Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
Այսօր՝ հունիսի 21-ին, ժամը 19:00-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ ցույց, որի ընթացքում ստեփանակերտցիները վանկարկում էին «Արայիկ հեռացի՛ր» և «Արայիկ դավաճա՛ն»:
Քաղաքական ճգնաժամը հաղթահարված է, և մենք բոլորով վերադառնում ենք Հայաստանը նորովի կառուցելու, մեր երեխաների այսօրը և ապագան կառուցելու քրտնաջան աշխատանքին:
Կալանավորման միջնորդությունը դեռևս չի մակագրվել։
Ընտրության օրն, անկախ իր ուրախ կամ տխուր վերջաբանից, տնից դուրս գալու այն եզակի օրերից է, երբ կանայք կրում են իրենց տոնական զգեստներն, ոսկյա ու թանկարժեք զարդերն ու գնում ընտրության:
Հավաքը, որի մասին հայտարարվել էր ֆեյսբուքյան տիրույթում, նախաձեռնվել է այն բանից հետո, երբ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ ԱԺ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Մեզ անհրաժեշտ է Սահմանադրություն, որը ճանապարհ կբացի դեպի ուժեղ զարգացած պետություն և դրանից բխող այնպիսի օրենսդրություն, որը կբացառի դրա երկակի մեկնաբանության բոլոր հնարավորություններն ու միջոցները։
Ադրբեջանը շարունակում է եվրոպական կառույցներն օգտագործել սուտ, ապատեղեկատվություն տարածելու համար, շարունակում է հայ ռազմագերիների վերադարձը պայմանավորել բազմաթիվ նախապայմաններով, ինչն անընդունելի է:
Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության այսպիսի տևական և անօրինական խախտումները լրջորեն խոչընդոտում են այդ հայտարարության ամբողջական կիրառմանը և նոր սպառնալիքներ ստեղծում տարածաշրջանի անվտանգության ու խաղաղության համար։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ 2021 թվականի հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։
Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետընտրական հանրահավաքը (ուղիղ հեռարձակում)։
«Վանաձոր» ԲԿ-ում հոսպիտալացված հիվանդները դուրս են գրվել, իսկ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ում հոսպիտալացված 2 երեխայի բուժումը շարունակվում է, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։
ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ըստ մամուլի հաղորդագրության, շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին՝ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների և իշխող թիմի հաղթանակի կապակցությամբ։
Նախնական տվյալներով՝ վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են: Աճյունները ՀՀ տեղափոխելուց հետո՝ ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբաժշկական փորձաքննություն:
Երկու քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվել 9 անձ։
Ընտրությունների գնալը հետպատերազմյան շոկային և երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակում սխալ էր, բայց ավելի մեծ սխալ է անհաջողության ողջ բեռը հասարակության վրա բարդելը։
Ընտրություններին նախորդող քարոզարշավը նույնպես ուղեկցվել է լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումներով․ հունիսի 7-18-ին արձանագրվել է ֆիզիկական բռնության 2, տարատեսակ այլ ճնշումների 5 դեպք։
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կառույցների ղեկավարներին և հանձինս նրանց՝ դիտորդական առաքելությանը, կատարված աշխատանքների համար:
2021թ. հունիսի 20-ին Ա. Այվազյանը ձերբակալվել է: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Վերոնշյալ առերևույթ հանցավոր արարքները կատարելու կասկածանքով բժշկական կենտրոնի ղեկավարը նույն օրը ձերբակալվել էր:
Տղամարդը հարցաքննվել է որպես կասկածյալ, տվել խոստովանական ցուցմունք, և նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Այսօր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները:
Վրաստանի վարչապետ Իռակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավն անցկացնում էր ատելության, բռնության և հոգեբանական հարկադրանքի կոչերով, որպիսի փաստերը հաստատված են նաև ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով:
«Հայաստան» դաշինքը վերահաստատում է իր մոտեցումը, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները խիստ վիճահարույց են և վստահություն չեն ներշնչում:
Ծանր հանցագործությունների Բաքվի դատարանում սկսվել է 13 հայ ռազմագերիների դատավարության նախնական դատական նիստը, որոնք մեղադրվում են, իբր, ահաբեկչական նպատակներով Ադրբեջանի տարածք ներթափանցելու մեջ։ Այդ մասին հայտնում է Trend գործակալությունը։
Ընտրողները մեծամասամբ ազատ էին իրենց ընտրական կամքն արտահայտելու առումով։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շարունակելու է իր մասնակցային դերակատարումը Հայաստանում ընթացող բոլոր քաղաքական գործընթացներին և պատրաստվում աշնանը սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։
Երևանի Մերիոթ հյուրանոցում միջազգային դիտորդները ներկայացրեցին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնահատականը։
Այսօր կայացած նիստի արդյունքում ԿԸՀ-ն նշված անձի վերաբերյալ դատախազի երկու միջնորդությունները բավարարել է:
Վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով ձերբակալվել է Կ.Գ.-ն:
Պեսկովը վստահեցրել է, որ Կրեմլում ուշադրությամբ հետևում են Հայաստանից եկող նորություններին և ողջունում են Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությունը ընտրությունների կայացման վերաբերյալ։
Հաջողություն եմ մաղթում նաև ժողովրդի որոշակի վստահության արժանացած մյուս քաղաքական ուժերին:
Մանդատներից հրաժարման դեպքում նոր ընտրությունների անցկացման հավանականության վերաբերյալ հարցին՝ Տիգրան Մուկուչյանը կրկին դժվարացավ հստակ պատասխանել։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը մասնակից մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:
Քվեարկության օրվա ընտրական գործընթացը, ընդհանուր առմամբ, եղել է կազմակերպված, ընթացել սահուն և խաղաղ պայմաններում, առանց լայնածավալ կոպիտ խախտումների, սակայն, այդուհանդերձ նկատվել է որոշակի լարվածություն մի շարք ընտրատեղամասերում։
Մնացած 86 դեպքերով լրացուցիչ նյութեր են նախապատրաստվում:
Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է 5 անձ:
ԱՆ-ն հայտնում է, որ 63 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 1 դեպք:
Ընտրողների ցուցակում ընդգրկված ըտրողների ընդհանուր թիվն է 2 միլիոն 591.316, քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 282.411 քաղաքացի:
Ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցել է 1 մլն 281 հազար 911 մարդ;
Գլխավոր դատախազությունն առաջիկայում կներկայացնի նաև ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում ստացված հաղորդումների, ահազանգերի հիման վրա իրականացված ծավալուն գործունեության արդյունքները:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները ընթացել են ներհանրապետական օրենսդրությանը համապատասխան։ Այդ մասին նշվում է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության վերջնական եզրակացության մեջ։
Հերքում ենք նման տեղեկատվությունը: Հոլովակում հստակ տեսանելի է, որ աթոռը նետում է մուգ վերնազգեստով տղամարդը, իսկ Սուրեն Սահակյանը սպիտակ վերնաշապիկով է։