Ի պատասխան հնչեցված բազմաբնույթ հարցադրումների՝ Ժամանակավոր կառավարիչը ներկայացրեց նաև Ընկերության ներկա ֆինանսական վիճակը և ընթացիկ գործունեությանն առնչվող այլ հարցեր:
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման 2026 թ. առաջին վարկանիշային աղյուսակը: Հայաստանի ընտրանին դեկտեմբեր ամսվա վարկանիշային նույն միավորներով (1196) բարձրացել է 1 հորիզոնական եւ հիմա 105-րդն է աշխարհի 210 հավաքականների մեջ:
Հունվարի 19-ին, ժամը 11։52-ին Փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Այրք գյուղի տներից մեկի հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը (ձնաբքի պատճառով ավտոճանապարհը փակ է)։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարչի նշանակմանը հաջորդած` աշխատանքից ազատումների գործերը դատարաններում «փլվում են». հրամաններում կոնկրետ փաստական հիմքեր չկան։
Սահմանվում են դիտորդների և այցելուների հավատարմագրման և դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը, միջազգային դիտորդների և այցելուների հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու առանձնահատկությունները:
Նրա անձնական իրերի մեջ առկա սպորտային կոշիկների ներբանների միջից հայտնաբերել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ, մասնավորապես՝ 14,52 գրամ դեղնականաչավուն, բուսական զանգված և 7,39 գրամ սպիտակ, բյուրեղանման զանգված։
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ 2026թ. հունվարի 19-ին, մասնակի բավարարել է Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի պաշտպանների բողոքը և կալանք խափանման միջոցը փոփոխել ու կիրառել է տնային կալանք՝ համակցված գրավով և բացակայելու արգելքով։
Պարտքի տոկոսավճարները ներառված են բյուջեի ծախսերում, որոնք կազմում են ամբողջ ծախսերի ավելի քան 11%-ը:
«Կարծում եմ՝ երկու տարին բավարար ժամանակ էր, որ վարույթն իրականացնող մարմինն իրականացներ անհրաժեշտ, անհետաձգելի, պատճառաբանված, հիմնավորված, տրամաբանված ապացուցողական և վարութային գործողություններ»,- ասաց Նորայր Նորիկյանը։
Հատկանշական է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիրների ցանկում չկա «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի անունը, որը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին է։
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Կոտայքի մարզի Աբովյան համայնքին կվերադարձվի Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ներառված (օտարման ոչ ենթակա հողեր)՝ 1700 քմ մակերեսով հողամասը։
2021թ. Պտղնի համայնքում անցկացված 1.443 հա հողամասի աճուրդը տարիներ անց դարձել է դատական վեճի առարկա։ Դատախազությունը Հակակոռուպցիոն դատարանից պահանջում է անվավեր ճանաչել աճուրդը և հաջորդած գործարքները։
Օլիմպիադան անցկացվել է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից։ Դպրոցականներն արժանացել են 21 մեդալների, այդ թվում՝ 4 ոսկի, 2 արծաթ և 15 բրոնզ։
Վճարովի բովանդակություն․ Սոֆթ Կոնստրակտ ընկերությունում օրերս տեղի է ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տարեվերջյան տեղեկատվական հանդիպումը, որը մեկ հարկի տակ էր համախմբել Հայաստանի տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներին։
Մեկնարկեց ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ և վերջին նստաշրջանը։
Արամ Ղազարյանը ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնում էր 2025-ի հունիսից, Ցուցուլյանն էլ 2023-ի հունվարից Փրկարար ծառայության տնօրենն էր։
2025 թ. Հայաստանի գլխավոր օդային դարպասը՝ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը, սպասարկել է 5.615.789 ուղեւորի, ինչը ռեկորդ է օդանավակայանի համար: Այս մասին «Հետքը» տեղեկացել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեից:
Նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրության։ Դատախազություն են հրավիրվում գործի նյութերին ծանոթանալու, դիրքորոշում ներկայացնելու համար։
Վերոնշյալ խնդրի պատճառով ներկայումս հնարավոր չէ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։
Մայրաքաղաքում հունվարի 19-ի ցերեկը, 20-ին, 23-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 21-22-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քննարկվել են նաև նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման գործընթացին առնչվող հարցեր։
Ինքնիշխանության աստիճանական քայքայումը կանխելու համար Հայաստանը պետք է սկզբից իսկ օրենքով ամրագրի իր արտակարգ և արբիտրաժային լիազորությունները հատուկ շրջանակային օրենքի միջոցով՝ Lex TRIPP
Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի հերթական նիստը, որին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ:
Ստեփանավանի ոլորանները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Մ-4 ավտոճանապարհից Հաղարծին և Պարզ լիճ հատվածները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։