ՀՅԴ անդամների տներում իրականացվել են խուզարկություններ, ապա նրանք բերման են ենթարկվել ՔԿ։ Իրականացվող գործողություններում ներգրավված փաստաբանները տեղեկացրել են, որ որևէ ձերբակալվածի տանը չի հայտնաբերվել և չի առգրավվել որևէ ապօրինի իր։
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջոն Միդին։
Եթե ընտանիքն առցանց դիմում-հայտարարությունը ներկայացնի և հավաստագիրը ստանա մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, ապա շահառու կհամարվի նաև ընտանիքի՝ 2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ծնված երեխան։
Սյունիքի մարզում, քրեական երեք վարույթների շրջանակում (նախաքննության փուլում), վերականգնված միջոցների միասնական հաշվին է փոխանցվել 86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 33 միլիոն դրամ:
Դովեղի դպրոցի շինարարությունը նախատեսվում է ավարտել 1 տարվա ընթացքում։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրի, ինչպես նաև առանձին ոլորտների զարգացման տեսանկյունից կարևորություն ներկայացնող հարցերի և դրանց հասցեագրման հնարավորությունների վերաբերյալ։
Լը Պենը ՄԻԵԴ-ին դիմել էր հուլիսի 8-ին՝ Դատարանի կանոնակարգի 39-րդ հոդվածի հիման վրա։ Այդ հոդվածը դիմումատուներին թույլ է տալիս հասնել ազգային դատարանի որոշման կատարման ժամանակավոր կասեցմանը՝ իրավունքների «անուղղելի խախտման անմիջական ռիսկի» դեպքում:
Դեռ նախօրեին Թուրքիայի խորհրդարանում իր ելույթի ժամանակ Էրդողանը հայտարարել էր, որ կառավարության օրակարգում արտահերթ ընտրությունների հարց չկա։ Ըստ նրա՝ դրանք կկայանան 2028 թվականին։
Միացյալ Նահանգները մասամբ վերականգնել է Ուկրաինային զենքի և սպառազինության մատակարարումը։ Այդ մասին հայտնում են Associated Press և Reuters գործակալությունները՝ հղում անելով իրենց աղբյուրներին։
Նախարարը հանդիպել է «Զինվորի տանը» բուժում ստացող հաշմանդամություն ունեցող զինծառայողներին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել վերականգնողական ընթացքով
Ռուսաստանն աջակցում է Արաբական Միացյալ Էմիրություններում հայ-ադրբեջանական բարձր մակարդակի ուղիղ բանակցություններին։ Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
այսօր կատարված խուզարկությունների ընթացքում առգրավված նռնակը հանդիսանում է «Ֆ1» տեսակի մարտական նռնակ, իսկ 2 էլեկտրական անդրապայթիչները (դետոնատորները) նույնպես հանդիսանում են ռազմամթերք
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պոչատարի վթարի վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա: Այս մասին «Հետքին» հայտնել են ԲԸՏՄ-ից: Վարույթը դեռեւս ընթացքի մեջ է:
Երկրների ղեկավարները, նշելով սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը, հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղությամբ:
Կառավարության այսօրվա որոշմամբ առաջարկվում է 2025 թվականի բյուջեից մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1,849,821.5 հազար ՀՀ դրամ
Նռնականման առարկայի ներսում պահվել են Սթրայքբոլ խաղի համար նախատեսված սիսեռի հատիկներ։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 120,500,000 եվրո, որից 96,400,000 եվրոն վարկային միջոցներն են, իսկ 24,100,000 եվրո ՀՀ կառավարության համաֆինանսավորումը։
ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 50,000,000 եվրո վարկային միջոց, իսկ ՀՀ կառավարությունը պարտավորվում է համաֆինանսավորել հարկերը, տուրքերը, ծրագրի իրականացման հետ կապված գործառնական ծախսերը և մնացած այն ծախսերը
Որոշմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերն՝ ըստ մարզերից ստացված նախնական տեղեկատվության, գնահատվում է շուրջ 6,6 մլն դրամ։
Սյունիքի մարզի Գորիս համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և շինությունները «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին նվիրաբերությամբ կտրամադրվեն։
Հուլիսի 10-15-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական վարկանիշային աղյուսակը: Ապրիլին հրապարակված նախորդ ցուցակի համեմատ Հայաստանի ընտրանին նահանջել է 3 հորիզոնական եւ հիմա 210 հավաքականների մեջ ուղիղ մեջտեղում է՝ 105-րդ տեղում:
Դատարանի կողմից կիրառվել են նաև հայցի ապահովման միջոցներ:
Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
ՀՀ օրհներգի կատարումը պարտադիր է նաև պետական պաշտոնական արարողակարգային միջոցառումների ժամանակ։
Արդյունքում՝ համայնքի ղեկավարը փաստացի դարձել է նշված անձի անվամբ ձեռք բերված հողատարածքի սեփականատերը:
Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է 2025թ. հուլիսի 7-ին, վարույթ ընդունելու հարցը դեռ լուծված չէ: Գործը մակագրվել է դատավոր Սարգիս Երիցյանին:
Այս պահին ձերբակալվել է 7 անձ, որոնցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն)
Վերոգրյալի հաշվառմամբ Պաշտպանի հանձնարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել քննչական վարչություն:
Մի քանի օր առաջ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին և Բաքվին խնդրի լուծման նոր պլան է առաջարկել։ Ըստ ամերիկյան կողմի նախագծի՝ ճանապարհի կառավարումը պետք է հանձնվի ամերիկյան ընկերության։
Մեկնարկել է Կառավարության հուլիսի 10-ի նիստը։
Կազմել է կեղծ հաշվետվություններ և, մի խումբ անձանց օժանդակությամբ, խարդախությամբ հափշտակել շուրջ 20 միլիոն դրամ, այնուհետև իրականացրել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:
2025թ. հունիսի 18-ի նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամով տուգանել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ արձանագրված տեխնիկական և առևտրային խախտումների համար։
Պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը խուզարկություններին զուգահեռ խուզարկություն է ընթանում նաև ՀՅԴ Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տանը։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի շրջանակում, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։
Այս պահին խուզարկություններ են իրականացվում ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը
Կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական երկխոսությունն ու համագործակցությունը՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկեցության։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Ի դեպ, եթե ՀՀ քաղաքացի եք և գտնվում եք արտերկրում, ապա վարձակալության վերաբերյալ հայտարարություն կարող եք ներկայացնել նաև լիազորված անձի միջոցով։