Վարչապետ Նիկոլ Փաշինյւանի եղբայրը շուրջ 0,7 հա անտառային տարածք է վարձակալել Տավուշի մարզում և հանգստի գոտի կառուցել։
Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» և «ВАЗ-2107» մակնիշների ավտոմեքենաները։
Վարքագծի տիպային կանոնների մշակումը, խթանումը և իրականացման ուղղորդումը նախատեսված է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում։
Ըստ Վիճկոմիտեի տվյալների՝ 2020թ-ին Հայաստանում աղքատ են եղել բարձրագույն կրթություն ունեցողների 16․6%-ը, մինչդեռ միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցողների շրջանում աղքատության ցուցանիշը եղել է 29․5%:
Զրուցակիցները քննարկել են ԳՐԵԿՈ-ի գնահատման չորրորդ փուլի «Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում» զեկույցում տրված խորհրդատվությունների կատարման ընթացքը:
Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդգծել է, որ Հայաստանը հնդիկ բարեկամների հետ ավելի հավակնոտ օրակարգի է հավակնում՝ պատրաստակամ լինելով ակտիվացնել հայ-հնդկական ողջ համագործակցությունը ինստիտուցիոնալ և փոխադարձ շփումների մակարդակներում։
«Հետքի» հետ զրույցում Արթուր Պապյանը նշեց, որ այսպիսի վերահսկողություն սահմանելու հասարակական պահանջ չկա։
Հալեպում Հայաստանի հումանիտար առաքելության բժշկական խումբը բուժօգնություն է ցուցաբերել 45 հազարից ավելի տեղաբնակների։
Պարտապանին վերադարձման ենթակա գումարները կատարողական վարույթի կողմերը կարող են ստանալ միայն անկանխիկ եղանակով:
Դեռ առավոտյան ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը եղել է Խաչատուրյանը: Այսօր խորհրդում տեղի է ունեցել քվեարկություն՝ նախագահի ընտրության համար, սակայն նախագահ չի ընտրվել:
Հուլիսի 6-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային, Երկաթուղայինների փողոցների և Սյունիք գյուղի ջրամատակարարումը:
Fly Arna ավիաընկերությունը տվեց Երևան-Հուրգադա-Երևան և Երևան-Շարմ էլ Շեյխ-Երևան երթուղիներով չվերթերի մեկնարկը։
Նշենք, որ Դոնթի բանաձևի համաձայն՝ այս պաշտոններում նախագահումն ու փոխնախագահումն ընդդիմության իրավունքն է:
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Արարատ Միրզոյանը նաև վերահաստատել է Հայաստանի սատարումը Հնդկաստանին՝ Ջամմուի և Քաշմիրի հարցում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական երկխոսության բրյուսելյան օրակարգի հարցերը։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Միշելը։
Դեյմոն Ուիլսոնը նշել է Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի հանձնառությունը՝ սերտորեն համագործակցելու հայաստանյան տարբեր կառույցների հետ ժողովրդավարության զարգացման ուղղությամբ:
Ուզբեկստանի խորհրդարանը որոշել է փոփոխություններ անել երկրի սահմանադրության փոփոխությունների նախագծում և պահպանել Կարակալպակստանի ինքնավարության մասին նորմը։ Այդ մասին հայտնում է այդ երկրի խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Բարձունքը գրավելուց հետո, հակառակորդը ավելի մեծ ծավալով է կարողանում շարժվել դեպի Ջրական և օրեր անց անցնում է նրանց վերահսկողության տակ։
«Արմենիկում» ՓԲԸ-ն անշարժ և շարժական գույքեր ունի Երևանում՝ Նալբանդյան 37 և Շարուրի 2 հասցեներում:
Վստահ եմ, որ այս նիստի ընթացքում մենք հնարավորություն կունենանք քննարկելու հայ-հնդկական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ և նախանշելու մեր փոխգործակցության զարգացման համար նոր ուղղություններ:
Երևանում հուլիսի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Կառավարության այս որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Ռուսաստանը հուլիսի 15-ից հանում է պետական սահմանների հատման սահմանափակումները, որոնք մտցվել էին COVID-19-ի տարածման հետ կապված։ Այդ մասին Интерфакс-ի փոխանցմամբ հայտարարել է ՌԴ կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։
Փոխվարչապետը Վանաձորի Համերաշխության պուրակում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին։
Հռոմում ավարտված Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունում Հայաստանը 5 մեդալ է նվաճել, որոնցից երեքը՝ ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե։
Առնվազն 3 մարդ է զոհվել կիրակի օրը՝ հուլիսի 3-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի Fieldʼs առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Ինչպես հայտնում է DR-ը, առևտրի կենտրոնում, հարձակումն իրականացվել է տեղի ժամանակով 17:35-ին։
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ:
Նախորդ շաբաթ կատարվել է 4992 թեստավորում։ Առողջացել է 62 մարդ։
Արթուր Դավթյանը առաջարկել է կարծիքն ազատ արտահայտելու սահմանադրական իրավունքի երաշխավորմամբ քննարկել ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը իրավական կարգավորման ենթարկելու հարցը։
Արմավիրի բնակիչը նույն ատրճանակից կրակոցներ է արձակել 29-ամյա երիտասարդի ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս:
Նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում:
«Դիմադրության» շարժումն ունի չիրացված ահռելի ներուժ: Այն այս պահին գոյություն ունեցող միակ հարթակն է, որ ի զորու է կանխել նոր դավաճանություններն ու զիջումները։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում մարտական գործողությունների զարգացմանը։
Մարդու իրավունքների պաշտպանը խախտման որոշմամբ արձանագրել է, որ կալանավորված անձի նկատմամբ առանց իր համաձայնության և այլ անհրաժեշտ իրավական հիմքերի, հարկադրաբար իրականացվել է հոսպիտալացում։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ երեկոյան մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թվով 89-րդ շրջանավարտների ավարտական երեկոյին:
Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից է:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: