HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունում ներկայացվել է ԵՄ անդամ երկրների կամավորության փորձը

Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել է ԵՄ անդամ երկրների կամավորության լավագույն փորձի ներկայացման սեմինար՝ «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Միջոցառումը հիբրիդային ձևաչափով էր. շահառու կողմի մասնակիցներն ու բանախոսների հիմնական մասը մասնակցել է առկա, իսկ ԵՄ փորձագետներն՝ առցանց։

Սեմինարը կազմակերպել և վարել են ԵՄ փորձագետներ Սեսիլիա Ուներամը և Էրիկ Էգարդը: Շվեդիան ներկայացրել են այդ երկրի կամավոր հրշեջ բրիգադների ասոցիացիայի նախագահ Պեր Վիկբերգը, Վեստրա Սյորմլանդ փրկարարական ծառայությունից Հենրիկ Իֆվարսոնը, Սյոդերտոնի հրշեջ բրիգադից Լեյֆ Յոնսոնը, Մեդելփադի փրկարար ծառայությունից Կարլ Աքսելսոնը: Հայկական կողմից սեմինարին մասնակցել են ծրագրի գլխավոր գործընկեր ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները՝ Հովհաննես Եմիշյանը և Տիգրան Պետրոսյանը, նաև Փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյանը: Սեմինարի ավարտին քննարկվել է Հայաստանում շվեդական գաղափարների իրականացման հնարավորությունը:

Սեմինարի նպատակն էր ներկայացնել ԵՄ կամավորության լավագույն օրինակները և բնակչության պաշտպանության և փրկարար ծառայության ոլորտում ԵՄ անդամ երկրների փորձը։

Ըստ «Թվինինգ» ծրագրի մշտական խորհրդատու Անաստասիա Եզերեցի՝ նման հանդիպումները կարևոր են ոչ միայն Հայաստանի, այլև ցանկացած երկրի համար:

«Ժամանակակից աշխարհում ոչ մի պետություն կամ համակարգ գոյություն չունի առանձին, մենք բոլորս փոխազդում ենք միմյանց հետ: Փորձի և գիտելիքների փոխանակումը բոլոր ոլորտներում, ներառյալ կամավորությունը, օգնում է ձեռք բերել նոր գաղափարներ, թե ինչպես կարելի է ավելի արդյունավետ կազմակերպել աշխատանքը, թույլ է տալիս խնդրին նայել նոր տեսանկյունից, ինչպես նաև գտնել դրանց լուծման արդյունավետ եղանակներ և յուրաքանչյուր երկիր ինտեգրել միջազգային հանրությանը»,- նշել է «Թվինինգ» ծրագրի մշտական խորհրդատու Անաստասիա Եզերեցը:

Ծրագրի մշտական խորհրդատուն նաև հայտնել է, որ տեղի ունեցած սեմինարն իր տեսակի մեջ առաջին միջոցառումը չէ, որն անցկացվում է Թվինինգի շրջանակներում:

«Մենք կկազմակերպենք այլ սեմինարներ ևս, որտեղ կկիսվենք բնակչության պաշտպանության ոլորտում ԵՄ-ի փորձով։ Կամավորների վերապատրաստում, կամավորների մոբիլիզացում արտակարգ իրավիճակների դեպքում (սոցիալական ցանցերի և բջջային հավելվածների միջոցով), կամավորներին տրամադրվող սոցիալական փաթեթ/ապահովագրություն և այլն. այս բոլոր կետերը Շվեդիայի փորձից են»,- տեղեկացրել է Ա. Եզերեցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter