Իրականացվող ծրագրերն անմիջական ազդեցություն կունենան նաև խմելու ջրի օգտագործման վրա, քանի որ ներկայումս խմելու ջրի մոտ 50-60%-ն օգտագործվում է հողերի ոռոգման համար։
Արդյունքների ամփոփումից հետո աշխատաժողովի մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր:
Վերահաստատվել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվական նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը:
Ապրիլի 1-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում մարտական գործողությունների զարգացմանը։
Դեսպան Ռիխտերը հաստատել է, որ գերմանական կողմն աջակցում է առկա լարվածության թուլացման և խաղաղ ճանապարհով խնդիրների կարգավորման ջանքերին:
Կողմերը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության խորացման և ամրապնդման հեռանկարները։
Այցի շրջանակներում Պարույր Հովհաննիսյանը մասնակցեց նաև Եվրոպական քաղաքականության կենտրոնում կազմակերպված կլոր սեղան քննարկմանը, որի շրջանակներում մտքեր փոխանակվեցին Հայաստան-ԵՄ հարաբերությունների և գործընկերության հեռանկարների մասին
Որպես բուստեր դեղաչափ`«Pfizer» պատվաստանյութը կիրառելի է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ պատվաստման ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց:
Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունն ու ընդգծել կազմակերպության դերը եվրոպական տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում:
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ից Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ. 10 և 21 երթուղիներին կփոխարինեն համապատասխանաբար հհ. 16 և 30 ավտոբուսային երթուղիները, որոնք կսպասարկվեն «Ժոնգ տոնգ» մակնիշի միջին դասի նոր ավտոբուսներով:
Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի վերաբերյալ ներկայացնելով իր դիտարկումները՝ քաղաքապետն առանձնացրել է այն ուղղությունները, որոնք առաջնահերթ են առկա խնդիրները լուծելու համար:
«Մենք հասկանում ենք, որ նրանց նպատակը ամբողջ Քարագլուխը գրավելն է եղել»։
Հայաստանը ԼՂ հակամարտության բոլոր փուլերում հանդես է եկել խնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին
Կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարը բացարձակ առաջնահերթություն է նաև 2022թ.-ին։
Քննության տվյալներով՝ պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 13 մլն 380 084 դրամ, որի մի մասը նախաքննության ընթացքում վերականգնվել է:
Մաղթում եմ, որ բնության վերածննդի ու պտղաբերության այս տոնը խաղաղություն, առողջություն ու երջանկություն բերի աշխարհին։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումների ֆոնին Հայաստանի տնտեսության և ֆինանսական համակարգի կայունությանն ուղղված Կառավարության ջանքերը և հնարավոր միջոցառումները:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանի կայունության եւ անվտանգային հարցերի շուրջ:
Անդրադարձ է նաև կատարվել կեղծ լուրերի դեմ պայքարի շրջանակներում երկկողմ համագործակցությանը: Թեմայի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է հերքող փաստեր Հայաստանի վերաբերյալ տարածվող կեղծ լուրերի մասին:
Հանրապետությունում ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ին, 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Արդյունաբերության ճյուղը, ունենալով զարգացման որոշակի մակարդակ, այնուամենայնիվ դեռևս ունի զարգացման մեծ ներուժ, մասնավորապես արտադրության և արտահանման ծավալների ավելացման առումով»,- ասվում է հիմնավորման մեջ։
Հանրապետության գետերում մարտի 31-ից ապրիլի 1-ը դիտվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի: Այս մասին հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Այստեղ Հայաստանը ներկայացնում էր յոթ մարզիկ, որոնցից երեքը՝ Արսեն Հարությունյանը, Արման Անդրեասյանն ու Մանվել Խնձրցյանը կարողացան մեդալ նվաճել։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2205 քաղաքացի:
2021թ. ընթացքում միայն կոռուպիոն քրեական գործերով դատախազների կողմից ներկայացվել է 95 միջնորդագիր՝ 2020թ. համեմատ (72) 32%-ով ավելի:
Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։