Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի ֆինանսների նախարարությունը և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ պայմանագիր են կնքել՝ մայրաքաղաքի մետրոյի վերակառուցման և վերազինման աշխատանքների...
Հանրապետական կուսակցության Լոռու մարզային կառույցը սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Վանաձորի քաղաքապետի թեկնածուներից սատարելու է գործող քաղաքապետ, հանրապետական Սամվել Դարբինյանի թեկնածությունը:
Գյուղացիներին բաժանված ցորենի անորակ սերմնացուից ստացված ցածր բերքի վերաբերյալ դժգոհությունը դեռ չավարտված՝ գյուղացիները կրկին ահազանգում են: Այս անգամ նրանց ահազանգի թեման գյուղատնտեսական մշակաբույսերի նոր վնասատուի՝ ցեցի տարածումն
Նախկինում Վանաձորի քիմիական գործարանի ենթակայության տակ գտնվող թիվ 3 հանրակացարանի շուրջ 40 ընտանիք արդեն 40 տարի ժամանակավոր գրանցումով (սկզբում տարին մեկ, այնուհետև 2 տարին մեկ վերագրանցվելով) ապրում է նշված հանրակացարանում:
Օգոստոսի 4-ից 5-ը հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 6-ից 8-ը՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ՝...
Հարգելի պարոն Վարդանյան, մեծ հարգանքով Ձեր հանդեպ ուզում եմ նշել, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տ. Ուրիխանյանի կողմից որևէ վիրավորանք Ձեզ չի հասցվել, այլ պարզապես հայտնվել է կարծիք, թե լավ կլիներ՝ Ձեր բացակայության տարիներին ոչ թե ԱՄՆ-ում լինեիք,...
Վերջերս, սուրիահայութեան թեման հայաստանեան լրատուամիջոցներու եւ տարբեր հասարակական կազմակերպութիւններու թէժ քննարկման առարկան դարձած է: Այս երեւոյթը երբեմն պայմանաւորուած է ազգային ապրումներէ մղուած հետաքրքրութեամբ, իսկ աւելի յաճախ այդ պայմանաւորուած...
Այսօր Ֆիլադելֆիայում System of a Down-ի համերգին բնապահպան-ակտիվիստ Սերժ Թանգյանը կրել է Թեղուտի շապիկը, ի պաշտպանություն Թեղուտի փրկության:
Այսօր Երևանում՝ Բելառուսի դեսպանատան մոտ, անցկացվեց ակցիա՝ ի պաշտպանություն «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ Ալես Բելյացկու:
Ես զուտ մասնագիտական տեսակետից արտահայտեցի իմ կարծիքը, որին անդրադառնալն այժմ հարկ չեմ համարում: Սակայն իմ բարյացակամ խոսքը, այն էլ` ցավով արտահայտված, որոշ շրջանակներում այլ կերպ ընդունվեց, ավելին` անհիմն քաղաքականացվեց:
Մինչեւ վերջերս երկար տարիներ մասնակցել եմ գյուղի ամառային աշխատանքներին, հնձել եմ (հրավիրում եմ հարգելի Հարությունյանին եկող տարի միասին հունձ անելու, եթե երբեւէ ձեռքը գերանդի վերցրած կա, իհարկե):
«Այսօր իսկապես մեծ ներուժ կա երկու երկրների քաղաքների միջև հաստատված հարաբերությունները առավել գործնական փուլ տեղափոխելու հարցում: Այն ծրագրերն ու աշխատանքները, որոնց իրականացմանը ականատես եղա Երևանում, արդեն իսկ բավական են հասկանալու, որ ձեր մայրաքաղաքն...
ԴԱՀԿ ապահովող ծառայությունը ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել է, որ ԴԱՀԿ աշխատակից ներկայացած Արթուր Եղիազարի Սամվելյանն աշխատել է ծառայությունում 1999-2001 թվականներին՝ որպես հարկադիր կատարող, սակայն ներկայումս որևէ առնչություն չունի...
Ուշագրավ է նաև «Մարտի 1-ի» մինչ օրս չբացահայտված գործում հմտացած ոստիկանության աշխատակցին՝ Վահագն Հարությունյանին, գործի քննությունը հանձնելը: Վերջին հանգամանքը, ինչպես նաև մինչ Վահե Ավետյանի մահվան արձանագրումը ներկայացված մեղադրանքը նրա մահվանից...
Հերթական 0-ն օլիմպիական խաղերում ու կրկին ծանրորդի կատարմամբ: Քիչ առաջ 85 կգ քաշային գյումրեցի ծանրորդ Արա Խաչատրյանը, պոկում վարժությունում պատվիրելով ամենաբարձր նախնական քաշը՝ 165 կգ, ձախողեց իր բոլոր 3 փորձերը ու դուրս մնաց պայքարից: Հիշեցնենք,...
Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրանցված օգտատերերի 83 մլն 90 հազարը կեղծ է, և Ֆեյսբուքի ղեկավարությունն ուզում է արգելափակել նման օգտատերերի: Այս 83 մլն հաշիվների մեջ մտնում են օգտատերեր, ովքեր ցանցում գրանցվել են կեղծ անունով, կամ կեղծ անունով երկրորդ...
Պարզվել է, որ նրանք գիշերը Հալաբյան փողոցի թիվ 25 շենքի հետնամասից «ՎԱԶ-2121» մակնիշի մի ավտոմեքենա են փախցրել, որը Նուբարաշենի այգեգործական ընկերության տարածքում ապամոնտաժել են և գողացել նշված պահեստամասերը:
Օգոստոսի 2-ին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 4 շենքի բակում վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա և դիմել փախուստի: Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Հատուկ քննչական ծառայության և ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների հետևողական, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 6-ին՝ ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում, հիշյալ ավտոմեքենայից քաղաքացիներին...
Օգոստոսի 5-ին՝ երկաթուղայինների օրը, երթևեկությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներում Հայաստանի բնակիչների համար կլինի անվճար:
Օգոստոսի 4-ին Երևանի ռուսական արվեստի թանգարանում (Ա. Աբրահամյանի հավաքածու) կկայանա գրական-երաժշտական երեկո՝ նվիրված մեծանուն նկարիչ Մարկ Շագալի ծննդյան 125-ամյակին:
Օգոստոսի 2-ին հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի կին: Պարզվել է, որ նույն օրը նա ցանկացել է «ՊԱԶ» մակիշի ավտոբուսի ընթացքի ժամանակ Չորաթան գյուղի...
Նույն օրը Հալաբյան և Էստոնական փողոցների խաչմերուկից, Դավիթ Ղ.-ին ծեծի ենթարկելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1958 թ. ծնված Արսեն Ն.-ն և 1993 թ. ծնված Էրիկ Մ.-ն: Պարզվել է, որ Հ. Թումանյանի անվան այգում վիճաբանության ժամանակ նրանք ձեռքերով և ոտքերով հարվածներ...
Օգոստոսի 1-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, իր տան մոտից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Գոռ Խ.-ին: Պարզվել է, որ նա հուլիսի 31-ի գիշերը «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով 6 աղբաման է գողացել Արշակունյաց պողոտայից...
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել մարդկանց շահագործելու, այն է՝ օրգաններ՝ երիկամ, վերցնելու համար Ս. Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները և դատապարտել երկարատև ազատազրկման:
Օգոստոսի 1-ին հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ բազմաթիվ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1967 թ. ծնված Արթուր Վ.-ն: Պարզվել է, որ գիշերը՝ վիճաբանության ժամանակ, Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցում հարբած...
Օգոստոսի 2-ին տեղի ունեցավ քաղաքաշինության նախարարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությունների հանդիպումը՝«Բնակելի շենքերում էներգաարդյունավետության բարելավման ուսումնասիրություն» ծրագրի մեկնարկը հայտարարելու...
Տեղում պարզվել է, որ «Սկանիա 420» մակնիշի (վարորդ՝ Իրաքի քաղաքացի, 1975 թ. ծնված Բախտիար Օթմանի Ռաշիդ) բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Թափվել է մոտ 20 տոննա դիզվառելիք:
Օգոստոսի 2-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջից քաղաքացի է ցանկանում նետվել ցած: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը՝ պարամեդիկներով:
Ակցիայի ժամանակ տուժողի հոր՝ Գառնիկ Ավետյանի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանն անդրադարձավ նույն օրը՝ առավոտյան, ոստիկանության տարածած հաղորդագրությանը՝ ասելով, որ ոստիկանությունը ստում է այն մասին, որ իրենք պատշաճ ձևով հրավիրվել են՝ ծանոթանալու...
Թալինի քաղաքապետի ընտրություններում Մնացական Մնացականյանը որոշել է պաշտպանել ոչ թե ՀՀԿ թեկնածու Սարգիս Արամյանին, այլ իր նախկին ենթակային՝ Թալինի փոխքաղաքապետ Վորոշ Խաչատրյանին: Ասում են՝ Մնացական Մնացականյանը նույնիսկ կուսակցության դեմ գնալու...
Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քաթանջյանն առաջիկայում հրաժարական է տալու: Ըստ ամենայնի, նրա «ոտքի տակը փորել է» ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը (Քեթրինի Միհրանը), որը ցանկանում է համայնքում սեփական...