը՝ 234 միլիոն 224 հազար 800 դրամ՝ գրասենյակային նյութեր և հագուստ հոդվածով, կապի ծառայությունների ապահովման համար հատկացվելու է  224 միլիոն 200 հազար դրամ։

Հարցի առնչությամբ խոսեց նաև առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ բացի նշված գումարից ընտրությունների կազմակերպման և անցկացման համար ֆինանսական աջակցություն է տրամադրվելու նաև միջազգային հանրության՝ տարբեր դոնոր պետություններից․

«Որոնք մանսակցում են այս ծրագրին և հոգում են ծախսերի մի մասը, այդ թվում՝  տեսանկարահանող սարքերի տեղադրման հետ կապված, օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում մեր միջազգային գործընկերներին»,- ասաց Միրզոյանը։

Ըստ այդմ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում կլինեն տեսանկարահանող սարքեր։ Հիշեցնենք, որ 2017  թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԵՄ աջակցությամբ ձեռք բերված տեսանկարահանող սարքերը հետագայում կառավարության որոշմամբ տրամադրվել էին տարբեր գերատեսչություններին։ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ տեսախցիկները և տեսանկարահանող սարքերը կառավարության որոշմամբ ամրակցվեցին կառավարությանը և ԿԸՀ-ին, սակայն ժամանակային առումով հնարավոր չեղավ ապահովել տեսախցիկների տեղադրումը ընտրությունների ժամանակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter