Այսօր` ժամը 21-ի մոտակայքում, կրակոցներ են հնչել Էջմիածին քաղաքում: Ըստ շրջանառվող լուրերի` Չարենցի թաղամասի պուրակի հարեւանությամբ կրակել են մի երիտասարդի վրա: Առայժմ պարզ չէ սպանություն է եղել, թե կրակոցներն ավարտվել են մարմնական վնասվածքներով:
ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակում կուսակցության համագումարին ընդառաջ հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց ներկայացուցիչների հետ:
Հայաստանի Հանրապետության ոստիկանապետը, չարաշահելով ՀՀ օրենսդրությամբ իրեն տրված լիազորությունները, անձնական շահերից ելնելով, հերթական անգամ հետապնդում է իրեն անցանկալի մարդկանց, որոնց մեջ, որպես կանոն, հայտնվում են կամ իրավապաշտպանները, կամ...
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, վերջին օրերին տեղացած առատ ձյան հետևանքները վերացնելու ուղղությամբ կոմունալ ծառայությունների կողմից իրականացվող աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով, շրջայց է կատարել մայրաքաղաքի վարչական շրջաններում:...
Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 3-4-ը մասնակցեց Մյունխենի՝ անվտանգության հարցերով 48-րդ համաժողովին, որին ներկա էին շուրջ 70 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ՝ պետությունների ղեկավարներ,...
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եւ Երեւանի մամուլի ակումբը վրդովմունք են հայտնում` փետրվարի 3-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գեւորգյանի կալանավորման կապակցությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի «Սիրահարների այգում» մասնակցել է երիտասարդների օրհնության օր հռչակված Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակության օրվա առթիվ կազմակերպված տոնախմբությանը:
Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի վարչախումբը հերթական մարտահրավերն է նետել Հայաստանում խոսքի ազատությանը:
Քիչ առաջ ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը ԶԼՄ-ներին «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի գործով պարզաբանումներ է ուղարկել՝ տեսանյութի տեսքով:
Հանրապետության տարածքում փետրվարի 3-ից 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 7-ի երեկոյան ժամերին և 8-ին շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն: Քամին արևմտյան է՝ 1-5 մ/վրկ:
Կարևորելով հոգեբանական գործոնը՝ Անի Հակոբյանը նշեց. «Եթե հիվանդը խեղճանում է և իրեն տրամադրում, որ պետք է մահանա, այդպես էլ լինում է, իսկ եթե պայքարում է, հավատացեք, որ նա, իսկապես առողջանում է»:
Երևանի քաղաքապետարանը տոնի առթիվ Կարապի լճի սահադաշտի հարևանությամբ տոնի խորհրդանիշ սիրտ է տեղադրել. 2 մետր բարձրությամբ սառցե սրտում 1000 վարդեր կան: Քաղաքապետարանի անունից, առանց տարիքային սահմանափակման, վարդեր են նվիրվել սահադաշտի մոտ զբոսնեղ...
Հայաստանում տիրող կաշառակերության ու մարդու իրավունքներին նվիրված քննարկում ԱՄՆ-ում
Փետրվարի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել Ստեփանակերտի զինկոմիսարիատից զորակոչված, ՊԲ ժամկետային...
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ հունվարի 29-ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ի առաջապահ...
Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում տղամարդկանց շրջանում առավել տարածված են թոքի և շնչափողի, բրոնխների, իսկ կանանց մոտ կրծքագեղձի, արգանդի վզիկի չարորակ նորագոյացությունները:
«Ղարաբաղյան պատերազմից հետո գոյատևել էր պետք, հիմա արդեն ապրում եմ»,- ասում է կավագործ Գենադի Յաղուբյանը` ի պատասխան բոլոր ծանոթ- անծանոթների այն հարցին, թե «ինչու՞ հենց էս գործն ընտրեցիր, սրանից քեզ ի՞նչ օգուտ»:
Ըստ այդ հաշվարկի՝ 2007-2009 թթ. մանկական մահացությունը Հայաստանում նվազ, սակայն կայուն տեմպերով անկում է ապրել, բայց ահա 2010-ին գրանցվել է աճ թե բացարձակ թվով, թե 1000 հոգու հաշվով (‰, պրոմիլե): Այս միտումը շարունակվել է 2011-ին (ԱՎԾ-ի թվերից դատելով՝ 1000 հոգու...
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը այսով հայտարարում է, որ իր վերլուծական հոդվածներով իշխանություններին տարիներ շարունակ հիմնավոր կերպով քննադատած Հայկ Գեւորգյանի կալանավորման հիմքերը շինծու են, նման են վրեժխնդրության եւ նպատակ ունեն այլ լրագրողների...
Օրեր առաջ Վանաձորի ծննդատանը 21-ամյա Ժաննա Սարիբեկյանը եռյակ է լույս աշխարh բերել, բայց 3 երեխաներն էլ մահացել են: Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանի փոխանցմամբ` վաղաժամ ծննդաբերություն է եղել....
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է նախարարության տեսակետը՝ ընդգծելով համալսարանի նախորդ տարվա հաջողությունները։ Նա մասնավորապես կարևորել է, որ այս տարի առաջին կուրս ընդունված օտարեկրացի ուսանողների թիվը երեք անգամ աճել է։
Նախօրեին Բոստանջյանը ասել էր, թե ԲՀԿ-ն 2013-ի նախագահական ընտրություններում սատարելու Է Սերժ Սարգսյանին, ինչը Գ. Ծառուկյանի խոսնակը համարեց Բոստանջյանի անձնական կարծիք: Ավելի վաղ Բոստանջյանը «ՀԺ» թղթակցին ասել էր, թե ԱԺ ընտրություններում հաղթանակ...
Հերոյանը, ով հարստացել է հենց մարզպետ աշխատելու տարիներին, երեկ «Հրապարակի» թղթակցի հարցին, թե իրեն մարզպետի՞ աշխատանքն էր դուր գալիս, թե՞ ԱԺ նախագահի խորհրդականի, պատասխանել է. «Աշխարհում ամենավատ աշխատանքը դա մարզպետի գործն է»:
5-6 տարի առաջ Բերդի տարածաշրջանի գյուղերում մեքենաները սկսեցին վերասարքավորել` գազով լիցքավորելու համար: Բեռները մեքենաներով էին տեղափոխում. ավանակներն ավելորդ դարձան: Այն ժամանակ Երևանի կենդանաբանական այգու ներկայացուցիչները գազաններին կերակրելու...
Մասնավորապես, «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, արդեն քանի օր է՝ նման տեռորի զոհ են դարձել Աբովյանի երթուղայինների եւ մի շարք տաքսի ծառայությունների վարորդներ: Վերջիններիս առաջարկվել է կամ լքել ԲՀԿ-ն, կամ էլ թողնել աշխատանքը:
«Դև. կյանքը, ստեղծագործությունը, պայքարը» գրքի հեղինակ Էվելինա Մելքումյանին ընթերցողները զանգահարում և շնորհակալություն են հայտնում, որ գրքի միջոցով ճանաչել են Դավիթ Սարապյանին՝ Արցախյան պատերազմի ազատամարտիկ Դևին: