Մենք սատարում ենք բոլոր այն ուժերին, որոնք այս պահին հանդես են գալիս նմանատիպ նախաձեռնություններով և կոչ ենք անում հետևել մեր օրինակին՝ ցած դնել կուսակցական դրոշները և միավորվել այս պահանջ-փաստաթղթի շուրջ:
69-ամյա Գեննադի Պետրոսյանը Արցախի Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի բնակիչներից էր։ 2020թ․ հոկտեմբերի վերջին Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են գյուղ և գերեվարել այնտեղ մնացած Գեննադի Պետրոսյանին։
Ամերիկյան Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնն առանձնացնում է 3 պատվաստանյութ, որոնք պարունակում են այնպիսի միացություններ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել։
Կուզեի հատուկ շնորհակալություն հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարում ընդգրկված բոլոր բուժաշխատողներին, որոնք անխոնջ կերպով կատարում են իրենց ծանր առաքելությունը՝ փրկելով բազմաթիվ մարդկանց կյանքեր ու առողջություն:
Նա վրաերթի է ենթարկել 60-ամյա Ս․ Եղոյանին և 17-ամյա աղջկա։
Բոլոր ՔԿՀ-ները թերբեռնված են և Կառավարությունը որոշել է դրանցից մի քանիսը փակել կամ միավորել:
Միանգամայն հնարավոր է, որ բելառուս զինծառայողներն օգնել են միգրանտներին հատելու Լեհաստանի հետ սահմանը։ Այդ մասին բրիտանական BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Մեծ Բրիտանիան դիտարկում է 2022 թվականի Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի քաղաքական բոյկոտի հնարավորությունը։ Այդ մասին հայտնում է բրիտանական The Times պարբերականը։
Հայկական կողմը համաձայնվել է Բրյուսելում, Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հանդիպման ԵՄ առաջարկին։ Այդ մասին «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից արձանագրվել է հրադադարի 30 լուրջ խախտում, որի արդյունքում հայկական կողմից եղել են զոհեր և վիրավորներ։ Սպանվել են նաև քաղաքացիական անձինք։
Նոյեմբերի 25-ին Երևանում երեկոյան ժամերին սպասվում է անձրև:
Նա ապօրինի պահել է առանձնապես խոշոր չափերով 30 սրվակ հոգեմետ նյութ, որը հայտնաբերվել և վերցվել է վերջինիս աշխատասենյակում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ։
Փաստորեն, եթե մինչեւ 44-օրյա պատերազմը, այսպես ասած, պարիսպով առանձնացած էինք Մերձավոր Արեւելքից, ապա հիմա այդ պարիսպը կամաց-կամաց թուլանում է, քանի որ Մերձավոր Արեւելքն իր բոլոր խնդիրներով ներխուժում է մեր տարածաշրջան։
Ոստիկանության հիշյալ աշխատակիցները ճանաչվել են տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ։
Վարորդների կողմից դիմակ չկրելու հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։
Կամո Մանուկյանը հավաստիացնում է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում «Covid-19» հիվանդության բուժման նպատակով առանձնացված մասնաշենքի պայմանները համապատասխանում են Առողջապահության նախարարի հրամաններով պահանջվող ստանդարտներին:
Հանդիպման նպատակն էր քննարկել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության (ՀԴԿ) հսկողության եւ կանխարգելման 2023-2027 թթ. ռազմավարության հիմնական ուղղությունները։
Այս համայնքներում ընտրություններն անցկացվելու են համամասնական կարգով
Նշենք, որ դպրոց չհաճախելու պատճառների մասին դպրոցների տնօրենները տեղյակ են պահում մարզպետարանների կամ Երևանի համայնքապետարանի իրավասու պաշտոնյաներին
Հանդիպմանը քննարկվել են փոխշահավետ համագործակցության հնարավորություններին և ուղղություններին, մասնավորապես փորձի փոխանակմանը, երիտասարդ մասնագետների ու գիտնականների փոխանակման ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7253 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1404 է:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցներից հետո համաձայնվել են դեկտեմբերի 15-ին հանդիպել Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերություն գագաթնաժողովի շրջանակներում։