ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց Ձորի մարզ: Ջերմուկ քաղաքում Սերժ Սարգսյանը Կանանց Գրան պրի շախմատի միջազգային հեղինակավոր մրցաշարի բացումից առաջ այցելել է քաղաքում կառուցվող...
Գյումրիում տնակներում ապրող, սակայն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա և անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների սոցիալական պայմաններին ծանոթանալու, ինչպես նաև նրանց ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի կողմից ուղարկված օգնությունը...
Այս տարի Երևանի պետական համալսարան (ԵՊՀ) է ընդունվել 3507 դիմորդ: ԵՊՀ ընդունված երիտասարդներից 238-ի 18 տարին լրացել է, և նրանք պոտենցիալ բանակ զորակոչվողներ են:
Լոռու մարզի 105 գյուղական համայնքերում այս տարի անբարենպաստ վիճակ է ստեղծվել խոտի արտադրության գործում: Շուկայում 1 հակ խոտի գինը ներկայումս այստեղ 1400 դրամ է` այն էլ դաշտից: Մարզում գյուղացիները մտահոգված են ձմռանը անասունների կերի ապահովման...
Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) սկսել է միջազգային ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթաց, որը բուհի ամենակարևոր խնդիրն է այս տարի: Ինստիտուցիոնալ հավատարմագրման դեպքում հավատարմագրվում է ոչ թե որոշակի ֆակուլտետ կամ մասնագիտության, այլ ամբողջ...
Տաղավար տոնը կրկնակի օրհնաբեր էր: Նախ, որ օրը հատկանշական էր Պայծառակերպության հրաշազարդ խորհուրդով և հիշարժան, որ Մարդասիրական ճեմարանի մեծ ընտանիքի հայաստանցի 7 սաներ` Ալվարդ Նիկողոսյանը, Մարիամ Ավետիսյանը, Գևորգ Մկրտչյանը, Սիրվարդ Հովհաննիսյանը,...
Ռեժիսորի համար «Խավարում» ֆիլմում անրադարձը Երկրորդ համաշխարհային պատերազմին և լեհ-հրեական հարաբերություններին սոսկ պատմական իրողությունների արտացոլում չէ, այլ անրադարձ է նաև մերօրյա արդիական խնդիրներին, ֆիլմ, որ խոսում է համամարդկային արժեքների...
Գիշերային ժամերին Թբիլիսիի կենտրոնում երաժշտությունը սկսում է հոսել: Աշխուժությունն այս քաղաքում տարբեր լեզուներով խոսակցություններով է պայմանավորված:
Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) ամենաթանկ մասնագիտությունը իրավագիտությունն է՝ 700 հազար դրամ տարեկան վճարով: ԵՊՀ-ում ամենացածր վճարը 280 հազար դրամն է, ինչը համապատասխանում է պետպատվերի վճարի չափին:
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում ներկայացված «Հայկական ռապսոդիա» ֆիլմը Բրիտանական խորհրդի հատուկ մրցանակակիրն է: Հայաստանի մասին պատմող սփյուռքահայ երիտասարդների ֆիլմը կցուցադրվի Միացյալ Թագավորությունում...
Աբովյան փողոցում ապամոնտաժված բուտիկների տեղում կրկին շինարարություն է։ Այս պահին ակտիվորեն աշխատում է շինարարական տեխնիկան, ծառերի կողքին անհայտ պատճառներով և անհայտ թույլտվություններով կատարվում են հողաշինարարական աշխատանքներ։ Փորվող փոսորակը...
Ըստ նրան՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերը չեն կարող հասնել այն մակարդակի, որ արտահայտեն հասարակության լայն զանգվածների ցանկությունները, սպասումները, իղձերը, և այս պարագայում ձևավորված միասնական թեկնածուն լիրիկական բնույթ կկրի: Բոստանջյանի կարծիքով՝...
Այս տարի բուհերի մեծ մասում, այդ թվում նաև Երևանի պետական համալսարանում կան թափուր տեղեր: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում ասաց ԵՊՀ ռեկտոր, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Արամ Սիմոնյանը՝ հավելելով, որ թափուր տեղեր չկան միայն...
Տոնական միջոցառումների ընթացքում «Հետքի» հարցմանը, թե որն է համարում Ալավերդիում ամենահրատապ լուծում պահանջող խնդիրը, քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը պատասխանեց, որ ամենակարևոր խնդիր առանձնացնելը արդարացի չի համարում, քանի որ դա կնշանակի մի շարք...
Հայաստանը մեկն է այն 167 պետություններից, որ միացել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին և ենթակա է մարդու իրավունքների կոմիտեի կողմից կանոնավոր ստուգումների: Մարդու իրավունքների կոմիտեն Հայաստանում վերջին անգամ...
Հիմա հեռուստատեսությանը մեծ մրցակից է համացանցը, ներկա դրությամբ հիմնական մրցակցությունը ոչ թե արվեստի ոլորտների միջև է՝ սերիալ-խաղարկային ֆիլմ և այլն, այլ հիմնական պայքարը համացանցի ու մեծ հեռուստաընկերությունների միջև է:
Այսօրվա մամուլի ասուլիսում ԵՊՀ ռեկտոր, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Արամ Սիմոնյանը հայտնեց, որ ԵՊՀ է ընդունվել 3507 ուսանող, որից 381-ը՝ անվճար պետպատվերի շրջանակներում, իսկ 3126-ը՝ վճարովի ուսուցման համակարգում:
Մինասի որմնանկարը վերականգնվում է
Էպիկական պատումը Քոչարը ներկայացնում է գրաֆիկական 7 էջով՝ վերարտադրելով Հայկական լեռնաշխարհում իբրև թե պահպանված հնագույն հարթաքանդակներ, որտեղ պատկերված են Սասնա դյուցազունների քաջագործությունները:
Հայկական կողմում դեռևս շինարարություն էր, վրացականում՝ վաղուց արդեն քաղաքակրթության հոտն էր գալիս: Մոտենալով սահմանին զարմացա, երբ ստիպեցին մեքենայի բոլոր ուղևորներին դուրս գալ մեքենաներից ու սահմանային անցակետն անցնել ոտքով:
Ավարտվեց հերթական` 9-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: Փառատոնի փակման հանդիսավոր արարողությանը ես ներկա չեմ եղել, չեմ էլ դիտել հեռուստատեսությամբ կամ համացանցում: