Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Վարչությունը հորդորում է, որ խարդախության միջոցով գումարի հափշտակման դեպքերը բացառելու նպատակով` չտրվել խաբկանքներին և ցուցաբերել զգոնություն։
Ուսանողներին, մագիստրոսներին գիտնականը խորհուրդ է տալիս վերապատրաստվել, գնալ ու սովորել դրսում՝ վերադարձի պայմանով: «Մենք այդքան սերունդ չունենք դուրս գնալու համար»,- ասում է նա:
Սոցիալական աշխատողները և Կապանի մանկական կենտրոնի ներկայացուցիչները նշել են, որ ադրբեջանական զինված ծառայողների հայտնվելուց հետո բազմաթիվ են լինում ահազանգերը՝ կապված երեխաների անվտանգության:
2021 թվականի նոյեմբերից «Հողի գաղտնիքը» ծրագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացվում են հնագիտական ուսումնասիրություններից հայտնաբերված գտածոների ցուցադրություններ՝ կարևորելով պատմության և մշակույթի հուշարձանների հանրահռչակումը:
Հայտարարությունից առաջ Ջո Բայդենը հեռախոսազրույց կունենա ԱՄՆ դաշնակից երկրների առաջնորդների հետ, որի շրջանակներում ևս առանցքային թեման կլինի Ուկրաինան։ Այդ երկրի վերաբերյալ Միացյալ Նահանգների նախագահի նախորդ ելույթը կայացել էր երեքշաբթի օրը։
Կարևորվեց նաև փաստաբաններին արտոնագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ գործերով հատուկ դատական վարույթի նախատեսման անհրաժեշտությունը, որի շրջանակներում այդպիսի գործերը կքննվեն արագացված հատուկ կարգով։
Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի նախատեսում հարձակողական գործողություններ իրականացնել Դոնբասում։ Այդ մասին ուրբաթ օրը՝ փետրվարի 18-ին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։
Նախագահի ժամանակավոր պաշտնակատար Ալեն Սիմոնյանն այսօր՝ փետրվարի 18-ին երեք հրամանագիր է ստորագրել։
ԱՄՆ-ն Իրանից հետո լավատեսություն է հայտնել Վիեննայում ընթացող բանակցությունների կապակցությամբ, որոնք միտված են Իրանական միջուկային գործարքի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերականգնմանը։
Երկուստեք անդրադարձ կատարվեց միջազգային տարբեր հարթակներում սերտ համագործակցությանը և դրա հետագա խորացմանը։
Երևանի ավտոբուսների ծրագրի շրջանակում քաղաքի տրանսպորտային ցանցը կհամալրվի ևս 100 նոր ավտոբուսով:
Գայանե Քալանթարյանը նաև համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամ է, որը նույնպես չի գործում: Նիստեր չեն կարողանում գումարել, որովհետև համայնքի ղեկավարը պետք է որոշումները հաստատի:
Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը բնակչությանը կոչ է արել մեկնել Ռուսաստան, իսկ շրջանների ղեկավարներին, իրավապահ մարմինների աշխատակիցներին և արտակարգ ծառայություններին՝ օգնել բնակչությանը հասնելու սահմանային անցակետեր։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «РБК-Украина»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկիրը գտնվում է ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին, իսկ քանի դեռ դա տեղի չի ունեցել, Ուկրաինան անվտանգության երաշխիքներ պետք է ստանա Ռուսաստանից և ԱՄՆ-ից։
Ռուստամ Բադասյանը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ ցուցաբերված աջակցությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը ևս անդրադարձել է գործակցության ընդլայնման հնարավորություններին և ընդգծել, որ այն զարգացնելու դեռևս չիրացված հնարավորություններ կան։
ԳՇ պետի տեղակալը հետևել է զորամիավորման ենթակա զորամասերում անցկացվող տեսական և գործնական պարապմունքների ընթացքին, տվել համապատասխան ցուցումներ։
Ծրագրի մշտական խորհրդատուն նաև հայտնել է, որ տեղի ունեցած սեմինարն իր տեսակի մեջ առաջին միջոցառումը չէ, որն անցկացվում է Թվինինգի շրջանակներում:
Հունական Կորֆու կղզու ափամերձ հատվածում՝ Հոնիական ծովում այրվել է իտալական Euroferry Olympia լաստանավը։ BBC-ի փոխանցմամբ՝ բոլոր ուղևորները տարհանվել են, որևէ մեկը չի տուժել։
Մինչ այս «Քառիակ մեդիա»-ն, որը ներառում է «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, Tert.am կայքը և «Արմնյուզ FM» ռադիոն, հայտնել էր, որ դադարեցնում է գործունեությունը։
Այսպիսով, «Սպայկվաքս» պատվաստանյութի չբացված սրվակների պիտանիության ժամկետը 7 ամսից փոխվել է 9-ի` -25ºC-ից -15ºC պահպանելու պայմաններում:
Հանրապետության տարածքում փետրվարի 18-ի ցերեկը, 19-23-ին ևս սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը փետրվարի 19-ին կիրականացի ռազմավարական զսպման ուժերի զորավարժություններ, որի շրջանակներում կարձակվեն նաև բալիստիկ և թևավոր հրթիռներ։ Այդ մասին գրում է Meduza-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին։
ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետը կարևորել է էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը:
Համեմատության համար Բելառուսում այդ թիվը 3,7% է, Ղազախստան՝ 4,9%, Ռուսաստանում՝ 4,4%, Ղրղզստանում՝ 5,8%։
Գտնում եմ նաև, որ նախարարի ելույթներում հնչեցված առանձին մտքերը հակասում են «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներին։
«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանն ու Արթուր Ղազինյանն առաջարկում են փոփոխություններ քրեական օրենսգրքում՝ նախատեսելով քերական պատասխանատվություն պաշտոնեական կեղծիքի համար:
30 կողմ ձայնով խորհրդարանն ընդունել է հայտարարությունը։
Ավիաընկերության Հռոմ- Երևան- Հռոմ երթուղով չվերթերը կմեկնարկեն սույն թվականի սեպտեմբերի 5-ից և կիրականացվեն երկուշաբթի և ուրբաթ օրերին:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, ինչը բավարարվել է:
Ստացվում է՝ «վերադաս» և «ենթակա» պաշտոնյաներն ընտանիքի անդամներ են:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատագենետիկական և դատաբժշկական փորձաքննություններ:
Առողջացել է 2825 մարդ, գրանցվել է 25 մահվան դեպք։
Պետական եկամուտների կոմիտեն ՀՀ քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական ցանցերի միջոցով կասկածելի ծագում ունեցող դեղեր և դեղամիջոցներ ձեռք բերելուց:
Նրա խոսքով՝ Հայաստանում, մանավանդ օպերային երգչի համար, դժվար է տոմսը գտնել՝ դեպի բոլորի ցանկալի Եվրոպա, ուստի իր համար նշանակալի հաջողություն է համարում այս հրավերը։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։
Փետրվարի 15-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, խուզարկության են ենթարկել դատարանից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձին: