Նման պայմաններում օբյեկտիվորեն անհնար է եղել նշված կարճ ժամանակահատվածում ամբողջական կերպով ներկայացնել մեծածավալ գույքերի վերաբերյալ պահանջված փաստաթղթերը:
Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանն ու համատեղ ծրագրերին, մասնավորապես, Հայաստանում բարեփոխումների օրակարգին և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը ԵՄ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությանը վերաբերող հարցեր:
Հայաստանը չի արգելափակել ՀԱՊԿ գագաթնաժողովի ոչ մի որոշում, ինչը խոսում է հայկական կողմից փոխըմբռնման մասին։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ լրագրողներին հայտնել է Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հույս ունի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Անկախ պետությունների համագործակցության և Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովներին։
Պատասխանելով ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի ներկայացուցիչների բացակայության մասին հարցին՝ Օլեյնիկն առաջարկել է դրան «հանգիստ» վերաբերվել։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է նոյեմբերի 30-ին Ադրբեջանի և Հայաստանի սահմանների սահմանազատման հարցով երկու երկրների ներկայացուցիչների հանդիպում անցկացնելու մասին տեղեկությունը:
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խոսքը Երևանի Աբովյան փողոցում գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող ԱՕԿՍ-ի շենքի մասին է, որը ժամանակին ապօրինի կերպով մասնավորեցվել է։
2023 թ. նոյեմբերի 9-ի որոշմամբ հաստատվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը:
ՊԵԿ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ իրականացվող անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հաստատվել էր, որ վերոհիշյալ անձինք բնակարանի ենթադրյալ գնորդից կանխիկ եղանակով և արտարժույթով պետք է ստանան բնակարանի գնման համար կանխավճար:
ԶՊՄԿ-ի իրական շահառուների ցանկում կան նաև միջանկյալ մի շարք ընկերություններ, որից ենթադրվում է, որ իրական շահառուները կամ նրանց մի մասը կոմբինատի կառավարմանը մասնակցում են այդ ընկերությունների միջոցով:
Ըստ հաղորդագրության՝ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ենթակառուցվածքներին ուղղված աշխատանքներին զուգահեռ տարվում են նաև բովանդակային աշխատանքներ որակյալ կրթություն ունենալու նպատակով։
Այս մասին հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Նրա վիճակն այսօր կտրուկ վատացել է (ինչը նաև այրվածքային հիվանդության առանձնահատկություններից է), բուժաշխատողների կողմից սիրտ-թոքային վերակենդանացումը եղել է անարդյունավետ։
10 տարի խաչատրյանական հանճարեղ մեղեդու ներքո հնացված «Արմենիա Վայն» ընկերության «V&M» կոնյակը կներկայանա հայ կոնյակասերներին
«FlyOne Armenia»-ի տարածած տեսանյութում երեւում է, որ հայկական ընկերությունը առքուվաճառքի պայմանագիր է կնքել դրա նախորդ սեփականատեր, կանադական «Calypso Trading Limited»-ի հետ:
Նախարարի տեղակալ Կոստանյանը գործընկերոջն է ներկայացրել ԼՂ ժողովրդի էթնիկ զտման հետևանքով ի հայտ եկած մարտահրավերները, Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հասնելու հայկական կողմի ջանքերը։
OpenAI-ի համահիմնադիր Սեմ Ալթմանը, որին ընկերության տնօրենների խորհուրդը նախորդ ուրբաթ ազատել էր աշխատանքից, վերադառնում է ընկերության ղեկավարի նախկին պաշտոնին:
Քննարկմանն անդրադարձ է եղել նաեւ Արդարադատության միջազգային դատարանի՝ նոյեմբերի 17-ի որոշմանը, որով դատարանը Բաքվին պարտավորեցրել է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձն իրենց տներ։
Նույնականացվել են 1836 ուսանողների տվյալներ (1728՝ բակալավրի, 108՝ մագիստրոսական կրթական ծրագրով), որոնց 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմում է շուրջ 440 մլն դրամ:
Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանին և նրան փոխկապակցված անձանց արգելվել է կատարել մի շարք անշարժ և շարժական գույքերի տնօրինման հետ կապված գործողություններ:
Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից մինչև Արամի փողոց հատվածի երթևեկությունը կդադարեցվի։
Աղջիկների պայքարում Հայաստանը կունենա երեք ներկայացուցիչ՝ 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը, 52 կգ քաշային Քրիստինե Թորոսյանը և 54 կգ քաշային Էլեն Պապյանը:
«Սինագոգն օրեր առաջ դաժանորեն ենթարկվել էր վանդալիզմի, ինչի արդյունքում շինությանը նկատելի վնաս է պատճառվել»,- նշված է «Կորպորասիոն Ամերիկա հիմնադրամի» հայտարարության մեջ:
Կողմերը խոսել են հայ-իրաքյան բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումից, բազմոլորտ շփումների ակտիվացման անհրաժեշտությունից:
ՀՀ-Ադրբեջան պետական սահմանին տեղի կունենա սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը:
Փորձաքննությամբ արձանագրվել է, որ «Կաթով խլոպիա» արտադրատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ «Թանապուր» արտադրատեսակի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով չեն համապատասխանում։
24-ամյա կնոջ՝ Երևանում գտնվող բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են կապոցներով, տարբեր տարադրամներով մեծ քանակությամբ դրամական միջոցներ, կանացի տարբեր անուններով, դրանց դիմաց մատուցված ծառայությունների արժեքներով գրառումներ։
Կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ձերբակալվել է ինքնակամ ներկայացած Չինաստանի քաղաքացին, որտեղից էլ վերջինս տեղափոխվել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ։
Նորահայտ հուշարձաններից են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փողոց 18 հասցեում գտնվող Կինոյի տան շենքը (1975 թ., ճարտարապետ՝ Էդուարդ Սաֆարյան) և շենքի պատի «Պար» հարթաքանդակը (1975 թ., քանդակագործ՝ Երվանդ Գոջաբաշյան):
Կառավարության 2023 թ. նոյեմբերի 23-ի նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: