Լուսանկարները՝ Արմեն Երամիշյանի
Նոր կառավարության ձևավորումից մինչև բանկային համակարգում խոշորացումներ, Հարկային օրենսգրքի ընդունումից մինչև գազի էժանացում. այս տարի ևս Հայաստանում տնտեսական հիշարժան ու բավականին քննարկված իրադարձությունները քիչ չէին։
Կառավարությունն այսօր որոշել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշեն մաքսակետի զբաղեցրած և սպասարկման համար հատկացված տարածքից «Դյութի Ֆրի Հոլդինգ» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով տրամադրել 278 քմ մակերեսով...
Պետական եկամուտների կոմիտեն 2016թ. կավարտի մոտ 1 տրիլիոն 73 մլրդ դրամ հարկային եկամուտներով:
Ի պատասխան վարչապետի հարցմանը, թե քանի ավիաընկերության են դիմել բանակցելու առաջարկով՝ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը տեղեկացրել է, որ դիմել են 40-ից ավելի ավիաընկերությունների՝ հիմնականում Եվրոպայում տեղակայված:
«Տպագիր վավերագրություն ես թողնում ապագա սերունդներին, անկախ ինչ մասշտաբի է, բայց թողնում ես, եթե մի քանի տարի անց մեկը ցանկանա անցյալը նոր լույսի տակ ներկայացնել, ապա այս գիրքը կօգնի նրան, համենայն դեպս, այնտեղ, որտեղ նախադասությունը կանգ է առել,...
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են ՍՊԸ-ից առանձնապես խոշոր չափերով խարդախություն և յուրացում կատարելու դեպքեր:
Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ Հայաստանի Զինված ուժերի տրամադրության տակ առկա են անհերքելի ապացույցներ՝ ադրբեջանական կողմի նախահարձակ լինելու վերաբերյալ:
«Ժառանգությունը» գտնում է, որ նշված ընտրություններին Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի կողմից ղեկավարվող ապօրինի իշխանությունից Հայաստանն ազատելու նպատակով ընդդիմադիր ուժերի որեւէ դաշինքի հասնելու համար անհրաժեշտ է քննարկել եւ համաձայնության գալ հետեւյալ...
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակվել է 2017 թվականի ապրիլի 2-ին:
Վերակազմակերպման արդյունքում կրթահամալիրի Նուբարաշենի մասնաճյուղի հենքի վրա կստեղծվի հանրակրթական հիմնական մասնագիտացված ծրագրեր իրականացնող ՊՈԱԿ:
Տիգրանի և ջայլամաբուծությամբ զբաղվող մյուս տնտեսությունների վիճակը վատթարացել է, երբ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, վաղամեռիկ Արմեն Մովսիսյանը Իրանից Սյունիքի մարզ է ներկրել մոտ 3000 հատ ջայլամ:
Այսօր` ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Վաղ առավոտյան Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ ադրբեջանական կողմը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ:
Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, վերաբացվեց Ալավերդու Սանահին կայարանային թաղամասի թիվ 3 նախադպրոցական ոսումնական հաստատության վերանորոգված շենքը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 14.00-ի դրությամբ փակ են Ապարան - Նիգավան, Արագած-Միրաք, Բերդ-Ճամբարակ և Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները:
Կառավարությունը այսօրվա նիստում բավարարեց «Արմենիա վայն» գործարան ՍՊԸ-ի ներկայացրած հայտը, որով պետք է կիրառվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն:
Լևոն Մնացականյանը ըստ ուղղությունների տվել է նաև հանձնարարականներ տոնական օրերին ծառայության հստակ կազմակերպման վերաբերյալ
Կառավարությունը այսօրվա նիստին չքննարկվող կարգով ընդունեց «Սյունիք ֆուդ» ՍՊԸ-ին 71 միլիոն դրամի հարկային և մաքսային արտոնություն տալու առաջարկը։
Կառավարության տարեվերջյան նիստում նախքան օրակարգային հարցերին անցնելը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվել:
Միջազգային հանրությունը՝ եռանախագահների միջոցով, բազմիցս կոչ է արել հարգել զինադադարը հատկապես տոնական օրերին:
Կառավարության այսօրվա նիստին հավանության արժանացավ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի՝ ֆինանսների նախարարության «Ուսուցման կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարման առաջարկը։
Ցածր գնաճային միջավայրում Կենտրոնական բանկը տարվա ընթացքում աստիճանական նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ ընդհանուր առմամբ՝ 3.5 տոկոսով:
«Ադրբեջանական զինված ուժերի այս արարքն ակնհայտորեն խախտում է կյանքի իրավունքը պաշտպանող միջազգային բոլոր պահանջները»:
Ուզում եմ տեղեկացնել ԿԳ նախարար պարոն Մկրտչյանին, որ հույսեր չկապի, թե գործող ընտրության կարգով oրենքով ամրագրված` դպրոցի զարգացման ծրագիրը, իր որակմամբ՝ դպրոցի անձնագիրը, կգործի. դրանում հերթական անգամ համոզվեցի:
«Ոնց սկսել եք, տենց շարունակեք։ Ես գիտեմ, որ բավականին ամբիցիոզ ծրագրեր ունեք, այնպես որ ձեզանից ակնկալում ենք կրիտիկական, փոփոխվող, փայլուն արդյունքներ»։
Հասարակական կազմակերպությունների առաջարկությունների հիման վրա փոփոխություններ կկատարվեն Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում՝ նրանում ներառելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առավել մեծ թիվ:
Ստացված գումարը կուղղվի հանրային և մասնավոր շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը։
«Ուզում ենք երկու բազա համատեղել. համայնքներում այդ հողատարածքները ինչ ձևով են հարկվում և ինչ ձվով են ջրօգտագործման պայմանագրերը կնքվում։ Կարծում եմ՝ ճշտման մեջ բավականին հետաքրքիր փաստեր ենք պարզելու և համապատասխանաբար շուկան է մեծանալու։ Օգտակար...
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, որ բարեփոխվում է պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ընթացակարգը:
Այս տարվա նոյեմբերի 30-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը Հայաստանում կազմել է 459 152, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 4 139-ով:
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գործունեությանը, նշեց, որ այս նախարարությունը չպետք է զբաղվի այն գործառույթների իրականացմամբ, որը կատարում է առավել վատ, քան...
Հայկական կողմից զոհվել են երեք զինծառայողներ` ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը
Նախարարությունը վեցամսյա ժամկետում պետք է մշակի և կառավարության աշխատակազմ ներկայացնի հրաձգություն մարզաձևի զարգացման ռազմավարությունը և միջոցառումների իրականացման 2018-2024 թվականների ծրագիրը:
11 ավտոմեքենաներից 9-ը 1998 թվականի արտադրության են, մեկը՝ 2003, իսկ ամենաթանկ գնային արժեքովը (10 միլիոն դրամից ավելի) 2007 թվականին արտադրված «Հունդային Սոնատա» մակնիշի է։
«Ծրագրի շրջանակներում վերանորոգում, կառուցում կամ նոր տուն ենք գնում վիրավորված զինծառայողի ընտանիքի համար»։
«Ներկայումս ընկերության մոտ առկա են որոշակի խնդիրներ, ուստի առաջացել է ներմուծվող ապրանքների ժամկետի երկարաձգման անհրաժեշտություն»,- նշված է որոշման նախագծում:
Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր, մտքեր փոխանակել մեր երկրում հակակոռուպցիոն քաղաքականության ու այդ ուղղությամբ իրականացվող երկկողմ փոխգործակցության վերաբերյալ:
Դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի հետ սահմանի տարբեր ուղղություններով Ադրբեջանի զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ:
Այսօր վաղ առավոտյան Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ ադրբեջանական զինուժը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:
Հայաստանի մարզերում դեկտեմբերի 29-31-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է:
Կոտայքի, Շիրակի մարզերում, Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Վանդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը Սամվել Սահակյանի դիմումի հիման վրա դեկտեմբերի 27-ին հարուցված վարչական վարույթի կապակցությամբ լսումներ կիրականացնի 2017թ. հունվարի 12-ին: