Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության հրավերով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ Ռազմարդյունաբերական կոմիտեի պետ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Լեհաստանի Կիելցե քաղաքում անցկացվող ռազմարդյունաբերական...
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ ընդամենը 5 հոդվածից բաղկացած օրենքի նախագիծ են ներկայացրել Ազգային ժողով, որը վերաբերում է Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեություն ծավալողներին պետական աջակցություն ցուցաբերելուն:
Կարեն Կարապետյանը նշել է, թե շնորհակալ կլինի բոլոր գործընկերներին, ովքեր կներկայացնեն իրենց առաջարկությունները և տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս պատրաստվում է հրավիրել գործընկերներին՝ տնտեսագետներին, գործարար աշխարհի ներկայացուցիչներին, խոշոր...
Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը հուլիսի 26-ին՝ գիշերը ժամը 2-ի սահմաններում, ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ հրազենային վիրավորում է ստացել:
Քիչ առաջ ավարտվեցին ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերը: Նիստերում ներկայացվեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը ու հավանության արժանացավ։
Գերմանիայի Օսնաբրյուկ քաղաքի «Neue Osnabrücker Zeitung» օրաթերթի տպագիր տարբերակի ղեկավար Մարկուս Թակենբերգն (Marcus Tackenberg) ասում է, որ խմբագրությունում որոշել են առավելագույնը 17 տողով անդրադառնալ սեպտեմբերի 11- ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների...
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նիստերում «ներկայացվեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը ու երաշխավորվեց ՀՀԿ խորհրդին ներկայացնելու համար ու քննարկվեց, և այն հավանության արժանացավ»։...
Խանդոյանին արդեն տեղափոխել են քրեակատարողական հիմնարկի միայնակ խուց, սակայն սուր գլխացավեր ունի։
Գործով փաստաբան Կարեն Մեժլումյանը «Հետք»-ին փոխանցեց, որ դատական նիստին ներկա է գտնվել նաև Ղուկասյանը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է մեկ միջազգային եւ տասը տեղական հասարակական կազմակերպություն:
Որոշման նախագիծը մոտ մեկ ամիս առաջ ներկայացվել է հանրային քննարկման, սակայն այդ ողջ ընթացքում, որքան էլ զարմանալի է, հասարակական կառույցների կողմից առաջարկություններ եւ դիտողություններ չեն ներկայացվել:
Պետպատվերի գինը վերանայվել է՝ 1.100.000 դրամի փոխարեն սահմանվել է 700.000 դրամ՝ ոչ դեղապատ ստենտի տեղադրման համար:
Արաբական Միացյալ Էմիրություններում գործող «Արեմպա ինթերնեյշնլ» ՍՊԸ ՖԶԵ(«Arempa International» LTD FZE) ընկերությունը Հայաստանի տարբեր պետական կառույցների հետ 2015թ. շուրջ 935 միլիոն 800 հազար դրամ ընդհանուր արժողությամբ պայմանգրեր է կնքել:
Լևոն Բարսեղյանը ՏԻՄ ընտրություններին մասնակցելու պատճառով ժամանակավորապես կդադարեցնի խմբագրի եւ ծրագրի ղեկավարի լիազորությունները:
Գիտական շրջանակներում քննարկման առարկա է սլովենական հաջողության ֆենոմենը:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է, որ շաբաթներ առաջ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ուղղված նամակներին խմբակցությունն այդպես էլ պատասխան չի ստացել:
Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ կուղղվեն նաև 2016թ. պետբյուջեի սոցիալական պաշտպանության ոլորտում ընթացիկ տարվա գործունեության ընթացքում առաջացած տնտեսումները, տարեկան կտրվածքով՝ 600 մլն դրամ:
ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորումում անցկացվել է երկօրյա շտաբային մարզում, որի նպատակն էր ստուգել զորամիավորման կառավարման համակարգի վիճակը, կառավարման մարմինների պատրաստության աստիճանն ու զորքերի կառավարման ապահովման ունակությունները:
Նախատեսվում է նաև պաշտպանված տիրույթում ներդնել կտակների էլեկտրոնային շտեմարանի և ժառանգական գործերի վարման բաժին:
Անցած 4 ամիսների ընթացքում Երևանի կենդանաբանական այգին ունեցել է 236000 այցելու:
Բակո Սահակյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանին: Քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համանուն գերատեսչությունների միջեւ փոխգործակցությանն...
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում գտնվող իրանահայ Վանիկ Քեշիշյանի այգին զերծ է բոլոր տեսակի թունաքիմիկատներից և աճում է միայն օրգանական միրգ-բանջարեղեն:
Կառավարության նիստի ավարտին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ որոշել է հրաժարական տալ։
ԵԱՏՄ երկրներից ներկրվող մեքենաների նկատմամբ ԱԱՀ-ի գանձումը վերացնելը չի նպաստել ներկրման ծավալների մեծացմանը։
«Ինձ թվում է շնորհակալության կարիք չկա, պարտավոր էին երեք ամիս առաջ տալ, հիմա են տվել:- նկատեց ավագանու անդամը,- Դուք կարող եք ձեր անունից շնորհակալություն հայտնել, բայց, կներեք, ես…»:
Սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել...