HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունն ընդունեց զորակոչից խուսափած անձանց քրեական հետապնդումը դադարեցնելու և ժամկետը երկարաձգելու նախագիծը

Կառավարության նիստում ընդունվեց որոշում, որի համաձայն՝ երկարաձգվեց զինվորական ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ քրեական հետապնդման ժամկետը։

Նախագիծը ներկայացրեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Գաբրիել Բալայանը։ Նախաձեռնության հեղինակը «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն է, պատգամավորն առաջարկում է «Զինապարտության մասին» օրենքի խախտմամբ պարտադիր զինվորա­կան ծառայության զորակոչից խուսափած և 27 տարին լրացած ՀՀ քաղաքացի­ների նկատ­մամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու նպատա­կով երկարաձգել «Սահմանված կարգի խախտմամբ պար­տա­դիր զինվորական ծառա­յու­թյուն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողու­թյան ժամկետը մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը:

Հիշեցնենք, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի վերջին փոփոխությունն արվել է նախորդ տարի դեկտեմբերին․ այն ժամանակ գործող իշխանությունը վստահեցրել էր, որ սա վերջին փոփոխությունն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter