Առաջացած վիճաբանության արդյունքում Սուրեն Սահակյանին և ՔՈ ՍԴԿ մեկ այլ վստահված անձի բերման են ենթարկել ոստիկանության բաժին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն իսկ սկսել է հրապարակել արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, որին կարող եք հետևել ստորև ստեղադրված թարմացվող աղյուսակի միջոցով։
Քվեարկությանը մասնակցել է 865 մարդ, 5 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է էլեկտրոնային քվեարկության արդյունքները, որի միջոցով քվեարկել են օտարերկրյա պետություններում հայկական դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներն ու նրանց ընտանիքների անդամները։
Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ՀԷՑ-ը հոսանիք անջատման որևէ առնչություն չունի:
Մնացած 65 դեպքերով լրացուցիչ նյութեր են նախապատրաստվում:
«Հայաստան» դաշինքի վստահված անձինք և թեկնածու Ռոբերտ Ղալեչյանը պահանջում էին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին դուրս հանել Երևանի 9/21 ընտրատեղամասից։
Գյուղն ունի 382 ընտրող, որից քվեարկությանը մասնակցել է 168-ը կամ 43,5%-ը։
2021 թվականի հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ժամը 20:00-ի դրությամբ, մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից 1 281 174-ը կամ 49,4 %-ը։
5 դեպքը հաղորդվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ՝ ՀՀ քր.դատ.օր.-ի 180-181 հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու համար, իսկ 36 տեխնիկական բնույթի և 46 տեղեկատվական բնույթի հաղորդումներն ուղղորդվել են տարածքային մարմիններ։
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ կրակոցներն արձակել է պատգամավորի թեկնածուի որդին, ով ի վիճակի չէ քննչական գործողություններին մասնակցել:
«Հետք»-ը կմնա այս տեղամասում, կհետևի հաշվարկի ընթացքին և կներակայցնի արդյունքները։
Այս ընտրատեղամասում ժամը 19:17 դրությամբ քվեարկել է 1958 գրանցված ընտրողներից 782-ը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից խնդրի վերաբերյալ գրություն կուղարկվի իրավապահ մարմիններին, հարցը կլինի Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո։
Հանձնաժողովի նապագահ Լիլիթ Առուշանյանից փորձեցինք պարզել, թե ով է տվյալ քաղաքացին և ինչու է տեղամասում գտնվում, պատասխանեց, որ ԲՀԿ-ի վստահված անձն էր, սակայն հիմա ոչ բեյջ ունի, ոչ էլ գրանցվել է: Նախագահը դուրս հրավիրեց քաղաքացուն:
Կատարվել են անհետաձգելի բազմաթիվ քննչական և դատավարական այլ գործողություններ:
Հանձնաժողովի նախագահը նշեց, որ միջադեպեր չեն գրանցվել, սակայն արձանագրվել է, որ ընտրատեղամասում եղել է մեկ դիտորդ, որն ուներ վկայական, բայց իր անունը չկար հավատարմագրված դիտորդների ցուցակում։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Վստահված անձը չէր ուզում, որ լրացուցիչ ցուցակով ընտրության եկած ամուսինները մասնակցեն քվեարկությանը՝ պատճառաբանելով, թե այսպես կարող է ցանկացած անձ գալ եւ քվեարկել։
Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում բնակվող Սաֆարյանների ընտանիքն այս ընտրություններից միայն խաղաղության հաստատում է ակնկալում, ասում են՝ գյուղի խնդիրները երկրորդական են:
Շենքերից մեկի բնակիչը, նախնական տվյալներով՝ ոչ սթափ վիճակում, իր բնակարանից հրացանից կրակոցներ է արձակել օդ։
2021 թվականի հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ժամը 17:00-ի դրությամբ, մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից 989 972-ը կամ 38,17 %-ը։
Նա մեղադրում էր հանձնաժողովի անդամներին, որ իրեն չեն տեղեկացրել, որ իրավունք չունի մնալ ընտրատեղամասում:
Իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները տեղի ունեցածը բացահայտելու համար։
19/18 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 1977 ընտրող, որից 602-ը 17:45-ի դրությամբ արդեն քվեարկել է։
Այգեշատում օգնության կարիք ունեցողները համեմատաբար շատ են։ Ժամը 17:45-ի դրությամբ օգնության կարիք է ունեցել 16 ընտրող։
Պարզաբանելով իրավիճակը՝ քարտուղարն ասաց, որ իր խնդրանքով են թղթի վրա նշումներ կատարել, որպեսզի նա գա և իր ձեռագրով տվյալները լրացնի գրանցամատյանում:
Արարատ գյուղում կա 3 ընտրատեղամաս։ Ժամը 15։30-ի դրությամբ տեղամասում գրանցված 2008 ընտրողներից քվեարկությանը մասնակցել էր 629 հոգի։
10/9 տեղամասի «Հայաստան» դաշինքի վստահված անձ Էդգար Վարդանյանն ասում է, որ քաղաքացիներ են եղել, որ շատ երկար ժամանակ ուսումնասիրել են թերթիկները և տպավորություն էր, որ նոր էին որոշում՝ում ընտրել։
Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 38 հաղորդում, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցով անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու համար:
Ընտրատեղամաս եկավ մի տարեց կին՝ ով չէր հասկանում՝ ում և ինչպես քվեարկել, Հանձնաժողովի նախագահ գոռ Աբգարյանը փորձեց օգնել.
Ազգային ժողովի ընտրությունների օրը՝ ժամը 08։00-16։00-ի դրությամբ, ոստիկանության Թեժ գծով ստացվել է 60 ահազանգ, իսկ ԱՊՀ և միջազգային դիտորդներից ահազանգեր չեն ստացվել:
Ընտրատեղամասում մինչ այս պահը որևէ խախտում չէր արձանագրվել:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները տեղում արձանագրել են, որ կնոջ վատառողջ լինելու պատճառով հրավիրվել է «Շտապօգնության» բրիգադ: Այս մասին նշել են նաև բերման ենթարկված կինը և փաստաբանները:
Հանձնաժողովի քարտուղար Գասպար Եղիազարյսնը նշեց, որ այսպիսի պասիվ մասնակցություն նույնիսկ համայնքապետի ընտրության ժամանակ չի եղել։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 7/7 ընտրատեղամասում ԲՀԿ վստահված անձ Վարդուհի Խաչատրյանը թղթի վրա նշումներ էր անում «Իմ քայլի» քարտուղարի փոխարեն:
Նշանակվել է դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն:
Գեղարքունիքի մարզի Լճափ համայնքի բնակչուհի Մանուշ Մանուկյանը ստիպված էր ավելի քան մեկ ժամ անցակցնել ընտրատեղամասում ՝ ընտրելու իր իրավունքից օգտվելու համար։
Այս մասին Տիգրան Մուկուչյանն ասաց «Հետք»–ին տված հարցազրույցում
Հանձնաժողովի նախագահ Կարինե Եսայանը պարզաբանեց, որ քվեաթերթիկները բաժանող աշխատակիցը հոգնած է եղել
Այս մասին գրանցամատյանում գրառում է կատարել նաև «Հայաստան» դաշինքի մեկ այլ ներկայացուցիչ Մեսրոպ Մանուկյանը՝ նշելով, որ ընտրողները բացեիբաց ցույց են տալիս 3-րդ համարի քվեաթերթիկը, ապա նոր դնում ծրարի մեջ:
Նշված դեպքերից վերջինի առթիվ հարուցվել է քրեական գործ, մնացած 14 դեպքերով լրացուցիչ նյութեր են նախապատրաստվում:
Հունիսի լույս 20-ի գիշերը Վեդիի 43-ամյա բնակիչը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Տղամարդը ձերբակալվել է։
Այդ պահին ընտրատեղամաս մտավ նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Վերջինս մեզ հետ զրույցում նույնպես նշեց, որ նման դեպքերը չեն արձանագրվելու:
Երեք տեղամասերում էլ մինչ այս պահը խախտումներ չեն արձանագրվել։
Պաշտպանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը վաղ առավոտից իրականացնում է ընտրական գործընթացի անկախ դիտարկում է ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզային ստորաբաժանումներում:
Հունիսի 20-ին, ժամը 12։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեձոր փողոցի փողոցի թիվ 74 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից հրդեհ է նկատվում։
Այս տարի Հայաստանի և հայ ժողովրդի համար փախստականների միջազգային օրը վերաիմաստավորվում է նաև նոր մարտահրավերների ի հայտ գալով։
2021 թվականի հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ժամը 14:00-ի դրույթամբ, մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից 695 626-ը կամ 26,82 %-ը։
Աջափնյակ համայնքի 6/51 և 6/52 ընտրատեղամասերում քաղաքացիները սպասում են, թե երբ է գալու քվեարկելու իրենց հերթը։
Հանձնաժողովի նախագահ Արտավազդ Ալեքսանյանը վստահված անձնանց հորդորով դեպքի առթիվ արձանագրություն կազմեց:
«Գյուղը փոքր է, ինչքան գիտեմ, փաստացի ավելի քիչ մարդ է ապրում»,- նշեց հանձնաժողովի նախագահը։ Գ. Գրիգորյանն ասաց, որ որևէ միջադեպ չի եղել, բողոքներ չկան։
Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմն արձանագրել է սոցիալական ցանցերում տարածվող քվեարկված քվեաթերթիկների լուսանկարներ, այդ թվում՝ վիրավորական գրառումներով:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 7/7 ընտրատեղամասում քաղաքացին, մինչ քվեախցիկ հասնելը, քվեաթերթիկը դնում էր ծրարի մեջ: Դա նկատելով՝ հանձնաժողովի անդամներից մեկը վրդովվեց՝ ասելով, որ քաղացացին քվեարկությունն իրականացնի քվեախցում։
Տարոն Մարգարյանին հարցրինք, թե արդյոք կուզենար կրկին Երևանի քաղաքապետ դառնալ:
«Պիտի լավ ապրենք, որ իմանանք մեր երեխեքը, թոռներն ապագա ունեն։ Մի քիչ ժողովրդի մասին մտածող լինի, տիրություն անեն»,- նշեց Հակոբ Մինասյանը:
Այս տեղամասում քաղաքացիները հիմնականում ընտրելու կարգից տեղյակ են, չնայած մի քանիսը քվեախցիկի ներսից խնդրում էին իրենց գրիչ տալ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է բողոքարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 19-ի որոշումը, որով հանձնաժողովը նախազգուշացում էր կիրառել կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։
Հիշեցնենք, որ ընտրատեղամասում քարոզչությունը արգելված է։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Քաղաքացիներից մեկը չկարողացավ քվեարկել, քանի որ իր անունը ոչ մի տեղամասի ցուցակում չհայտնաբերվեց։
Աբովյան քաղաքի 29/06 ընտրատեղամասում հաշվառված է 1649 ընտրող, մինչև կեսօր ընտրություն է կատարել 750 քաղաքացի։
9/12 ընտրատեղամասում 12։50-ի դրությամբ՝ 1932 ընտրողից մասնակցել է 428-ը։
12 տեղամասում քվեախցիկը և ընդհանուր կահավորանքը եղել են այնպիսին, որ կարող էին խախտել քվեարկության գաղտնիությունը:
Որոնցից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների հատկանիշներով ընթացք է տրվել 7 դեպքի, իսկ 14-ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են որպես պատահար:
Ընտրատեղամասում գտնվող դիտորդը մեզ հավաստիացրեց, որ արձանագրում են այս դեպքերը։
Երեւանի Կենտրոն վարչական շրջանի 9/16 ընտրատեղամասում ՏԸՀ նախագահ Գեւորգ Սամսոնյանը նշեց, որ 12:15-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը վերջին երկու ժամում աճել է:
Հանձնաժողովի նախագահ Ամալյա Ռաֆայելյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե ստիպված են 100-ական օրինակով սեղանի վրա շարել, քանի որ չհրկիզվող պահարանում հնարավոր չէ տեղավորել։
Ահազանգերը վերաբերել են ընտրակաշառքին:
2021 թվականի հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ժամը 11:00-ի դրույթամբ, մասնակցել է ընտրության իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից 316 291-ը կամ 12,2 %-ը։
Արարատի մարզի Արտաշատ քաղաքի 12/4 ընտրատեղամասում ժամը 11-ի դրությամբ կուտակումներ էին։ Հանձնաժողովի նախագահ Առուստամյան Շողիկը չէր կարողանում վերահսկել քաղաքացիների հոսքն ընտրատեղամաս։
Վերջինս, ընտրողի հավաստմամբ, օգնում էր գտնել ընտրության գալը հավաստող կտրոնը:
Բողոքի հիման վրա Սյունիքի մարզ գործուղված Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մեկնել են Սիսիան քաղաք:
Կազմված մյուս երկու արձանագրությունը վերաբերում է քվեախցիկից դուրս քվեարկելուն և ընտրողների միջև բարձրաձայն քննարկում կազմակերպելուն։
Տեղամասում ընդհանուր առմամբ՝ հաշվառված է 2016 ընտրող։
Ոստիկանները դեպքի վայրում են։
Քաղաքացիները երբեմն սպասում են 20 րոպե, որպեսզի կարողանան իրացնել իրենց ընտրելու իրավունքը։
Մինչ այս պահն արդեն 320 ընտրող եկել է ընտրելու:
Ընտրատեղամասում հանգիստ է, միջադեպեր չեն գրանցվել: Ընտրողներին օգնելու համար գրանցվել է 2 հոգի:
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հանձնաժողովի նախագահ Սուսաննա Մկրտչյանի խոսքով՝ մինչեւ այս պահը այլ արտառոց դեպքեր չեն գրանցվել։
Ընտրատեղամասում առաջին անգամ իր ընտրությունն է կատարել չորս քաղաքացի։
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն ԲՀԿ և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև, ինչի ժամանակ գազային ատրճանակից կրակոց է հնչել:
Գավառի բնակիչ Նորիկ Գոզեյանը առավոտ կանուխ 19/16 ընտրատեղամաս էր եկել ճշտելու՝ արդյոք այստե՞ղ պետք է քվեարկի։ Պարզելուց հետո, որ ճիշտ է եկել, որոշեց գնալ, հագուստը փոխել, նոր գալ ընտրելու։ Հետո մտափոխվեց՝ քանի եկել է, կքվեարկի։
Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող համար 2/7 ընտրական տեղամասում «Հետք»–ը բաց քվերակության դեպք է արձանագրել։
Որպես օգնող է գրանցվել 1 անձ:
Պաշտպանն ահազանգում է այն մասին, որ պատգամավորության թեկնածուի անձեռնմխելիությունը չի հաղթահարվել։
«Բայց ես կարմիր խաչ պիտի դնեի»,-դժգոհեց ընտրողը։
Ընտրողներից մեկ ուրիշը՝ Նորա Գալստյանը, դժվարանում է պատասխանել, թե ինչ ակնկալիքներ ունի նոր կառավարությունից, ասում է՝ տեսնենք, թե ով կընտրվի, բայց պետք է, որ լավ լինի:
«Հետքը» զրուցել է ընտրողներից մեկի հետ
Ստեղծված է աշխատանքային խումբ, որն ընտրական գործընթացի անկախ դիտարկում է իրականացնում ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզային ստորաբաժանումներում:
Այս պահին դեռ որևէ միջադեպ չի գրանցվել, արձանագրություն չի կազմվել:
Ինչպես հաղորդում է դատախազության հանրային կապերի բաժինը, նշված ժամանակահատվածում ստացվել է ընդհանուր 338 հաղորդում և ահազանգ:
Դատարանը քիչ առաջ հրապարակեց որոշումը։
Այսօր առավոտյան ժամը 8.00-ին բացվեցին բոլոր ընտրատեղամասերը:
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա, կեղծ տեղեկատվություն է»։
Չեխական ոստիկանությունը տարածած տեսանյութում հայտնել է, որ ձերբակալումն իրականում տեղի է ունեցել օրեր առաջ՝ հունիսի 2-ին: